Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ ընտրական հանձնաժողովների ղեկավարները հրաժարվում են արձանագրել ռեֆորմների հակառակորդների հաղթանակը
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ հավաքված «Նոր Հայաստան» շարժման բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք բողոքում են սահմանադրական հանրաքվեի ընթացքից, դուրս է եկել ԿԸՀ ներկայացուցիչ Թամարա Կարապետյանը:
Նա հայտարարել է, որ կարող է ակցիայի մասնակիցների բանավոր կամ գրավոր պահանջները փոխանցել ԿԸՀ ղեկավարությանը, եթե դրանք առկա են: Այդ ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշությանը հայտարարել է, որ ակցիայի մասնակիցներն ուզում են իմանալ, թե ինչու են ընտրական հանձնաժողովեի ղեկավարները դադարեցնում ձայների հաշվարկները կամ հրաժարվում արձանագրել քվեարկության արդյունքներն այն տեղամասերում, որոնցում հաղթում է ընդդիմությունը:
Բայց ԿԸՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքն իրավասու չէ պատասխանել այդ հարցին ու հեռացել է: Ակցիայի մասնակիցները կրկին որոշել են երթ կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցներով, որից հետո նորից վերադառնալ ԿԸՀ շենքի մոտ:
Հատկանշական է, որ 1:40-ի տվյալներով, ԿԸՀ մշակել է ընդհանուր քվեաթերթիկների միայն 1/7 մասը: