Добавить новость

Россияне жалуются на работу Telegram

С русскими сыграли злую шутку: Мигрантам мало заработанного в России - они решили забрать всё

Экс-фигуристка Роднина: не понимаю, зачем ехать и жить где-то в Бирюлево

Аналитики рассчитали индекс яблочного пирога в регионах России



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ճշմարտության իրավունքն ամենուր վտանգված է, բայց ամեն ինչ դեռ կորած չէ

Ներկայացնում ենք Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր, «Երբ գիտությունը հանդիպում է իշխանությանը» գրքի հեղինակ Ջեֆ Մալգանի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

Ջեֆ Մալգան

Շաբաթ էլ չի անցնում, որ համացանցում նոր ապատեղեկատվություն չհայտնվի՝ սկսած ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սպանության փորձի մասին դավադրության տեսություններից մինչեւ X-ում Իլոն Մասքի կողմից ծայրահեղ աջերի կեղծ պնդման հրապարակումը, որ Միացյալ Թագավորությունը երկաստիճան ոստիկանական քաղաքականություն է վարում:

Ճշմարտությունը հարվածի տակ է եւ մարդիկ դա գիտեն: ՄԱԿ-ի կողմից անցկացված վերջին համաշխարհային հարցման համաձայն ՝ հարցվածների ավելի քան 85%-ին անհանգստացնում է առցանց ապատեղեկատվության ազդեցությունը:

Սուտն ու խեղաթյուրումը ողողել են աշխարհը հիմնականում սոցիալական մեդիայի եւ թվային հարթակների աճի շնորհիվ: Այս հարթակների ալգորիթմները, որոնք դիտողների ներգրավվածությունը առավելագույնի հասցնելու միջոցով շահույթ են ստանում, տարածում են ուշադրություն գրավող տեղեկատվությունը՝ անկախ դրա ճշմարտացիությունից: Ավելին, պարզվել է, որ բացասական նյութերը նպաստում են ներգրավվածությանը, իսկ մեկ ուսումնասիրություն ցույց է տվել, որ վերնագրում լրացուցիչ բացասական բառը 2,3%-ով ավելացնում է հղումին սեղմելու հավանականությունը:

Սակայն ապատեղեկատվության դեմ պայքարի մեջ մեր ձախողման մեկ այլ պատճառ էլ այն է, որ ըստ ազատական ավանդույթի՝ խոսքի ազատությունը գերադասելի է ճշմարտության իրավունքից: Ժողովրդավարական աշխարհում խոսքի ազատության ցանկացած սահմանափակում, այս փաստարկի համաձայն, կօգտագործվի բռնապետերի կողմից գրաքննություն կամ է՛լ ավելի վատ երեւույթ արդարացնելու համար:

Խոսքի նկատմամբ Արեւմուտքի մոտեցումը ենթադրում է, որ «գաղափարների շուկայում» ազատ եւ արդար մրցակցության պայմաններում ճշմարտությունը կհաղթի սուտը: Բայց մենք արդեն գիտենք, որ դա այդպես չէ: Տեղեկատվության նկատմամբ կիրառելի է Գրեշեմի օրենքի պես մի բան, որն ասում է, որ վատ փողը շրջանառությունից դուրս է մղում լավ փողը. «տեղանքը կղանքով հեղեղելը», ինչպես ասում է Թրամփի նախկին գլխավոր ռազմավար Սթիվ Բենոնը, անվստահություն է առաջացնում եւ դժվարեցնում է փաստը կեղծիքից տարբերելը:

Ոմանք կարծում են, որ ճշմարտությունն այժմ մասնատված է ու անվերականգնելի: Սակայն բազում երկրներ ուժեղացրել են ինստիտուտները, որոնք կոչված են գտնելու առկա լավագույն ճշմարտությունը, եւ դրանից են հաճախ կախված հասարակություններն ու տնտեսությունները: Ֆինանսական օրենքները պատժում են կեղծիքն ու խաբեությունը հաշիվներում եւ հրապարակային հայտարարություններում: Դատարաններն օգտագործում են բարդ դատաբժշկական գործիքներ, օրինակ՝ ԴՆԹ-ն՝ ավելի ճիշտ դատողություններ անելու համար: Իսկ ժամանակակից գիտությունը մոբիլիզացնում է քննադատ գործընկերներին՝ կասկածի տակ դնելու գիտական պնդումները:

Սրա վրա հենվելով՝ մենք պետք է ապահովենք, որ յուրաքանչյուր հզոր հաստատություն տրամադրի առկա լավագույն տվյալները: Նման ջանքերի հիմքում կլինի ճշմարտության նոր իրավունքը, որը կարող է հիմնված լինել վաղուց հաստատված սկզբունքների վրա, ինչպիսիք են «ոսկե կանոնը» եւ «կատեգորիկ իմպերատիվը»: Գրեթե բոլոր քաղաքակրթություններում այն գաղափարը, որ ուրիշներին պետք է վերաբերվել այնպես, ինչպես կցանկանայիր, որ վերաբերվեն քեզ, կարող է հիմք ծառայել ճշմարտության ենթակառուցվածքը վերակառուցելու համար:

Առաջին հերթին պետք է սկսել օրենքից: Եվրոպայում եւ այլուր կառավարություններն ունեն սպառողների պաշտպանության հզոր օրենքներ, որոնք գովազդի եւ շուկայավարման ոլորտում արգելում են ապակողմնորոշիչ եւ կեղծ հայտարարությունները: Նույն սկզբունքը պետք է կիրառվի բոլոր քաղաքական հաղորդակցությունների նկատմամբ (այս քայլը Ավստրալիան դիտարկում է ժողովրդավարական ճկունությունը ամրապնդող մի քանի այլ միջոցների թվում) եւ, ի վերջո, ցանկացած տեսակի զանգվածային հաղորդակցության համար: Գիտակցաբար սուտ տարածելը պետք է հետեւանքներ ունենա՝ հիմնականում ֆինանսական, բայց գուցե նաեւ դառնա պետական պաշտոններ զբաղեցնելու կամ լրատվամիջոցներում աշխատելու արգելք:

Արդարադատության համակարգը ժամանակ առ ժամանակ տուգանել է լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու համար: Օրինակ, Dominion Voting Systems-ի զրպարտության գործն ընդդեմ Fox News-ի՝ 2020-ի ԱՄՆ նախագահական ընտրությունները Թրամփի դեմ «կեղծելու» վերաբերյալ դավադրական տեսությունները ցուցադրելու համար, հանգեցրեց մոտ 800 մլն դոլարի տուգանքի վճարմանը: Սակայն ստի կանխամտածված տարածումը արգելող նոր օրենքների միջոցով կարելի է շատ ավելին անել բացահայտ անազնիվ ԶԼՄ-ների եւ քաղաքական գործիչների իրավական հետապնդման համար:

Երկրորդ, պետք է ամրապնդվեն անկախ ինստիտուտները, որոնք պաշտպանում են ճշմարտությունը: Դրանք արդեն կան գիտության, ֆինանսների, առողջապահության եւ անվտանգության ոլորտներում: Լրատվամիջոցներում այս դերը կատարում են շահույթ չհետապնդող լրատվական միջոցները եւ հանրային հեռարձակողները: Այս հաստատությունների հաջողության բանալին նրանց մեկուսացումն է քաղաքական եւ շուկայական ճնշումներից:

Երրորդ, կարգավորումը կարող է ստիպել տեղեկատվություն հզոր աղբյուրներին ճշմարտություն տարածողներ դառնալ: Հուլիսին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց իր նախնական եզրակացությունը, որ Մասքի X-ը խաբում է օգտատերերին՝ թույլ տալով ցանկացած օգտատիրոջ վճարել ստուգված հաշվի համար՝ խախտելով թվային ծառայությունների մասին օրենքը: Արդյունքում X-ին կարող են տուգանել համաշխարհային հասույթի մինչեւ 6%-ի չափով: Գերմանիայում 2017 թվականից ընդունված Ցանցերի կիրառման ակտը պահանջում է ավելի քան երկու միլիոն օգտատեր ունեցող հարթակներից հեռացնել «բացահայտորեն անօրինական» բովանդակությունը:

Չորրորդ՝ անկախ ընտրական հանձնաժողովներին անհրաժեշտ են իրավասություններ՝ փաստերը ստուգելու եւ կեղծ պնդումները շտկելու եւ ընտրությունների նախաշեմին վնասակար կեղծ տեղեկատվությունը կամ «դիփ ֆեյքերը» արգելափակելու համար, երբ ճշմարտությունը չափազանց խոցելի է, միջամտության վտանգը՝ չափազանց մեծ, իսկ վտանգը ժողովրդավարության համար՝ հսկայական:

Հինգերորդ, հաջորդ սերունդը պետք է ավելի պատրաստված լինի ճշմարտությունը ստից տարբերելու համար: Դպրոցները պետք է երիտասարդներին նախապատրաստեն ամեն տեսակի կեղծիքները հայտնաբերելու համար: Ֆինլանդիան եւ Դանիան առաջատար են այդ գործում՝ ապատեղեկատվության մասին դասերը ներառելով ուսումնական ծրագրերում:

Վերջապես, տեխնոլոգիական առաջամարտիկները, ինչպիսիք են Factiverse-ը եւ Fullfact-ը Մեծ Բրիտանիայում, Myth Detector-ը Վրաստանում եւ Նորվեգիայի Faktisk Verifiserbar-ը, մշակում են նոր գործիքներ, որոնք համատեղում են արհեստական եւ հավաքական բանականությունը՝ ապատեղեկատվությունը հայտնաբերելու եւ գնահատելու համար: Այս եւ այլ նախաձեռնությունները պետք է խրախուսանք եւ աջակցություն ստանան:

Հաջողություն ապահովելու համար ճշմարտության իրավունքը (այլ կերպ ասած՝ հզոր եւ ազդեցիկ կազմակերպությունների կողմից խաբվելու կամ գիտակցաբար մոլորության չենթարկվելու իրավունքը) պետք է որպես արձանագրություն  ավելացվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ հավասարակշռի ԱՄՆ Սահմանադրության ազատ խոսքի երաշխիքը: Այս իրավունքը վկայակոչելու, կարծիքների եւ մեկնաբանությունների տարբերությունը հաշվի առնելու համար պետք է բարձր նշաձող սահմանվի: Եվ դա պետք է իրագործեն դատարանները, ոչ թե կառավարությունները կամ «Ճշմարտության նախարարությունները»:

Բոլոր մյուս քաղաքացիական ազատությունները անուղղակիորեն հենվում են ճշմարտության իրավունքի վրա: Օրինակ, երդվյալ ատենակալների կողմից արդար դատաքննության իրավունքը անիմաստ է, եթե դատավորները չեն ապահովում, որ երդվյալ ատենակալներն ունենան հնարավոր լավագույն տեղեկատվությունը: Լայն առումով՝ ճշմարտությունը կախված է բացահայտման անվերջ գործընթացից, որն ամրագրվում է օրենքներով եւ հաստատություններով:

Մասքն ու այլոք ջերմեռանդորեն հավատում են, որ խոսքի ազատությունը բացարձակ բարիք է, եւ որ ստելու իրավունքը պետք է գերազանցի ճշմարտության իրավունքին: Նրանց տեսակետը հասկանալի է եւ վեհ արմատներ ունի: Բայց այն դառնում է վտանգավոր եւ ժամանակին անհամապատասխան:

18-րդ դարի ֆրանսիացի մաթեմատիկոս Բլեզ Պասկալը գրել է. «Ճշմարտությունն այնքան աղոտ է մեր ժամանակներում, իսկ կեղծիքը՝ այնքան հաստատված, որ մինչեւ չսիրենք ճշմարտությունը, չենք կարող իմանալ այն»: Այսօր մենք պետք է դրսեւորենք այդ սերը՝ այն դարձնելով իրավունք եւ դնելով այն մեր օրենքների ու սահմանադրությունների հիմքում:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Защита отлучением: Центробанк прикроет серые схемы застройщиков

В Карабахе может появиться генконсульство России

Криду выписали штраф после концерта с участием Киркорова, Тимати и Джигана

В России предложили отменить мораторий на казнь для иностранных наемников

Музыкальные новости

В Карабахе может появиться генконсульство России

"Краснодар" обыграл "Пари Нижний Новгород" в матче РПЛ

Дураковы и Остолоповы: почему потомки Емельяна Пугачёва носили такие фамилии

«Им нравилось, каким худым подростком я была»: Кристина Агилера ответила на критику своего похудения

Новости России

Произошли сбои в работе Telegram, WhatsApp и Viber

В функционировании Telegram произошел сбой

Ждём теплый сентябрь. Долгосрочный прогноз погоды на сентябрь 2024 г.

В ходе рейдов СК и МВД в Москве десяткам бывших мигрантов вручили повестки

Экология в России и мире

Чудеса в океане

Erdem Resort 2025

Чат-бот предсказывает, когда вы умрете – и это пугающе точно

Рейтинги пилотов Формулы-1 2024 в середине сезона: вот реальный рейтинг Макса Ферстаппена, Ландо Норриса и Льюиса Хэмилтона

Спорт в России и мире

Андреева не смогла выйти в полуфинал турнира WTA в Цинциннати

Соболенко — о победе над Свентек: Похоже, я наконец-то разбила стену

Мирра Андреева повторила достижение Марии Шараповой в матчах с топ-10 WTA

Сенсационным разгромом завершился матч Швентек — Соболенко за финал турнира в Цинциннати

Moscow.media

265

"Аэропанорама"

Новые данные оживили споры о скорости расширения Вселенной

В Уфе состоялось торжественное открытие нового дилерского центра LADA











Топ новостей на этот час

Rss.plus






Экс-фигуристка Роднина: не понимаю, зачем ехать и жить где-то в Бирюлево

"Как же надоели бесконечные "Нихао"..."

"Столица заканчивается Третьим кольцом": Роднина поразмышляла о смысле жизни в Бирюлёве

Москвичи несут цветы к посольству Франции в память об Алене Делоне