Որոշմամբ նախատեսվում է կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումներից հետվճար չհաշվարկել և չվճարել
p
bԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/b Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:
/p
p
Որոշմամբ նախատեսվում է կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից հետվճար չհաշվարկել և չվճարել:
/p
p
Միաժամանակ, որոշմամբ շահառուներին հնարավորություն է տրվում այլ ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։
/p
p
Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 10%-ն ավելացնել և սահմանել 12 %, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից դարձնել 6000 դրամ։
/p
p
Որոշմամբ նախատեսվում է բանկի կողմից ծառայությանը մեկից ավելի անգամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում հիմք ընդունել սահմանված ժամկետում ներկայացված վերջին տեղեկատվությունը՝ ժամկետը սահմանելով մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը, իսկ այդ ժամկետից հետո տվյալները չեն տրամադրվում:
/p
p
Որոշմամբ առաջարկվում է նաև, որ բանկը հետվճարը պետական բյուջե չի վերադարձնում, քանի որ նախատեսվում է բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով գումարը հաշվին չփոխանցելու դեպքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա հետվճարի գումարը վճարի բանկը՝ իր սահմանած եղանակով։
/p
p
Հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում չվճարվելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե։
/p
p
Նշված 12 ամսյա ժամկետից հետո հետվճարը վճարման ենթակա չէ։ Որոշմամբ հստակեցվում է, որ վճարման ցուցակում հետվճարի գումարները կլորացվում են մինչև միավոր:
/p
p
Թեմայի շրջանակում Մհեր Գրիգորյանը նշել է, որ ըստ տվյալների, նախորդ ամիս Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անկանխիկ առևտրի ծավալը գերազանցել է կանխիկ առևտրի ծավալը և հավելել, որ չնայած դրան անհրաժեշտ է անընդհատ վերլուծել իրավիճակը, լավարկել այն, որպեսզի և՛ պարբերաբար ավելացվի թոշակառուների վաստակը, և՛ ճշգրտվեն թիրախները, և՛ խթանվի թոշակառուների կողմից անկանխիկ եղանակով կատարվող ծախսերը:
/p