p bԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b ԵԱԶԲ–ի բազային սցենարում Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2024թ․–ին կանխատեսվում է 7,5% –ի մակարդակում և 2025թ․–ին՝ 4,2%–ի։nbsp;/pp Նախկինում ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում էր 2024 թվականին 5,7%, իսկ 2025 թվականին՝ 5,3%։/pp «2024 թվականի սկզբին Հայաստանի տնտեսության աճի տեմպերն արագացել են։ Հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 13.2%-ով։ Հիմնակաբ շարժիչ ուժերն են արդյունաբերության հատվածը (տարեկան կտրվածքով +26,8% հունվար–ապրիլին)՝ մեր հաշվարկներով ապահովելով մոտ 5,1 տոկոսի աճ», – նշվում է ԵԶԲ–ի զեկույցում։/pp Նշվում է, որ հիմնական ոլորտների ներդրումը գործարար ակտիվության մեջ եղել է դրական, սակայն այս դինամիկան պայմանավորված է առանձին ճյուղերում աճի կենտրոնացմամբ։ Այս ժամանակահատվածում արդյունաբերության և առևտրի աճը (+26.7% տարեկան) ապահովվել է հիմնականում ոսկյա զարդերի վերամշակման և դրանցով արտաքին առևտրի բազմակի աճով, ծառայությունների դինամիկան (+3.9% տարեկան կտրվածքով) պայմանավորված է եղել ֆինանսական գործունեության ծավալների աճով (+16.8% տարեկան կտրվածքով):/pp «Միաժամանակ արդյունաբերական մյուս առանցքային ոլորտների արտադրության ծավալները դանդաղել են 2022-2023 թվականների բարձր մակարդակից հետո: Ոսկուց թանկարժեք մետաղների արդյունահանման տարեկան 4,6 անգամ աճը հունվար-ապրիլին փոխհատուցեց արդյունաբերության այլ հիմնական ոլորտների անկումն ու դանդաղումը: Շինարարության աճը (+13,7% հունվար–ապրիլին) պահպանել է կայունությունը մնացել հիփոթեքային վարկավորման բարձր մակարդակի ֆոնին (ապրիլի դրությամբ +23,3% տարեկան կտրվածքով)։/pp Բնակչության վարկավորման ընդհանուր մակարդակը (+21,2% տարեկան կտրվածքով ապրիլին), խնայողությունների զգալի ծավալները և սպառողական գների նվազումը երկրում աջակցել են ներքին պահանջարկին»,- ասվում է զեկույցում։br/p