Добавить новость

Посольство Израиля в РФ: у дипмиссии нет данных о состоянии россиянина Труфанова

Праздничная акция к 86-летию Ступина прошла у стелы «Город трудовой доблести»

Праздник винограда с дегустацией пройдет 14 сентября в «Аптекарском огороде»

Прокуратура контролирует установление обстоятельств стрельбы в центре Москвы





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հաուզհոֆերի «Պատը»՝ Ռոբինզոնադա կնոջ տեսանկյունից

«Պատի միջոցով ստիպված եղա բոլորովին նոր կյանք սկսել, բայց այն, ինչ իսկապես հուզում է, դեռ շարունակում է նույնը մնալ, ինչպես նախկինում՝ ծնունդ, մահ, տարվա եղանակներ, զարգացում եւ կործանում։ Պատը մի բան է, որ ո՛չ ողջ է, ո՛չ մեռած․ իրականում ինձ չի անհանգստացնում, այդ պատճառով էլ չեմ տեսնում երազում»։

«Զանգակ» հրատարակչությունը Գայանե Գինոյանի թարգմանությամբ լույս է ընծայել ավստրիացի գրող Մառլեն Հաուզհոֆերի «Պատը» (1963) վեպը։

Հաուզհոֆերը գերմանալեզու գրականության լավագույն հեղինակներից է, գրել է պատմվածքներ, վեպեր, մանկական գործեր։ Մեդիամաքսի հետ զրույցում Գայանե Գինոյանը նշեց, որ Հաուզհոֆերի ստեղծագործություններից երկար ժամանակ միայն մանկական գործերն են շատ ընթերցվել: Իսկ «Պատը» վեպը հրատարակվելուց հետո ընկալվել է որպես ֆեմինիստական գրականության պաշտամունքային գիրք: Երկար տարիներ մոռացության մատնվելուց հետո վեպը հայտնվել է ընթերցողների եւ գրական աշխարհի ուշադրության կենտրոնում միայն 1984 -ի հրատարակությունից հետո: Դրանից հետո վեպը բազմաթիվ վերահրատարակություններ է ունեցել, թարգմանվել շատ լեզուներով, իսկ 2012 թվականին էկրանավորվել է ու ներկայացվել «Օսկար» մրցանակի լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում:

«Պատն» այսօր ավելի շատ ընթերցող ունի, քան 60-ականներին։

- Մի կողմից այս պատմությունը աշխարհի կործանման, մյուս կողմից՝ անմարդաբնակ վայրում (անտառում՝ զարմուհու տանը) միայնակ մնացած կնոջ մասին է։ Հայտնի չէ՝ մարդկությունը վերացել է տվյալ բնակավայրից, թե աշխարհից առհասարակ։

- Գիրքը ինչ-որ առումով ինքնակենսագրական է։ Գրողը չնայած լավ կրթություն էր ստացել, տնային տնտեսուհի էր, զբաղվում էր երեխաների դաստիարակությամբ եւ 60-ական թվականների պահպանողական Ավստրիայի համար իդեալական կնոջ եւ մոր կյանք էր վարում: Ամուսնանալով՝ նա իր հետ էր բերել արտաամուսնական կապից ունեցած որդուն եւ Վիեննայից տեղափոխվել Շտայր քաղաք, որտեղ հասարակական կարծիքը շատ կարեւոր էր: Իր ստեղծագործությունների ստեղծման վայրը խոհանոցն էր, մոր եւ կնոջ պարտականություններից ազատ պահերին:

Սոցիոլոգիայի տեսանկյունից՝ սոցիալական խնդիրներին, անարդարությանը ամենասուրը արձագանքում են կանայք ու երեխաները։ Եվ Հաուզհոֆերը կնոջ տեսանկյունից է նկարագրում այս պատմությունը։ Իր շրջապատի կանայք բոլորն էլ նույն անտեսված վիճակում էին, ինչի մասին արձանագրում է. «Եվ այսպես մենք ավելի սիրով շատախոսում էինք զգեստների, ընկերուհիների ու թատրոնի մասին եւ ծիծաղում՝ աչքերիս մեջ թաքցնելով այդ հյուծող մտատանջությունը»։ Հիշում է նաեւ, որ երեխաների մեծանալուց հետո դադարել է ապրել ու երջանիկ լինել։ «Արդեն երկար ժամանակ՝ մինչեւ պատի գոյություն ունենալը, երբեմն ցանկացել եմ մեռնել՝ իմ բեռից վերջապես ազատվելու համար»։ Այս կյանքի եւ հասարակության մեջ կնոջ երկրորդական դերի պատճառով նա գերադասում է միայնությունը։ Բնության հետ վերամիավորվելով՝ նա կարողանում է վերագտնել իրեն, ինքնուրույն ու հաշտ ապրել նոր իրականության մեջ։ Այստեղ նրան ապրելու ուժ են տալիս կենդանիները՝ շունը՝ Լուսանը, կովը՝ Բելլան, մեծ կատուն... ու կատվի ձագերը: Վեպի վերջում պատմում է, թե ինչպես է կերակրում սպիտակ ագռավին, ինչը ակնարկում է, որ ինքն իրեն համարում է սպիտակ ագռավ իր ապրած հասարակության մեջ։

60-ական թվականներին ԱՄՆ-ում արտադրվեց ջրածնային ռումբը, նոր պատերազմի վտանգ կար, իսկ այն բնակավայրում, որտեղ ապրում էր Հաուզհոֆերը, զենքեր էին արտադրում։ Հեղինակը անմասն չի այս երկյուղներին: Վեպում հերոսուհու եւ քաղաքակիրթ աշխարհի միջեւ անսպասելի աներեւույթ պատ է առաջանում, եւ նա ենթադրում է, որ գուցե արդեն կիրառվել է ջրածնային ռումբը, որի հետեւանքով զոհվել են բոլոր մարդիկ եւ ողջ են մնացել միայն բույսերն ու կենդանիները։

-Պատը նրան բաժանում էր աշխարհից, ստիպում պայքարել ապրելու համար, կյանքում էլ շարունակ դժվարություններ՝ պատեր ենք հաղթահարում։ Մյուս կողմից՝ հարցադրում կա, թե արդյոք պատը մանկական վախերի վավերացումը չէր։ Ի վերջո, պատը իրակա՞ն է, թե՞ երեւակայական։

-Պատը տարբեր նշանակություն ունի։ Մեկ հերոսուհու եւ հասարակության միջեւ առաջացած անջրպետն է, հոգեբանական, երեւակայական պատ, ապա քաղաքական տեսանկյունից ակնարկում է 1961-ին կառուցված Բեռլինի պատը, որը բաժանեց Արեւելյան եւ Արեւմտյան Գերմանիաները, եւ պատի այս ու այն կողմում մնացած մարդիկ այլեւս չէին կարող հանդիպել հարազատներին, ընկերներին։

- Պատմողն այս օրագիրը գրում է ձանձրույթից եւ չխելագարվելու վախից եւ անպայման ուզում է, որ մարդիկ հետո գտնեն կարդան։ Գուցե իրականում էլ Հաուզհոֆերը գիրքը գրել է «փրկվելու» համար։

-Որքան էլ հիասթափված է հասարակությունից ու կյանքից, «Պատի» անանուն հերոսուհին մտածում է, որ գուցե կգան ու կփրկեն իրեն պատերազմում հաղթողները։ Բայց ձեռքերը ծալած չի նստում, այլ փորձում է անաղարտ բնության մեջ իր կենդանիների հետ գտնել կենսակերպի նոր ձեւ, որի մասին հաղորդակից է դարձնում մարդկանց իր նոթերով:

Երբեմն մտածում է, որ ինքն էլ կարող է փոս փորել, անցնել պատի տակով, բայց հրաժարվում է այդ մտքից, որովհետեւ չի ուզում բախտի քմահաճույքին թողնել իր խնամքին մնացած կենդանիներին։

-Նաեւ զուգորդումներ եմ նկատել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոյի» պատմության հետ։

-Գրաքննադատները այս վեպը համարում են Ռոբինզոնադա կնոջ տեսանկյունից եւ շատ հաջողված։ Ինչպես նաեւ Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակի» մի նոր ձեւ, որն այս դեպքում մի ողջ աշխարհ է փարթամ բնությամբ ու սիրելի կենդանիներով, որտեղ հերոսուհին սովորում է նորովի ապրել ու հաստատվել: «Պատը» տղամարդկային իշխանության, պահպանողական հասարակության դեմ պայքարի մասին է։

-Բայց նաեւ հույս ունի, որ կգտնեն իրեն։ Ուրեմն վերջնանպատակը վերադա՞րձն է հասարակություն։

-Եթե հույսը չլինի, ինչու՞ է գրում։ Բայց վերջում գալիս է մի տղամարդ, որ փրկվել էր գուցե պատերազմից ու սպանում հերոսուհու կենդանիներին։ Կարծես ուզում է ցույց տալ, որ տղամարդու ձեռքով է ամեն վատ բան կատարվում՝ պատերազմները, աշխարհի կործանումը եւ այլն։ Չնայած դրան ցույց է տալիս նաեւ ելքը...երբ զենքերը կրակել են, աշխարհը կործանվել է ու հայտնի չէ՝ ինչ է լինելու։ Ելքը բնությունն է, որ անվնաս է մնացել, եւ հերոսուհին կարծում է, որ մարդը գուցե վերագտնի իրեն բնության մեջ՝ իր օրինակով։ Բնությունն է փրկարար ուժը։ «Չկա ավելի բնական մղում, քան սերը։ Նա կյանքն ավելի տանելի է դարձնում սիրողի ու սիրվողի համար։ Միայն մենք պետք է ժամանակին հասկանայինք, որ դա մեր միակ հնարավորությունն էր»։

Արմինե Սարգսյան

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Губернатор Воробьев провел рабочую встречу с главой Реутова Науменко

В Петербурге суд признал экстремистской книгу "Сатанинская Библия"

Что известно о начальнике нижегородского жандармского управления Иване Мазурине

В Подмосковье наградили победителей и финалистов «Диктанта Победы 2024»

Музыкальные новости

«История решена с любовью и юмором»: на ТНТ выходит продолжение сериала «Просто Михалыч» с Владимиром Епифанцевым, Ольгой Медынич и Екатериной Климовой

ТАСС: задержанного за взятку генерала Муминджанова отправили в Москву

Век живи – век учи: зарплаты алтайских педагогов оказались одними из самых низких в России

Певица Natalie Orlie: «Это был праздник жизни, наполненный улыбками и теплом»

Новости России

"Отсутствие контроля": кто такие пит-байкеры и почему они мешают жителям

В Подмосковье наградили победителей и финалистов «Диктанта Победы 2024»

Губернатор Воробьев провел рабочую встречу с главой Реутова Науменко

Театр «Поколение» начинает сезон со спектакля «Мещанин во дворянстве»

Экология в России и мире

Anex сделал заявление о вылетах в Хургаду и Шарм-эль-Шейх из различных городов России

Музыкальный Лейбл.

«AXIOМА» - уникальный цифровой ІТ-проект «Норникеля» в рамках работы ИЦК «Экология»

Дистрибьюция Музыки.

Спорт в России и мире

Новак Джокович опустится минимум на четвёртую строчку рейтинга ATP

В мужской сетке US Open только у Медведева и Зверева положительный баланс в четвертьфиналах «Больших шлемов»

Теннисист Рублев вышел в четвертый круг Открытого чемпионата США

Теннисист Медведев обыграл Боржеша и вышел в 1/4 финала US Open

Moscow.media

Уссурийский дизельремонтный завод обновляет свое оборудование за счет инвестиций

В Академическом открылась пятиэтажная "кузница креатива"

DCLogic представляет новое решение для автоматизации управления ИТ-инфраструктурой

Мигранты захватывают Новосибирск: Русских заставляют учить киргизский











Топ новостей на этот час

Rss.plus






В Подмосковье наградили победителей и финалистов «Диктанта Победы 2024»

Российские ученые разработали новый метод определения депрессии

Детский сад № 26 в Балашихе открыли после ремонта

Губернатор Воробьев провел рабочую встречу с главой Реутова Науменко