p bԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b ՀՀ ՊՆ–ն հերքում է Երասխի հատվածում դիրքային փոփոխության մասին տարածված լուրերը։nbsp;/pp Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ/pp Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:nbsp;/pp «ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը, չճշտված, սուտ և կեղծ լուրեր չշրջանառել, նմանօրինակ դեպքերում ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանման հետ», – նշում են գերատեսչությունից։nbsp;/pp Վերջին օրերին նաև նկատվում է այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից օտարալեզու լրատվամիջոցներում Հայաստանի զինված ուժերի գործունեության տարբեր ոլորտներին առնչվող ուղղորդված, ապատեղեկատվություն հանդիսացող հրապարակումների աճի միտում, ինչի կապակցությամբ ՊՆ–ն հանրությանը և ԶԼՄ գործընկերներին հորդորում են լինել զգոն ու հետևել պաշտոնական տեղեկատվությանը:/pp nbsp;/p