Apple Maps-ի գործարկումից ավելի քան 10 տարի անց ծառայությունն այժմ ունի վեբ տարբերակ:
Դրանում կարող եք որոնել հասցեներ, ստեղծել երթուղիներ ճանապարհորդության եւ քայլելու համար, ինչպես նաեւ ստուգել տարբեր հաստատությունների վարկանիշներն ու մեկնաբանությունները:
Վեբ տարբերակը դեռ բետա թեստավորման փուլում է, բայց արդեն կարող եք մուտք գործել այստեղ։ Apple Maps-ի բրաուզերի տարբերակում հասանելի են iOS հավելվածի գործառույթների մեծ մասը. կարող եք, օրինակ, դիտել կազմակերպությունների մասին ուղեցույցներ եւ տեղեկատվություն, ինչպես նաեւ պատվիրել սնունդ: Առաջիկա ամիսներին ընկերությունը խոստանում է ավելացնել ավելի շատ հնարավորություններ, ինչպիսիք են ինտերակտիվ համայնապատկերները:
Apple-ի բրաուզերի քարտեզները ներկայում հասանելի են միայն անգլերենով: Windows-ում դրանք աշխատում են Chrome եւ Edge բրաուզերների միջոցով, Mac-ում եւ iPad-ում՝ Safari-ի եւ Chrome-ի միջոցով: Այլ լեզուների, բրաուզերների եւ հարթակների աջակցությունը հասանելի կդառնա ապագայում: