ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ
p
bԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Հուլիսի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ, հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։
/p
p
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին:nbsp;
/p
p
ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը:
/p