Добавить новость

«Старые модели начнут рушиться»: звезда «Битвы экстрасенсов» сделала прогноз на 2025 год

Печаль в Новый год: в центре Москвы воры обчистили квартиру известной актрисы из Сочи

В Истре прошел ХХ Традиционный Рождественский семейный турнир по настольному теннису

Мужчина избил молотком пассажира московского метро



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Զվարթնոցից հեռացվող Ռուսաստանը հայերին մեղադրում է դիսկրիմինացիայի մեջ

Ռուսաստանի նախագահին կից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների (СПЧ) խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը դիմել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ բողոքելով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և  FlyOne ավիափոխադրողի ներկայացուցիչների կողմից ռուսաստանցիների հանդեպ ցուցաբերված «խտրական վերաբերմունքից»։

Հաղորդվում է, թե խորհուրդը Ռուսաստանի քաղաքացիներից բողոքներ է ստացել և «ծանոթանալով բաց աղբյուրների հրապարակումներին»՝ եզրահանգման է եկել, որ դրանք եզակի դեպքեր չեն։

Ֆադեևի գլխավորած խորհուրդը երկու դեպք է նկարագրել։

Հուլիսի 6-ին, ըստ ռուսական Խորհրդի, Գերմանիայի հյուրախաղերից վերադարձող ռուս օպերային երգչուհի Սվետլանա Կասիանն և նրա անչափահաս դուստրը Երևանից Մոսկվա մեկնող օդանավում մնացել են կանգնած՝ նստելու տեղ չի եղել։ Չնայած նրանք նախօրոք էին եկել օդանավակայան՝ Զվարթնոցում ստուգումն արել են հավելյալ վճարի դիմաց։

Հուլիսի 3-ին էլ, ըստ նույն աղբյուրի, Հռոմ-Երևան-Մոսկվա երթուղու ուղևորները Հռոմում չվերթի հետաձգման պատճառով ուշացել են Երևանից Մոսկվա օդանավից։ Խնդիրը լուծելու փոխարեն՝ օդանավակայանի աշխատակիցները նրանց տարել են ոստիկանության բաժին և պահել այնտեղ առանց պատճառները բացատրելու։ «Ուղևորները հաղորդում են օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ազգային պատկանելիության համար բազմաթիվ վիրավորանքների մասին»։

Զվարթնոցը և FlyOne-ը այս բողոքները չեն մեկնաբանել։ Քաղավիացիայի կոմիտեից և Զվարթնոցից Epress.am-ի զանգերին չեն պատասխանում։

Հայկական կողմի նախաձեռնությամբ օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները դուրս են բերվելու Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ, նախկին КГБ) աշխատակիցների ներկայությունը Զվարթնոցում պայմանավորված էր պատմական իներցիայով և քաղաքական կոնյուկտուրայով, պատճառաբանվում էր միջպետական պայմանագրով, որը Զվարթոնցի հետ կապ չուներ և չէր վավերացվել Հայաստանի խորհրդարանի կողմից։ 34 տարի անց օդանավակայանի սահմանային հսկողությունն իրականացնելու է բացառապես Հայաստանի Սահմանապահ ծառայությունը։ Ռուսական կողմը այս որոշմանը բացասաբար էր արձագանքել․ հայտարարվել էր, թե այն չի համապատասխանում «Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգային շահին» և կայացվել է «պաշտոնական Երևանի մի շարք ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների ֆոնին»։

տե՛ս Հայաստանը շնորհակալ է «Զվարթնոցում» ապօրինի ներկայության համար

FlyOne-ից դժգոհ են բոլո՛րը

FlyOne Armenia-ից դժգոհ են բոլորը՝ անկախ ազգությունից։ 

Հայ-մոլդովական ավիաընկերությունը թռիչքներ է կատարում 2021-ի դեկտեմբերից։ 2023-ի դրությամբ ընկերությունը Հայաստանում գրանցված ընդամենը 2 օդանավ ուներ, մնացած 4 օդանավերը վարձակալության հիմքունքներով էր շահագործում (տե՛ս «Հետքի» ուսումնասիրությունը

Ուղևորները՝ և հայաստանցի, և արտասահմանցի, անընդհատ բողոքում են վերջին պահին չեղարկված չվերթներից, ուշացումներից, ընթացիկ անհարմարություններից, բեռների կորստից և այլն։ Ընկերության ավիապարկը բավարար չէ նման խիտ չվացուցակ սպասարկելու համար․ ամեն օդանավի չնչին անսարքության պատճառով գրաֆիկում խափանումներ են լինում։

Պատահում է, որ ավիաընկերությունը առհասարակ չի պատասխանում զանգերին, լինում է՝ չվերթները չեղարկվում կամ հետաձգվում են, և մարդիկ ամիսներով սպասում են փոխհատուցման։ Ընկերությունը մեղքը վերավաճառների վրա է գցում։ Այս ընթացքում դատական գործեր էլ են եղել։

FlyOne Armenia-ի բաժնետոմսերի 46 տոկոսը պատկանում է մոլդովական Fly One ավիաընկերությանը՝ Մոլդովայի քաղավիացիայի նախկին ղեկավար Միրչա Մալեկայի ընտանիքին։ 54 տոկոսը պատկանում է Հայաստանի քաղաքացիներին՝ 20-ական տոկոս իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասիանի (Գռզո) եղբայր Էդուարդ Սուքիասյանին և Հակոբ Ալեքսանյանին, 9 տոկոս՝ Սուքիասյանների երևանյան «ՍԻԼ Կապիտալ» ՍՊԸ-ին (որի խորհրդի նախագահը նույն Էդուարդ Սուքիասյանն է), մնացած 5 տոկոսը՝  Լարիսա Սահակովային (այս փայի իրական տերը, ըստ «Հետքի», Սահակովայի որդին է՝ FlyOne Armenia-ի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի քաղաքացի Արթուր Պողոսբեկյանը, որը Դոմոդեդովոյում բիզնեսներ ունի):

Խնդիրները, որոնց բախվում են FlyOne Armenia-ի հաճախորդները, նոր չեն՝ մոլդովական Fly One-ը հայտնի է նույն գործելաոճով, ինչի համար 2022-ին զրկվել է թռիչքային թույլտվությունների զգալի մասից։

Ավիաընկերություններին վերահսկելու գործառույթը Հայաստանում դրված է Քաղավիացիայի կոմիտեի վրա, որը, սակայն, սպառողների շահերի պաշտպանությամբ չի զբաղվում։ Չկան հստակ ամրագրված նորմեր, որոնց պետք է համապատասխանեն ավիաուղևորներին մատուցվող ծառայությունները: Դրանց վատ որակը հիմք չէ օդանավ շահագործողին վկայականից, թռիչքների համար տրվող հավաստագրերից կամ թույլտվություններից զրկելու համար։

The post Զվարթնոցից հեռացվող Ռուսաստանը հայերին մեղադրում է դիսկրիմինացիայի մեջ first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Мужчина избил молотком пассажира московского метро

Юные хоккеисты сражаются за победу: В Архангельске стартовало всероссийское первенство по хоккею с мячом

Певица Лолита ищет богатого мужа на сайте знакомств

Паллиативный врач дала рекомендации как гулять с малоподвижными пациентами

Музыкальные новости

Маркетплейс Wildberries назвал самую дорогую и самую дешевую покупки в 2024 году

В Петрозаводске проходит Кубок Карелии по сноукайтингу

AI Певица. Создание AI Певицы. AI Певец. AI Артист.

Актер Юра Борисов уступил «Золотой глобус» Кирану Калкину

Новости России

Волгоградцам рассказали, сколько еще праздничных дней будет в 2025 году

Межрегиональный отборочный этап IV Всероссийского детского футбольного турнира прошёл на Бору

«Дорогой товар». В Севастополе стоимость земельных участков снова выросла

Пространство для ярмарок и детский городок построят в Нарыме в 2025г

Экология в России и мире

Ясновидящая Кажетта назвала Зодиакальных везунчиков 2025 года

Почему не у всех планет есть спутники

AI Певица. Создание AI Певицы. AI Певец. AI Артист.

Пользователи Сети заподозрили Зепюр Брутян в беременности: видео

Спорт в России и мире

Калинская призналась, что хотела бы поменяться жизнями с Курниковой

Арина Соболенко раскрыла секрет своей игры после очередного титула в 2025 году

Шнайдер вышла в четвертьфинал турнира WTA в Аделаиде после отказа соперницы

Зарина Дияс поднялась в мировом рейтинге

Moscow.media

Пассажирка "Ниссана" погибла в автоаварии в Калининском районе

Названы сроки и цены совместного электрокара Sony и Honda Afeela 1

Орловская семья помогает волонтерам бороться с последствиями экологической катастрофы

Lada Granta стала самой продаваемой машиной с пробегом в России за 2024 год











Топ новостей на этот час

Rss.plus






В Истре прошел ХХ Традиционный Рождественский семейный турнир по настольному теннису

Блогер-миллионник Кэрол Акоста скончалась в 27 лет, подавившись едой

Печаль в Новый год: в центре Москвы воры обчистили квартиру известной актрисы из Сочи

В Москве создали три промышленных технопарка в 2024 году