p bԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/ԱՌԿԱ/․ /bԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համարում է, որ հայկական կողմը պետք է մեկնի Բաքվում կայանալիք COP29 համաժողովին, սակայն Ադրբեջանը պետք է փոխի իր հռետորաբանությունը և դադարի պահանջներ ներկայացնել։/pp «Առաջարկը նորմալ է, բայց որպեսզի մասնակցությունը դառնա իրականություն, պետք է այդ թշնամանքը հեռացված լինի, և Բաքուն էլ պետք է ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում»,- a target=_blank href=https://www.azatutyun.am/a/bakou-petk-e-meknel-sakayn-adrbejany-petk-e-kayler-ani-andranik-kocharyan/33047528.html«Ազատությանը»/a տված հարցազրույցում նշել է Քոչարյանը։/pp Նրա խոսքով`Բաքուն «պետք է շատ բան անի, որպեսզի էդ ընկալումը լինի շատ համարժեք»։/pp «Բաքունnbsp;պետք է փոխի իր ինչ-որ հռետորաբանությունը, պետք է ինքն էլ ձգտի խաղաղության, ոնց մենք ենք ձգտում...։ Միանշանակ, պետք է երկխոսություն վարել այն հարցի շուրջ, որը խաղաղություն կապահովի»,- նշել է Քոչարյանը։/pp ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29) կանցկացվի այս տարի նոյեմբերի Բաքվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։/p