Մեկ ամիս փակ կլինեն Երևանի որոշ խաչմերուկներ
p
bԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Մեկ ամիս փակ կլինեն Երևանի որոշ խաչմերուկներ։
/p
p
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Սասունցի Դավթի փ. – Արցախի պ. խաչմերուկից մինչև Սասունցի Դավթի փ. – Ազատամարտիկների փ. խաչմերուկը ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
/p
p
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
/p
p
Ավելի վաղ քաղաքապետարանից a target=_blank href=https://arka.am/am/news/society/Mek_amis_ertevekutyuny_ksahmanapakvi/հայտնել էին/a, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն միակողմանի փակ է լինելու Լենինգրադյան փ. - Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Լենինգրադյան փ. – Ծիծեռնակաբերդի խճ. հատում եղած ճանապարհահատվածները, այնուհետև հակառակ ուղղությամբ։
/p