Добавить новость

Алексей Воробьев — новый Серкан Болат: певец может заменить Никиту Волкова в «Постучись в мою дверь в Москве»

В Подмосковье объявлен «оранжевый» уровень опасности из-за угрозы пожаров

КИБЕР ДОКТОР ЗИГМУНД ФРЕЙД МИРОВОЙ ДИПЛОМАТИИ ОБ ОТНОШЕНИЯХ РОССИИ И УКРAИНЫ. Россия, США, Европа могут улучшить отношения?!

В рамках осеннего призыва во Владимирской области отправят на срочную службу 1150 человек



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բանակը բժիշկների օգնությամբ շարունակում է խախտել զորակոչիկների իրավունքները

2024 թվականի ամառային զորակոչը Հայաստանում դեռևս շարունակվում է, այնուամենայնիվ արդեն իսկ արձանագրվել են մի շարք իրավական և ընթացակարգային խնդիրներ, որոնք ֆիքսվել են նաև նախորդ՝ 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում։

Հելսնկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը իրավապաշտպանական աջակցություն է տրամադրում զորակոչիկներին և նրանց հարազատներին, ամփոփել է արձանագրված խնդիրները.

1․ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները զորակոչիկներին տրամադրում են թերի ուղեգրեր, չի իրականացվում զորակոչիկների առողջական վիճակի ամբողջական, համալիր հետազոտություն, չեն հետազոտվում առողջական բոլոր խնդիրները։

2․ Անտեսվում են զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության սահմանման համար որոշիչ նշանակություն ունեցող առողջական խնդրները։

3․ Արձանագրվել են առողջական խնդիրների վերաբերյալ զորակոչիկների գանգատների անտեսման դեպքեր,  զորակոչիկների առողջական վիճակի մասին «տրվում է բանավոր ախտորոշում», մասնավորապես՝ զորակոչիկներին հայտնում են, որ «ամեն ինչ նորմալ է» և հետազոտություններ իրականացնելու կարիք չկա։

4․ Զորակոչիկի կողմից իր առողջական վիճակի հետազոտության արդյունքները բողոքարկելու դեպքում զորակոչիկը ստուգիչ հետազոտության է ուղեգրվում կրկին նույն բժշկի մոտ։ Հետևաբար, զորակոչիկների կողմից արդարացիորեն կասկածի տակ է դրվում ստուգիչ հետազոտության օբյեկտիվությունը։

5․ Առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ համաձայն չլինելու պատճառով զինվորական ծառայության չզորակոչվելու հիմքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զորակոչիկները երբեմն չեն ենթարկվում դատաբժշկական փորձաքննության։ Միաժամանակ վարույթ իրականացնող մարմինը զորակոչիկներին հայտնում է, որ վերջիններս առողջական վիճակի հետազոտությունների կենթարկվեն հաջորդ զորակոչի շրջանակներում։ Մինչդեռ, նման կերպով բժշկական հետազոտությունների զորակոչիկները կարող են ենթարկվել միայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ «Զորակոչի ենթակա քաղաքացու առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտությունները հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում փորձաքննական եզրակացություն չի կայացվում, համապատասխան հետազոտությունները շարունակվում են հայտարարված զորակոչից հետո, և քաղաքացու առողջական վիճակի փորձաքննությունն իրականացվում է հաջորդ զորակոչի ժամանակ»։

6․ Զորակոչ իրականացնող մարմինների կողմից հակասական մոտեցում է դրսևորվում զորակոչիկների սեփական ֆինանսական միջոցներով հետազոտությունների իրականացման հարցում։ Մասնավորապես, որոշ տարածքային ստորաբաժանումներում զորակոչիկին հայտնում են, որ վերջինս պետք է առողջական խնդիրների առկայությունն ապացուցի իր սեփական միջոցներով իրականացված առողջական վիճակի հետազոտություններով, մյուս կողմից այլ տարածքային ստորաբաժանումներում հրաժարվում են ընդունել զորակոչիկի սեփական միջոցներով իրականացված առողջական վիճակի հետազոտության արդյունքները՝ պատճառաբանելով, որ դրանք, իբր, կարող են կեղծված լինել զորակոչիկների կողմից՝ «բժիշկների հետ համագործակցության արդյունքում»։  Փաստորեն, առկա է մի իրավիճակ, երբ փաստացի առողջական խնդիր ունեցող զորակոչիկի՝ զինվորական ծառայությանը պիտանիության մասին որոշումը կայացվում է թերի հետազոտությունների հիման վրա, քանի որ, մի կողմից առողջական խնդիրը չի բացահայտվում զորակոչի շրջանակներում իրականացված առողջական վիճակի հետազոտությունների ընթացքում, մյուս կողմից զորակոչիկի ներկայացրած հետազոտության արդյունքները հաշվի չեն առնվում կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից՝ կասկածի տակ դնելով դրանց հավաստիությունը։

7․ Ինչպես նախորդ տարիներին, ներկայումս մի շարք բժշկական կենտրոններ շարունակում են հրաժարվել զորակոչային տարիքի անձանց հետազոտել վերջիններիս սեփական ֆինանսական միջոցներով, նշելով, որ կա «հստակ ցուցում չհետազոտելու 17 տարեկանից բարձր արական սեռի քաղաքացիներին»։

8․ Եզակի դեպքերում, երբ որևէ բժշկական հաստատության բժիշկը ի սկզբանե տեղեկացված չէ սեփական ֆինանսական միջոցներով հետազոտվող անձի զորակոչիկ լինելու հանգամանքի մասին, հետազոտում է վերջինիս, սակայն պարզելով, որ անձը զորակոչային տարիքի է, հայտում է, որ «չի կարող արձանագրել իր նկատած բոլոր խնդիրները», քանի որ մտահոգություն ունի, որ այդ պարագայում իրեն կարող են «աշխատանքից ազատել»։

9․ Զորակոչային տարիքի անձանց բժշկական հաստատություններում («Միքայելյան» ԲԿ, «Արաբկիր» ԲԿ, «Թիվ 1 հիվանդանոցային համալիր») հետազոտում և բուժում են իրականացնում միայն ՀՀ ՊՆ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումների կողմից տրված ուղեգրերի հիման վրա։ Որոշ դեպքերում հրատապ բուժում պահանջող առողջական խնդիրներով զորակոչիկներին հրաժարվում են ընդունել բուժհաստատություններում նույնիսկ սեփական ֆինանսական միջոցներով, հորդորելով ներկայացնել տարածքային ստորաբաժանումների կողմից տրված ուղեգիր։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ թոքաբորբով զորակոչիկը ստիպված է սպասել շուրջ 20 օր, որպեսզի տարածքային ստորաբաժանումից ստանա ուղեգիր հետազոտվելու համար։

10․ Մի շարք առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները ևս առնչվում են թերի հետազոտությունների խնդրին։ Այսպես, առողջական խնդիրներից մի քանիսի կապակցությամբ հետազոտվելու համար ուղեգիր տրամադրելուց հետո, երբ զորակոչիկը պահանջ է ներկայացնում իրեն մյուս բոլոր առողջական խնդիրների կապակցությամբ ևս հետազոտելու մասին, ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումում զորակոչիկին հայտնում են, որ նա արդեն իսկ ունի բազմաթիվ ուղեգրեր և նոր ուղեգրերի կարիք չկա՝ ասելով ՝ «այսքան ուղեգրեր ես ստացել հետազոտվելու համար, էլ ի՞նչ նոր ուղեգիր ես ուզում», առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ զորակոչիկի անձնական գործում առկա մի քանի ուղեգրերը միայն խնդիրներից մի քանիսի հետազոտության համար են։ Մինչդեռ մյուս առողջական խնդիրների կապակցությամբ զորակոչիկները չեն ուղեգրվում հետազոտությունների և արդյունքում պիտանիության մասին որոշումը կայացվում է զորակոչիկների առողջական վիճակի ոչ ամբողջական, համալիր հետազոտությունների հիման վրա։

11․ Շարունակում է մտահոգիչ մնալ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության որոշ աշխատակիցների վերաբերմունքը զորակոչիկներին՝ զիվորական ծառայության զորակոչվելու մասին ծանուցագրից հրաժարվելու դեպքում իրավական հետևանքների մասին  հայտնելիս։ Մասնավորապես, որոշ տարածքային ստորաբաժանումներ (ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում) զորակոչիկներին «սպառնում են» «ռոզիսկ»-ի (քրեական հետախուզման) վտանգով ծանուցագրից հրաժարվելու դեպքում։ Այսինքն, զորակոչիկներին ոչ միայն պատշաճ չի իրազեկում իրենց իրավունքների և պարտականությունների մասին, այլև դրսևորում են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որը ոչ միայն հանդիսանում է մարդու իրավունքի խախտում, այլև որպես հետևանք խիստ բացասական վերաբերմունք է ձևավրում զորակոչիկի մոտ զինվորական ծառայության հանդեպ։

12․ Բուժման նպատակով զորակոչիկներին տրամադրված տարկետման ժամանակահատվածում զորակոչիկները որևէ բուժում չեն ստանում։ Արդյունքում առողջական վիճակում առանց որևէ փոփոխության զորակոչիկները հաջորդ հերթական զորակոչին ճանաչվում են պիտանի/սահամնափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում ծառայության։

Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով․

093111615 Նազելի Մովսեսյան
094582792 Անուշ Պետրոսյան։

The post Բանակը բժիշկների օգնությամբ շարունակում է խախտել զորակոչիկների իրավունքները first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Первый «Добрый забег» прошёл в парке Победы на Поклонной горе

Бастрыкин затребовал доклад по делу о нелегальном детсаде для мигрантов в Москве

Лерчек призналась, что во время съемок «Звезд в джунглях» украла у местных еду: «Камнем сорвала замок»

Рейды по проверке водителей такси завершатся в Одинцове 6 октября

Музыкальные новости

Путин и Собянин попробовали эспрессо в парке «Руднево»

Песков: Берлин не запрашивал телефонные переговоры Шольца и Путина

Четыре автомобиля столкнулись на 64 километре КАД в Петербурге - трое в больнице

Искусствоведы узнали о крупнейшей в мире частной коллекции русского императорского фарфора Елены Батуриной

Новости России

Лерчек призналась, что во время съемок «Звезд в джунглях» украла у местных еду: «Камнем сорвала замок»

День приема родителей провели в детском саду при лицее № 12 в Химках

Готовность 57 котельных к осенне-зимнему сезону проверят в Химках

Педагогов в Мытищах наградили ко Дню учителя

Экология в России и мире

Спектакль «Раневская. Одинокая насмешница» в Москве: дань великой актрисе

Благодарность за концерт

На Сейшелы - слушать песни китов

Ещё раз об убитом во Франции азербайджанском оппозиционере, организованном спецслужбами Ильхама Алиева

Спорт в России и мире

Мирра Андреева дебютирует в топ-20 рейтинга WTA

Рублёв признался, что мог завершить сезон после операции перед турниром ATP в Пекине

Арина Соболенко вышла в четвертьфинал турнира WTA 1000 в Пекине

Самсонова и Кочаретто вышли в полуфинал турнира WTA 1000 в Пекине в парном разряде

Moscow.media

Екатеринбург проиграл Иркутску по уровню средней зарплаты

С начала 2024 года более 2,5 тысячи многодетных мам в Московском регионе досрочно вышли на пенсию

С момента открытия по трассе М-12 Восток проехали более 20 млн раз

В аварии с фурой погиб водитель "Соляриса"











Топ новостей на этот час

Rss.plus






В Подмосковье объявлен «оранжевый» уровень опасности из-за угрозы пожаров

Глава ведомства поручил доложить по обстоятельствам похищения пожилых людей и использования их труда в ряде регионов России

Театр Ермоловой привезет в Воронеж «Комнату Адлера» с Олегом Меньшиковым в главной роли

КИБЕР ДОКТОР ЗИГМУНД ФРЕЙД МИРОВОЙ ДИПЛОМАТИИ ОБ ОТНОШЕНИЯХ РОССИИ И УКРAИНЫ. Россия, США, Европа могут улучшить отношения?!