Добавить новость

Новых лимитов на семейную ипотеку хватит только до окончания года

Глава комитета по энергетике Протасов: в Петербурге проводят работы на ТЭЦ

«Желтый» уровень опасности объявлен в Московском регионе из-за ветра и гололеда

Уникальный центр коллективного пользования «Омиксные технологии» открылся в московском Медтехе





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սերժ Թանկյանի գիրքը «արդարության ու հոգեւորի խաչմերուկի մասին»

Ներկայացնում ենք Sydney Morning Herald պարբերականի His metal band was huge, his rock memoir tackles something bigger հոդվածի հայերեն թարգմանությունը:

Սերժ Թանկյանը ավելի քան 40 միլիոն ձայնասկավառակ է վաճառել, ԱՄՆ-ի չարթերում Beatles-ի հետ հավասար միավոր է վաստակել, մի անգամ էլ Դալայ լաման քաշել է նրա մորուքից: Բայց նրա վերջերս լույս տեսած հուշերը, ընդգծում է Թանկյանը, «սովորական ռոք հուշեր» չեն:

System of a Down մետալ խմբի նախկին մեներգիչը խոսում է իր «Down with the System: A Memoir (Of Sorts)» («Կոտրել համակարգը. հուշագրություն (նման մի բան») մասին, որը լույս տեսնելուն պես հայտնվել է The New York Times-ի 10 բեսթսելերների ցանկում:

«Այլ ռոք աստղերի հետ խնջույքների սկանդալային մանրամասներ չկան, ես իրական պատմություններ եմ պատմում աճելու, էվոլյուցիայի, քաղաքական ակտիվիզմի ու ընտանիքի մասին, - բացատրում է 56-ամյա ամերիկահայը Լոս Անջելեսի իր տնից: - Ես ուզում էի գրել արդարության ու հոգեւորի խաչմերուկի մասին՝ փիլիսոփայական գրքի պես»:

Թանկյանն ասում է, որ գիրք գրելուն իրեն դրդել է «իմ ժողովրդի պատմությունը» պատմելու ցանկությունը: Գիրքը, որը նկարագրում է Բեյրութում քաղաքացիական պատերազմի ժամանակ իր մանկությունը, սկսվում է պապի՝ Ստեփանի հակիրճ կենսագրությամբ, որը ծնվել է 1909 թվականին Էֆքերում՝ 500 քրիստոնյա հայ ընտանիքներով բնակեցված գյուղում: Նրանք էթնիկ փոքրամասնություն էին, ապրում էին բազմազգ Օսմանյան կայսրության սահմաններում, որտեղ մեծամասնությունը մահմեդական թուրքեր էին: Այսօր Էֆքերեն կենտրոնական Թուրքիայի մաս է կազմում։ Բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրում:

«Իմ կյանքը, իմ աշխատանքը, ինձ առաջ մղող բաները հասկանալու համար պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Էֆքերում», - գրում է Թանկյանը:

Նա խոսում է ցեղասպանության մասին: 1915 թվականի գարնանից մինչեւ 1916 թվականի աշունը մոտ 1,2 միլիոն քրիստոնյա հայեր սպանվեցին երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպած սպանդի ժամանակ: Թանկյանն ասում է, որ հայկական կյանքի ու մշակույթի մնացորդները, ինչպես իր պապական Էֆքերե գյուղը, բնաջնջվել են, դեն նետվել ու քայքայվել մինչեւ ոչնչանալը, մինչ թուրքական կառավարության կողմից շարունակվում է «ցեղասպանության ժխտումը»:

«Իմ պապը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, - բացատրում է Թանկյանը, - ահա թե ինչու է այդքան կարեւոր պատմել նրա պատմությունը»:

Տասներեք տարեկանում Ստեփանը հայտնվեց Բեյրութում, որտեղ քարտաշի աշխատանք գտավ: Թանկյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաքում 1967 թվականին: «Բեյրութի մասին հուշերս մի փոքր մշուշոտ են», - ասում է նա: Բայց նա վառ հիշում է ռումբերի պայթյունների եւ արձակված գնդակների ձայները, երբ սկսվեց Լիբանանի քաղաքացիական պատերազմը (1975-1990): «Այդ բաներն այլեւս քեզ չեն լքում, - ասում է նա, - երեխայի համար դա սոսկալի է»:

Թանկյանը յոթ տարեկան էր, երբ 1975-ին Բեյրութից մեկնեց Լոս Անջելես: «Լիբանանից ԱՄՆ գալը նման էր միագույնից գունավորի անցնելուն»,- ասում է նա: Սկզբում նրա ընտանիքը տեղափոխվեց Բրոնսոն պողոտայի վրա մի բնակարան Հոլիվուդում, որտեղ ապրում էին այլ հայեր, այդ թվում՝ նրա տատիկն ու պապիկը եւ հորեղբայր Շանթը, որը Թանկյանին ծանոթացրեց Սթիվի Ուանդերի, The Jackson Five-ի եւ Մարվին Գեյի երաժշտության հետ:

«Մենք խոսում ենք 1975 թվականի Կալիֆորնիայի Հոլիվուդի մասին.  աներեւակայելի գունեղ մշակույթ՝ հիպիներ, պոռնիկներ, կավատներ, հեռուստացույց, երաժշտություն ու նարնջագույն մայրամուտներ, որոնք համապատասխանում էին նարնջագույն պանրին, որը նախկինում երբեք չէի տեսել: Ամեն ինչ բացարձակապես այլ էր»,- հիշում է նա:

Թանկյանը դեռ երեխա էր, երբ ծնողները գնեցին իր առաջին ակուստիկ կիթառը, բայց կարեւոր մշակութային իրադարձություն դարձավ 17 տարեկանում Iron Maiden-ի համերգին ներկա գտնվելը: Տարիներ անց System of a Down-ը հանդես եկավ անգլիական խմբի համերգից առաջ. դրանից հետո նրանք աշխարհով մեկ ավելի քան 40 միլիոն ձայնագրություն վաճառեցին: Երբ 2005 թվականին թողարկեցին Hypnotize ալբոմը, դարձան առաջին խումբը Beatles-ից հետո, որի երկու ալբոմ նույն տարում գլխավորել էր ԱՄՆ-ի չարթերի առաջին հորիզոնականը:

Խումբը ստեղծվել է վաղ 1990-ականներին եւ սկզբում կոչվում էր Soil: Երաժշտության մեծ մասը գրում էր կիթառահար Դարոն Մալաքյանը, իսկ Թանկյանը դարձավ ստեղնաշարահարը, ռիթմ-կիթառիստն ու երգիչը: Շավո Օդաջյանը միացավ որպես բաս-կիթառահար, իսկ Էնդի Խաչատուրյանը եկավ իր հարվածային գործիքներով: Չորս սկզբնական անդամները ամերիկահայեր էին եւ ընտրեցին իրենց նոր անունը՝ վերափոխելով Մալաքյանի գրած «Victims of a Down» բանաստեղծության վերնագիրը:

Խմբի 1998 թվականի համանուն ալբոմը, որը լույս ընծայեց լեգենդար ամերիկացի պրոդյուսեր Ռիք Ռուբինը, համեստ հաջողություն ունեցավ: Հաջորդը՝ Toxicity-ին, որի պրոդյուսերը նույնպես Ռուբինն էր, վաճառվեց 12 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ալբոմը ԱՄՆ-ում զբաղեցրեց առաջին տեղը:

Մի քանի օր անց Թանկյանը խմբի կայքէջում տեղադրեց «Հասկանալ նավթը» զգացմունքային հոդվածը, որտեղ նա պնդում էր, որ սեպտեմբերի 9/11-ի հարձակումները «հակազդեցություն էին ամբողջ աշխարհում գոյություն ունեցող անարդարություններին, որոնք անտեսանելի էին ամերիկացիների մեծամասնության համար»: Թանկյանը կրակոտ քննադատում էր ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, որը, նրա պնդմամբ, հիմնված էր ռազմատնտեսական եւ քաղաքական գերակայության եւ էժան նավթի տենչանքի վրա:

Խմբի ձայնագրող ընկերությունը նրան քաշ տվեց «The Howard Stern Show»-ին, որն այն ժամանակ ԱՄՆ-ում ամենահայտնի ռադիոհաղորդումն էր, ըստ էության՝ ներողություն խնդրելու համար: Սթերնը Թանկյանին հարցրեց, թե արդյոք նա ու իր խմբի մյուս անդամները ատում են Ամերիկան:

Թանկյանը ջղաձգվում է, երբ վերհիշում է այդ զավեշտախաղը: Հաջորդած քննադատության ալիքի պատճառով նա իրեն զգաց հիասթափված, օտարված, տագնապած ու ամոթահար: Նա 34 տարեկան էր եւ, իր խոսքով, չուներ զգացական եւ հոգեւոր գործիքներ, որոնք անհրաժեշտ են ճնշումը հաղթահարելու եւ իր դիրքորոշումը պաշտպանելու համար:

Նա դիմեց Ռիք Ռուբինի խորհրդին, եւ պրոդյուսերը նրան ասաց, որ այցելի Նենսի դե Էրերային: «Այն, ինչ քեզ պետք է, սերն է. Արեւելքից Արեւմուտք հոգեւորի տարածման ականատեսի պատմություն» գրքի հանգուցյալ հեղինակը եղել է հայտնի մարդկանց, այդ թվում՝ Մադոննայի, Դեյվիդ Լինչի եւ Լենի Կրավիցի հոգեւոր ուսուցիչը:

1968-ին՝ Beatles-ի Հնդկաստան կատարած տխրահռչակ ճանապարհորդության ժամանակ, դե Էրերան «Հիանալի քառյակը» եւ Մահարիշի Մահեշ Յոգին կապող օղակն էր: Մահարիշիի հետ մոտիկությունը ի վերջո բերեց դե Էրերային այլ հոգեւոր առաջնորդների ուղեծիր, ներառյալ Դալայ Լաման: Թանկյանը հանդիպեց տիբեթցի վանականին 2006-ին՝ «10 հարցեր Դալի Լամային» վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ:

«Հիշում եմ՝ ինչպես Նորին սրբությունը բռնեց մորուքիցս, խաղաց դրա հետ ու ծիծաղեց փոքր երեխայի պես,- հիշում է Թանկյանը: - Նա նաեւ ասաց ինձ, որ անարդարության ճանապարհով գնալը հոգեւոր առումով շփոթեցնող է»:

Թանկյանը քրիստոնյա է մկրտվել. այսօր նրա կրոնական զգացմունքները հակվում են դեպի բնիկ մշակույթների հավատները եւ բուդդայական փիլիսոփայությունը: «Ես հավատում եմ բոլոր իրերի փոխկապակցվածությանը», - ասում է նա:

Թանկյանը սովորել է նաեւ հանդուրժել քաղաքական գործիչներին, որոնց հետ միշտ չէ, որ համաձայն է: 2006 թվականին նա գնաց ԱՄՆ Կոնգրես՝ առերեսվելու Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ, հանրապետական Դենիս Հասթերթին՝ կապված Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկությունը թույլ տալու իր ձախողված խոստման հետ: Մոտ մեկ տասնամյակ անց, երբ ծրագրվում էր ոգեկոչել Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, Թանկյանը նամակ ստացավ Սերժ Սարգսյանից՝ Հայաստանի այն ժամանակվա նախագահից, որը System of a Down-ին հրավիրել էր համերգ տալու Երեւանի Հանրապետության հրապարակում։

2015 թվականին խումբն առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանում, որը Թանկյանը նկարագրում է որպես «մեր նախնիների հիշատակ»: Բայց նա հասկացրեց, որ իրեն չեն օգտագործի որպես քաղաքական խամաճիկ՝ պաշտպանելու «Սարգսյանի կլեպտոկրատ վարչակարգը»:

Թանկյանը երեւանյան լսարանին ասաց, որ թեեւ Հայաստանի կառավարությունն իրոք երկար ճանապարհ է անցել 1991-ին Խորհրդային Միությունից անկախության հռչակումից հետո, «անելիքները դեռ շատ են, գրո՛ղը տանի»: Դա մանտրա է, որը հեշտությամբ կարելի է կիրառել իր՝ որպես քաղաքական ակտիվիստի շարունակական աշխատանքի նկատմամբ:

2021 թվականին Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնավարման ընթացքում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սակայն Բրիտանիան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան այն բազմաթիվ երկրներից են, որոնք դեռ չեն ճանաչում ցեղասպանությունը որպես պատմական փաստ:

Թանկյանն ասում է, որ արվեստագետի գործն է «պատմել քո ժամանակի ճշմարտությունը եւ միշտ ազնիվ լինել»: «Պետք է որոշես՝ ուզում ես պարզապես զվարճացնող լինել, թե՞ արվեստագետ, - ասում է նա: - Եթե պարզապես զվարճացնում ես, չես ասի բաներ, որոնք կարող են տարաձայնություններ առաջացնել կամ քո իսկ հետեւորդներին ստիպել քեզ չեղարկել: Որպես եւ՛ արվեստագետ, եւ՛ ակտիվիստ, ես կարծում եմ, որ կենսականորեն կարեւոր է իշխանությանը ասել ճշմարտությունը»:

***

7 կարճ հարց ու պատասխան Սերժ Թանկյանի հետ

Ամենավատ սովորությո՞ւնը. Սուրճ

Ամենամեծ վա՞խը. Վախն ինքնին

Անմոռանալի տո՞ղը. Everybody’s going to the party, have a real good time! («Բոլորը գնում են երեկույթի, ընտիր ժամանակ անցկացրե՛ք»): (System of A Down-ի BYOB երգից):

Ամենամեծ ափսոսա՞նքը. Պասիվություն

Սիրած սենյա՞կը. Ներքին մեդիտացիայի սենյակը

Ստեղծագործություն/երգ, որը կցանկանայիք՝ Ձերը լինե՞ր. Ֆրենք Զապպայի Don’t Eat the Yellow Snow («Մի կերեք դեղին ձյունը»):

Ո՞ր խնդիրը կլուծեիք, եթե կարողանայիք. Կլիմայական աղետը

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Автомобили JAC начнут продавать в России через интернет

Экс-игрок ЦСКА Пономарев заявил, что клубу необходимо усилить линию атаки

Десятков: основные конструкции на станции «Академическая» готовы на 50%

Иран вызвал дипломата Германии после закрытия трех иранских консульств в ФРГ

Музыкальные новости

Руководство СЛД «Брянск-Льговский» компании «ЛокоТех-Сервис» наградило лучших практикантов из студенческого отряда БГТУ

Бурятский театр оперы и балета приглашает провести выходные на «Корсаре»

«Грузовичкоф» на круглом столе РБК Петербург

Теннисистки Соболенко и Рыбакина сыграют в одной группе на Итоговом турнире

Новости России

В Минздраве России рассказали о применении цифровых технологий в здравоохранении

Автором талисмана Фестиваля молодёжи был художник из ЮВАО

Сургут стал претендентом на звание культурной столицы России — 2026

ЦБ назвал причины очередного ослабления рубля

Экология в России и мире

В международный день врача прошла премия THE MEDICAL STARS AND BEAUTY AWARDS

Тайны мёда: врач Кутушов рассказал про целебные свойства и особенности нагревания

“Фанагория” получила специальный приз «Золотой Дионис» на Top100Wines 2024 за “ценность и достоинство вне времени”

В международный день врача прошла премия THE MEDICAL STARS AND BEAUTY AWARDS

Спорт в России и мире

Россиянка Шнайдер с победы стартовала на турнире WTA в Гонконге

Блинкова на отказе Цуренко вышла во 2-й круг турнира WTA 250 в Мериде, где сыграет с Корнеевой

Кудерметова вышла во второй круг турнира категории WTA 250 в Мериде

Елена Рыбакина вылетела на Итоговый турнир WTA

Moscow.media

В честь исполнителя роли Шурика из "Операции "Ы" назвали улицу в Екатеринбурге

ОСАГО по камере: как это будет работать

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Всемирный день городов: «Грузовичкоф» расширяет горизонты











Топ новостей на этот час

Rss.plus






Смотр коммунальной техники провели в центральном парке в Зарайске

«Горячка предвыборной гонки»: Песков ответил на заявление Трампа о разрушении СВ-2

«С животными можно». Тренды на съём жилья в российских городах меняются, аренда снова растёт, Севастополь — не исключение

Главы МИД РФ и КНДР открыли мемориальную доску в честь визита Ким Ир Сена