Добавить новость

Г.А. Зюганов в Telegram-канале. По инициативе КПРФ состоялся кибертурнир «Красный мяч»

Директор Театра Российской армии Милена Авимская приняла участие в мастер-классе в Грачевском парке

В Ростовской области почти 550 тысяч дончан трудоустроены неформально

Спасатели достали полуторагодовалого ребенка из запертого автомобиля в Москве

Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանն ինչպես որ կա. Գերմանուհի Նորայի կամավորության մեկ տարին

Գերմանիայում դպրոցի շրջանավարտների շրջանում տարածված մշակույթ է նախքան համալսարան ընդունվելը մեկ տարի դադար վերցնել: Երիտասարդներն այդ ժամանակն օգտագործում են կամավորական աշխատանքի միջոցով իրենց հետաքրքրող ոլորտներին ծանոթանալու եւ նոր փորձառությունների համար: Որոշ շրջանավարտներ էլ գերադասում են կամավորական աշխատանքի համար արտերկիր մեկնել՝ միանգամայն նոր ու լիարժեք հասուն կյանք ապրելու: Այս ճամփորդությունում նրանց աջակցում են մի շարք համաշխարհային կազմակերպություններ:

19-ամյա գերմանուհի Նորա Կաուֆմանին հանդիպեցի Երեւանի Անգլիական այգում: Նա ինձ հետ զրուցելու եկել էր մանկապարտեզում իր կամավորական աշխատանքի եւ հայկական ազգային պարերի դասընթացի միջեւ կարճ ընդմիջմանը: Վերջինն ինձ հաճելիորեն զարմացրեց, սակայն մինչ դրան անդրադառնալը, եկեք ծանոթանանք Նորայի հետ:

Նորա Կաուֆմանը Պոտսդամից է, սակայն իր կյանքի առաջին երեք տարիները Վրաստանում է ապրել: Կամավորական աշխատանքի համար Նորան շատ էր ցանկանում Կովկաս մեկնել: Քանի որ Վրաստանին որոշակիորեն արդեն ծանոթ էր, Հայաստանը լավ տարբերակ էր նոր բացահայտումների համար:

Նորան ընտրեց Եվրոպական համերաշխության կորպուսի երիտասարդական փոխանակման ծրագիրը եւ 2023 թվականի օգոստոսին եկավ Հայաստան:

«Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեի, ուստի այստեղ եկա առանց որեւէ ակնկալիքի: Դա ինձ օգնեց ճանաչել երկիրը ինչպես այն կա՝ առանց քննադատելու»,- ասում է Նորան:

Նախորդ տարվա ընթացքում նա կամավորական աշխատանքներ է իրականացրել երեք տարբեր վայրերում:

«Առաջին ամիսն աշխատել եմ երեխաների աջակցության կենտրոնում, որից հետո երեք ամիս շարունակել եմ կամավորությունս Երեւանի բուսաբանական այգում: Հունվարից մինչ օրս աշխատում եմ մանկապարտեզում, ուստի միանգամայն տարբեր փորձառություններ եմ ունեցել»,-պատմում է Նորան:

Ամենաբարդ շրջանը սկիզբն էր, երբ Նորան դեռ հայերեն չգիտեր: Բայց մի քանի ամիսների ընթացքում սովորեց հայոց այբուբենն ու փոքր-ինչ խոսել հայերեն:

«Մանկապարտեզում աշխատում եմ առավոտյան 10-ից մինչեւ երեկոյան 5-ը, իսկապես շատ եմ հոգնում: Շատ տարբեր պարտականություններ ունեմ փոքրիկների հետ աշխատելիս: Նաեւ նրանց անգլերենի դասեր եմ տալիս, մյուս կողմից էլ ինքս եմ նրանցից հայերեն սովորում»,- ասում է Նորան:

Երիտասարդ գերմանուհին բնակվում է միջազգային հանրակացարանում, որտեղ շատ այլ երիտասարդ կամավորներ են կան աշխարհի տարբեր ծայրերից: Նորայի առաջին տպավորությունը Հայաստանից դեռեւս թարմ ու պայծառ է նրա մտքում:

«Գիշերը Զվարթնոց օդանավակայանից գալիս մեքենայով շրջելը քաղաքով մեկ անչափ գեղեցիկ էր: Մենք անցանք Կասկադով, Հանրապետության հրապարակով եւ քաղաքի այլ կարեւոր վայրերով, ու չնայած որ շատ հոգնած էի, հիացա տեսարաններով»,- հիշում է Նորան:

Հայաստանում նրան հատկապես դուր է եկել մարդկանց սրտաբաց եւ մտերմիկ լինելը:

«Չգիտեմ, թե ինչ գիտեք Գերմանիայի մասին, բայց այնտեղ մարդիկ ավելի փակ են, ոչ այդքան սրտաբաց: Հայաստանում ինձ շատ դուր եկավ, օրինակ այն, թե ինչպես են մարդիկ ավտոբուսում զրուցում միմյանց հետ, պահում մեկը մյուսի պայուսակը, անգամ անծանոթի երեխային նստեցնում իրենց ծնկներին: Իսկապես կուռ համայնքի զգացողություն կա, որն ինձ համար շատ գեղեցիկ է»,-ասում է Նորան:

Հայաստանում ապրած մեկ տարվա ընթացքում Նորան եղել է մի շարք քաղաքներում՝ Դիլիջանում, Գյումրիում, Գորիսում, անգամ Մեղրիում: Եթե նրան հետագայում հարցնեն, թե ինչպիսի երկիր է Հայաստանը, նա միանշանակ կպատմի գեղեցիկ բնապատկերի մասին, որով հիացել է քայլարշավների ժամանակ, նաեւ ազգային խոհանոցի ու պարերի:

«Արդեն ծրագրել եմ, որ Գերմանիա վերադառնալուց հետո սկսելու եմ հայկական պարի դասեր անցկացնել, պարել ընկերներիս հետ ու պատրաստել հայկական կերակուրներ»,- ասում է Նորան, որից հետո զարմանքով հարցնում եմ, թե ինչպես է սկսել հետաքրքրվել հայկական պարերով ու խոհանոցով:

«Մի անգամ Կասկադում տեսա պարի բաց դասը, միացա շուրջպարին ու այդուհետ սկսեցի մասնակցել»,- ասում է նա՝ նկատի ունենալով յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հայ ավանդական պարերի բաց դասերը:

«Պարերն իմ ամենասիրելին են այստեղ: Կարծում եմ՝ դրանք նաեւ միասնականություն ու մեծ համայնքի մասը լինելու զգացում են արտահայտում»,-ասում է Նորան: Հիմա նա իր հայ ընկերների հետ կանոնավոր հաճախում է ազգային պարի դասերի:

Ինչ վերաբերում է խոհանոցին, ապա մի քանի ավանդական ճաշատեսակներ փորձելուց հետո Նորան սկսել է ինքնուրույն պատրաստել:

«Ժենգյալով հաց, պասուց տոլմա եւ այլ հայկական ուտեստներ եմ պատրաստել: Տարիքով հայ հարեւան ունենք, երբ նրան հյուրասիրեցի իմ եփած պասուց տոլման, ասաց, որ իր տատիկի պատրաստածի համն է հիշեցում»,- պատմում է Նորան՝ ընդգծելով ուտեստի հնարավոր լավագույն գնահատականի փաստը:

Նորան կարծում է, որ արտերկրի տված փորձն օգնում է դուրս գալ սեփական «պղպջակից»: Այս տեսանկյունից եւս Հայաստանը օգտակար եղավ ոչ միայն իր գեղեցիկ, այլեւ պարզապես տարբեր լինելու շնորհիվ:

«Գերմանիայում ազգային պարեր պարելու մշակույթ չունենք: Գերմանական ազգային պարերն ավելի շատ կապված են աջական գաղափարների, պատրիոտ կամ երբեմն անգամ ազգայնական լինելու հետ: Ուստի ես դա բացասական կերպ եմ ընկալում: Սեփական մշակույթը սիրելու, սեփական մշակույթով հպարտանալու, երկրով հպարտանալու եւ քո երկիրը մյուսներից վեր դասելու միջեւ սահմանը շատ նուրբ է: Այստեղ գրեթե մեկ տարի ապրելուց հետո ես բոլորովին այլ կերպ եմ ընկալում, թե ինչպես կարող է խորը տրավման ազդել հասարակության վրա սերունդներ շարունակ, եւ թե ինչպես է մշտական սպառնալիքը բերում դրա կրկնությանը»,- ասում է Նորան:

Երբ տեղի հայերը Նորային զբոսաշրջիկի տեղ են դնում, ստանում են նրա հայերեն պատասխանն առ այն, որ նա այստեղ ապրում է: Դրանից հետո, սովորաբար, Նորային հրավիրում են իրենց տուն՝ միասին ընթրելու կամ սուրճի:

«Այս մշակույթն ինձ համար անակնկալ չէր, քան որ ինչպես նշեցի, ծանոթ էի կովկասյան հյուրընկալությանը Վրաստանի միջոցով: Այդուհանդերձ, սա եւս մի բան է, որ ցանկանում եմ պահպանել ու ինձ հետ տուն տանել: Գերմանիայում մենք շատ ջերմ ենք մեր մտերիմների հետ, սակայն անծանոթների հետ զգուշավոր ենք:
Ուզում եմ այս մշակույթը տանել Գերմանիա՝ անծանոթ մարդկանց տուն հրավիրելով եւ ասելով՝ արի ընթրենք միասին կամ գոնե սուրճ խմենք»:

Իհարկե, ամեն ինչ չէ, որ հիանալի է Հայաստանում: Նորան նկատել է կանանց նկատմամբ դրսեւորվող խտրականությունը եւ անձամբ էլ բախվել է դրա տարբեր դրսեւորումների:

Նորայի մեկ տարվա դադարը մոտենում է իր ավարտին: Նա շուտով կվերադառնա Գերմանիա: Չնայած դրան՝ նա դեռեւս չի որոշել, թե ինչ ապագա է ընտրելու, ուստի եւս մեկ տարի դադար կվերցնի՝ ճամփորդելու համար: Այդուհանդերձ, հստակ է, որ Հայաստանն իր համեստ դերն ունեցել է Նորայի աշխարհայացքի կազմավորման գործում:

«Այս տարին ինձ օգնեց դառնալ ավելի մարդամոտ եւ նոր փորձառությունների համար ավելի բաց»,-ասում է Նորան:

Շատ հայեր Նորայի կամավորական աշխատանքի մասին տեղեկանալուց հետո նրան շնորհակալություն են հայտում, մինչդեռ Նորան կարծում է, որ իր շնորհակալ լինելու առիթներն ավելի շատ են:

«Ամենամեծ զգացումը, որով վերադառնում եմ տուն երախտագիտությունն է այստեղ ստացածս ամբողջ փորձի համար: Շնորհակալություն, Հայաստան»,- ամփոփում է Նորան:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Читайте на 123ru.net

Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.

Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

«Инфекцию плохо знают»: иммунолог Болибок оценил риск вспышки листериоза в РФ

Три человека погибли в ДТП с пятью машинами под Краснодаром

Матч «Легенд футбола» в Солнечногорске посетили почти 1,5 тысячи человек

Николич и Карпин «испортили» первый тур РПЛ! «Ростов» и ЦСКА сгоняли нули на фоне голевого пиршества

Музыкальные новости

АО «Транснефть - Север» обеспечивает надежность производственной инфраструктуры в четырех регионах

Заинтересовавший Владимира Путина хит семьи Рыбачевых презентовали на радиостанциях «Газпром-Медиа»

Семьи работников заводов АО "Желдорреммаш" стали призерами федерального конкурса «Это у нас семейное»

Собянин: Благодаря программе реновации будут созданы новые места для отдыха

Новости России

Директор актрисы Ароновой опровергла информацию о ее госпитализации

Строительство ВСМ Москва – Санкт-Петербург должно начаться в 2024 году

На прогулку с Буруновым: где в Москве можно случайно встретить актера?

«Фильмы были ее детьми»: чем запомнились работы Татьяны Лиозновой

Экология в России и мире

Буравят кожу. Профессор рассказала, как не подцепить паразитов при купании

Восстановление запястья после неправильной репозиции костей за 1 прием

Кутюрная коллекция Chanel осень-зима 2024

Заводы АО "Желдорреммаш" выбирают лучших в своей профессии

Спорт в России и мире

Действующий чемпион Андрей Рублёв проиграл 121-й ракетке мира на старте турнира в Бостаде

Панова и Сизикова вышли в финал турнира WTA в Палермо в парном разряде

Панова и Сизикова выиграла турнир WTA в Палермо в парном разряде

Рублева призвали успокоиться

Moscow.media

Пермский маньяк-людоед трудоустроился в приют для животных

Владислав Овчинский: жители дома на Радужной улице начали переезд в новостройку по программе реновации

Военные следователи провели рейд по бывшим мигрантам в Керчи

Иван-Чайное настроение....

Топ новостей на этот час

Rss.plus

Бобровский сожалеет, что не сможет привезти Кубок Стэнли в Россию

Дошутился до ареста. Блогер Эдвард Бил опять оскандалился

В реабилитационном центре для птиц «Воронье гнездо» в Киржаче выхаживают совят

Жители Ховрино просят установить шумозащитные экраны на Зеленоградской улице