ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ իր հանդիպման արդյունքները: Նրա խոսքով, Մոսկվան որևէ նոր բան չի լսել Թուրքիայի ԱԳ նախարարից խոցված Սու-24-ի վերաբերյալ:
«Մենք հանդիպել ենք Թուրքիայի ԱԳ նախարարի հետ նրա խնդրանքով, սակայն չենք լսել որևէ նոր բան», - նշել է Լավրովը: Նրա խոսքով, Թուրքիայի ԱԳ նախարարը հաստատել է այն դիրքորոշումերը, որոնք բարձրաձայնվել էին Թուրքիայի նախագահի ու վարչապետի կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հաստատալ ենք մեր գնահատականները, որոնք առաջին օրվանից կայանում էին նրանում, որ մեր ռմբակոծիչը հանցավոր կերպով հարձակման է ենթարկել՝ հակառակ նման իրավիճակների համար նախատեսված բոլոր նորմերի», - հավելել է Լավրովը: