Դեկտեմբերի 4-ի առավոտը տխուր սկսվեց բազմաթիվ երևանցիների համար. նախորդ օրը տեղացած ձյան հետևանքով մայթերը վերածվել էին իսկական սահադաշտերի: Մայրաքաղաքի փողոցների մայթերը պատած մերկացառույցի վրա զբոսնելը հազիվ թե կարելի է համարել առողջության համար անվտանգ. նույնիսկ կանգառի ուղղությամբ քայլելն իսկական փորձույթուն էր:
Այսօր նման պատկերի կարելի էր ականատես լինել Երևանի տարբեր անկյուններում. Կոմիտաս, Զեյթուն, Նորքի զանգվածներ (1-ին, 4-րդ, 5-րդ), Տիգրան Մեծ` մինչև Սասունցի Դավթի արձանը: Սա սառցակալած տարածքների ոչ լրիվ թվարկումն է, որտեղ հետիոտները ցուցադրում էին հայտնի գեղասահորդներից ոչ պակաս հմտություններ:
Մինչդեռ քաղաքապետարանը շարունակում է հավաստիացնել, թե մայթերի սառույցը մաքրվում է: «Անհրաժեշտ ամեն ինչ արվում է: Ամեն տեղ մաքրված է», - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արթուր Գևորգյանը:
Ըստ երևույթին, քաղաքապետարանն «անհրաժեշտ ամեն ինչ» է համարում տաք եղանակի իր ավանդական ակնկալիքները, որը, առանց քաղաքապետարանի ջանքերի, «կմաքրի» ճանապարհների սառույցը: Հավանաբար, մինչ այդ պահը քաղաքացիներն ստիպված են զինվել համբերությամբ` միաժամանակ նոր պիրուետներ սովորելով սառցակալած մայթերին: