Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի աշխատող և ընտրատածքային հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանը` «Ոչի» վստահված անձանց կաշառելու փորձի համար

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար և «Ոչի» քարոզչական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանի ներկայացրած նյութերի հիման վրա Գլխավոր դատգախազության հակտապես կարևոր գործերի վարչությունում հարուցված գործի շրջանակում ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի աշխատող Զավեն Միրիջանյանը: Նա 10 տարուց ավելի ընտրատածքային հանձնաժողովի անդամ է:

 

ԶԼՄ-ների տվյալների համաձայն,  Զավեն Միրիջանյանը միայնակ չի գործել: Հաղորդվում է, որ նրա հետ նույն գործով  զբաղվել է ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկի փեսան, որն աշխատում է Մաքսային ծառայությունում: Քննությանը չխանգարելու նկատառումներից ելնելով` նրա անունը չի հրապարակվում: Հաղորդվում է, որ ընտրակեղծարարների այս որջը գործողությունների է պատրաստվել Կենտրոն համայնքում: Իսկ Կենտրոն համայնքը, ինչպես հայտնի է, ընտրությունների ժամանակ լինում է կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի «կուրացիայի ներքո»:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել էր, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր: Դատախազի որոշմամբ՝ Հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում էր տրվել Լ. Զուրաբյանի հաղորդմամբ ներկայացված հանգամանքները, դրանք տրամադրած անձի կողմից հաստատելուց հետո, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալել, որպես կասկածյալ հարցաքննել հաղորդման մեջ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին և դիմել  պատկան մարմնին՝ վերջինիս լիազորությունների դադարեցման հարցը քննարկելու համար: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus