Добавить новость

Жизнь в монастыре, тюремное заключение и потеря двойни: непростая судьба Ирины Чериченко

Сегодня состоится битва взглядов. Вход для болельщиков калмыцкого бойца свободный  

В Балашихе молодой человек полгода кормил родителей отравой

Актриса Мария Васильева заявила, что в турецком отеле их "обдирают" за медуслуги

Новости сегодня

Новости от TheMoneytizer

Զբոսաշրջության հյուսիսային ուղին եւ Կարմիր գրքով «անցնող» արահետը

Վերջին երկու տարում ձմռանը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձած Շիրակի մարզի հյուսիսը հետաքրքիր կլինի նաեւ տարվա մյուս եղանակներին։ Շուտով բացվող 17 կիլոմետր երկարությամբ քայլարշավային արահետով անցնողները հնարավորություն կունենան տեսնել Կարմիր գրքում գրանցված թռչուններ, միջատներ ու բնության հուշարձան համարվող ծառուտներ։

Շիրակի մարզը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու գործն առաջ է տանում «Հյուսիսային ուղի տեղական ակտիվ խումբ» հասարակական կազմակերպությունը։ ՀԿ-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը Մեդիամաքսին պատմել է զբոսաշրջային տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ), նոր արահետի կահավորման ու ՏԱԽ-երի իրականացվող փառատոնների մասին:

Զբոսաշրջությունը՝ զրոյից

«Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խումբը ստեղծվել է 2021 թվականին՝ Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ: Գործունեության հենց սկզբից խումբը, որպես ռազմավարական գլխավոր ուղղություն, ընտրել է տարածքի զարգացումը, հանրայնացումը, ձմեռային, ընտանեկան, արկածային եւ մանկապատանեկան զբոսաշրջությունը։

Մեր խումբը փորձում է Շիրակի մարզի հյուսիսը դարձնել զբոսաշրջային ուղղություն։ Բարդությունն այն է, որ ամեն ինչ սկսում ենք զրոյից ու ցանկացած քայլ անում առաջին անգամ։ Մեր նպատակն է՝ ստեղծել զբոսաշրջային նոր ու այնպիսի ծառայություններ, որոնք յուրահատուկ կլինեն ոչ միայն այս մարզի, այլեւ ամբողջ Հայաստանի համար։

Ձնառատ ձմեռը Շիրակի մարզի հյուսիսի հիմնական «այցեքարտն» է համարվում, դրա համար էլ որոշեցինք այստեղ ձմեռային փառատոն անցկացնել։ Քանի որ հաջողեցինք եւ -46°C ձմեռային փառատոնն այս տարի անցկացվեց երկրորդ անգամ, հիմա էլ ուզում ենք առաջ գնալ եւ աշխատել ամառային տուրիզմի զարգացման ուղղությամբ։ Փորձում ենք քայլարշավային կահավորված արահետներ ստեղծել Շիրակի մարզի հյուսիսում։ Այժմ նախապատրաստվում ենք Ախուրյանի կիրճի արահետի բացմանը։

Հատուկ պահպանվող տարածքն ու «բնակիչները»

«Հյուսիսային Ուղի» տեղական ակտիվ խմբի գործունեության առանցքային ուղղություններից է տեղի ռեսուրսների վրա հիմնված նախաձեռնությունների իրականացումը: 2021 թվականի աշնանը տեղական ակտիվ խմբի անդամները նախաձեռնել էին քայլարշավ Ամասիայում, որի ընթացքում գաղափար առաջացավ ստեղծել նոր զբոսաշրջային արահետներ, այդ թվում՝ Ախուրյանի կիրճում:
Արահետը կունենա 16-17 կմ երկարություն, կսկսվի Ամասիայից, կավարտվի՝ Աշոցքում։ Կարելի է նաեւ հակառակ ուղղությամբ քայլել՝ Աշոցքից դեպի Ամասիա։

Այս արահետը յուրահատուկ է, այն ընդգրկում է Արփի լիճ ազգային պարկի Ախուրյանի կիրճ տեղամասը, որը հայտնի է բուսական, կենդանական հարուստ աշխարհով։ Այն Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից է։ Արահետով անցնողները կհանդիպեն մի քանի յուրահատուկ երեւույթի՝ կարմիր գրքում գրանցված կենդանիների եւ բնության յուրահատուկ հուշարձանի։ Առաջինը սեւ արագիլներն են, որոնք ամբողջ Հայաստանում միայն այստեղ են բնադրում անում։ Երկրորդը հաստածղրիդ լայնացած կոչվող միջատներն են, Հայաստանում 1-2 տեղ են հանդիպում, այդ վայրերից մեկը Շիրակի մարզում է։ Դրանք խոշոր չափերով ծղրիդներ են, այնքան մեծ են, որ չեն կարողանում թռնել, միայն քայլում են։ Ակտիվացման սեզոն ունեն եւ արահետն այնպես ենք կահավորելու, որ նրանց տեսնելու հնարավորությունը բաց չթողենք։ Յուրաքանչյուր կենդանու գտնվելու վայրից առաջ լինելու են նշաններ, կարճ նկարագրություններ, թե ինչ կարելի է անել կամ չանել նրանց հանդիպելիս։

Դողդոջուն կաղամախու ծառուտները՝ «Հյուսիսային Ուղի» ՏԱԽ-ի խորհրդանիշ

Մեկ ուրիշ արահետ, որն այս պահին նախագծման փուլում է, կներառի բնության հուշարձան համարվող դողդոջուն կաղամախու ծառուտները։ Այս ծառերը յուրահատուկ են նրանով, որ ամբողջական անտառերն ունենում են մեկ արմատ։ Կաղամախիները մեզ համար խորհրդանշում են տեղական ակտիվ խմբերը։ ՏԱԽ-երի հիմքում էլ մեկ ընդհանուր նպատակ կա, բայց կան տարբեր դերակատարներ, այդպես էլ այս անտառների դեպքում է։ Դրա համար էլ ոգեշնչվում ենք, մոտիվացվում բնությունից եւ սիրում ենք համեմատվել դողդոջուն կաղամախիների ծառուտների հետ։ Այս ծառերից Շիրակի մարզի հյուսիսային հատվածում կան միայն Ամասիայի շրջակայքում եւ Ախուրյանի կիրճում։

Քանի որ զբոսաշրջության կամ քայլարշավների համար այս տարածքներում ենթակառուցվածքներ, կողմնորոշիչ նշաններ չկան՝ արահետի ստեղծման ընթացքում փորձում ենք ենթակառուցվածքները փոփոխել, դաշտամիջյան ճանապարհները հարմարեցնել, փոքր կամուրջներ տեղադրել։ Առաջիկայում այս ուղղությամբ ավելի շատ աշխատանք կանենք։ Ձմռանն այստեղ 1-2 մետր ձյուն է տեղում, ճանապարհներն անանցանելի են դառնում, բայց արահետն այնպես ենք կահավորելու, որ տարվա մյուս եղանակներին հասանելի լինի քայլարշավի սիրահարների համար։

«-46» փառատոնն ու ՏԱԽ-ի մյուս ուղղությունները

«Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի տարածքում ընդգրկված է Ամասիա եւ Աշոցք համայնքների 21 բնակավայր։ Մենք մեզ զբոսաշրջային ՏԱԽ ենք հայտարարել եւ այս ուղղությունը մեզ համար գերակա է, բայց չենք սահմանափակվում միայն այդ ոլորտի ծրագրերով, նաեւ գյուղատնտեսական, կրթական ծրագրեր ենք անում, պետական կառույցների հետ համագործակցում։ Վերջերս Բավրա եւ Սարագյուղ բնակավայրերի դպրոցների բակերում ծառատունկ իրականացրեցինք։

Մեր հիմնական ուղղություններից բացի՝ միջոցառումների ժամանակ համագործակցում ենք նաեւ գործընկեր ՏԱԽ-երի հետ։

«Արագած հովիտ» ՏԱԽ-ը, օրինակ, հունիսի 22-ին կազմակերպել էր բակային խաղերի «7 քար» փառատոնը՝ Պեմզաշեն բնակավայրում:

Այս ձեւաչափի միջոցառումները արդյունավետ միջոց են խթանելու տեղական տնտեսությունը: Ինչպես արդեն նշեցի՝ մեր ՏԱԽ-ը երկրորդ անգամ Ամասիայում կազմակերպեց «-46» Հայաստանի ամենամեծ ձմեռային փառատոնը: Այն այս տարի մեծ ձեռքբերում ունեցավ՝ ստանալով աջակցություն ՀՀ Տուրիզմի կոմիտեից: Պետության հետ այդ համագործակցությունը շատ լավ օրինակ է, թե ինչպես տեղացիների նախաձեռնությունը ճիշտ մոտեցման պարագայում կարող է աջակցություն ստանալ պետությունից եւ դառնալ հաջողված փառատոն:

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության եւ Ավստրիական Զարգացման Համագործակցության աջակցությամբ: Հոդվածի բովանդակությունը բացառապես Lead4Shirak ծրագրի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ ներկայացնի Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցության տեսակետներ:

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net

Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.

Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Индийская ONGC Videsh выкупит у Equinor доли участия в азербайджанских активах

Актриса Мария Васильева заявила, что в турецком отеле их "обдирают" за медуслуги

Жизнь в монастыре, тюремное заключение и потеря двойни: непростая судьба Ирины Чериченко

В Балашихе молодой человек полгода кормил родителей отравой

Музыкальные новости

Бизнес-коуч из Чебоксар перевела мошенникам 16 миллионов рублей через банкомат

Певец Дмитрий Камский готовит к релизу новый сингл "Песня Земли"

Трусова и Игнатов сыграют свадьбу 17 августа

Выставка «Железная поступь стальных полков» откроется в Пскове 23 июля

Новости России

Субботний вечер в Тригорском пройдёт «под звездами» композиторов-романтиков

Ради квартиры. Все про сына из Балашихи, подсыпавшем маме и отчиму в еду яд

В Москве дали зеленый свет: Чувашии одобрили проект развития до 2030 года

Портал о детском здоровье жители Подмосковья посетили более 280 тысяч раз

Экология в России и мире

Relax FM – партнер Фестиваля Латиноамериканской и Карибской культуры

Жаркий движ «Браво, артист» на Черноморском побережье

Инсульт: что нужно знать?

Фестиваль «Имена России» собрал талантливую молодёжь со всей страны

Спорт в России и мире

Действующий чемпион Андрей Рублёв проиграл 121-й ракетке мира на старте турнира в Бостаде

Красноярскую теннисистку Мирру Андрееву допустили на Олимпиаду в Париже

Надаль, Шаповалов, Опелка, Томлянович сыграют на US Open по защищенному рейтингу, Осака не попала в основу

Рублева призвали успокоиться

Moscow.media

О нем написана книга: проект внедрения Итилиум номинирован на конкурс «1С:Проект года»

Маэстро.

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Ардонское ущелье

Топ новостей на этот час

Rss.plus

Умер генсек ЦК Компартии Вьетнама, который проводил переговоры с Путиным и учился в СССР

Врач-стоматолог Татьяна Сумцова: какие меры профилактики помогут от трещин

Индийская ONGC Videsh выкупит у Equinor доли участия в азербайджанских активах

В Москве задержан заказчик несостоявшегося двойного убийства