Добавить новость

Володин поздравил строителей с профессиональным праздником

Пьяные и агрессивные: на Кузбассе таксист подрался с пассажиркой и ее братом

В Москве назовут победителя международного творческого конкурса WowMoscow 2024

Более 65 домов расселили на юге Москвы по программе реновации





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ֆրանսիայի ներդրումը տուտսիների ցեղասպանությունում

Երեք տասնամյակ առաջ` 1994 թվականի ապրիլից հուլիս ամիսներին, Ռուանդայի կառավարությունը տուտսի էթնիկ խմբին պատկանող մոտ 1 միլիոն մարդու է սպանել։ Այս ցեղասպանությունը դրդվել և օժանդակվել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից։ Ֆրանսիական կառավարությունը ֆինանսավորել ու զինամթերք է մատակարարել ցեղասպանության կազմակերպիչներչներին, բայց մինչ օրս Ֆրանսիայի իշխող դասակարգն ամբողջությամբ չի ընդունել ֆրանսիական կայսերապաշտության այս հրեշավոր գործողության պատասխանատվությունը։

Հութուներ և տուտսիներ

Հութուների և տուտսիների միջև տարբերակումն ի սկզբանե արմատավորված էր նախագաղութային Ռուանդայի արտադրական հարաբերություններում։  Տպավորություն է որ այս տերմիններն ավելի շատ տարբեր սոցիալական կատեգորիաներ են նկարագրում, քան էթնիկ խմբեր։ Հութուները, ովքեր բնակչության մեծամասնությունն էին կազմում, զբաղվում էին հող մշակելով, տուտսիները, որ ներկայացնում էին իշխող դասակարգը` անասնապահությամբ։

Երբ գերմանական, իսկ ավելի ուշ` բելգիական իմպերիալիզմն իր վերահսկողությունն էր սահմանում տարածաշրջանում, գաղութարարները հենվում էին արդեն գոյություն ունեցող տեղական իշխանության վրա, որը մեծամասամբ կազմված էր տուտսիներից։ Հետևելով «բաժանիր և տիրիր» հանրահայտ սկզբունքին, նրանք սկսեցին տուտսիներին ներկայացնել որպես Հյուսիսային Աֆրիկայից եկած էթնիկ խումբ, որն ավելի «բարձր» է, քան «բնիկ» հութուները։ Այս ռասիստական հիերարխիան դպրոցներում դասավանդվում էր կաթոլիկ միսիոներների կողմից. հութու երեխաներին սովորեցնում էին, որ իրենք տուտսիներից ստորադաս են։ 1931 թվականին գաղութատիրական վարչակազմը «ինքնության անցագրերի» համակարգ էր ներմուծել. բոլորն ունեին հատուկ փաստաթուղթ, որում նշված էր իրենց ինքնությունը` էթնիկ խումբը։ Գործածության մեջ լինելով մինչև 2003 թվականը, այդ համակարգը դյուրացրեց ցեղասպան քաղաքականությունը 1994 թվականին։

1950-ականներին Ռուանդայում սկսեց զարգանալ անկախության շարժումը։ Ինչպես և այլ գաղութացված երկրներում, ազատագրման շարժումները հիմնականում տարածվում էին մանր բուժուաների և հասարակության քիչ թե շատ կրթված շերտերի շրջանում։ Ռուանդայում դա տուտսիներն էին։ Այս շարժումները կանխելու նպատակով բելգիական իմպերիալիստները սկսեցին նպաստել նոր հութու էլիտաների ձևավորմանը։

1959 թվականի նոյեմբերին հութու բնակչությունն ապստամբեց տուտսիների իշխանության դեմ` բելգիական գաղութատերերի աջակցությամբ։ Վերջիններս ցինիկաբար մեղադրում էին տուտսիներին հութուների նկատմամբ ճնշումների մեջ։ Ռուանդայում կարճատև քաղաքացիական պատերազմ սկսվեց, որի արդյունքում իշխանության եկավ հութու Գրեգուար Կայիբանդան։ Հետապնդումներից խուսափելու նպատակով հազարավոր տուտսիներ արտագաղթեցին, հիմնականում` Ուգանդա։ Բելգիայի և կաթոլիկ եկեղեցու աջակցությամբ Կայիբանդան դաժան բռնապետություն հաստատեց, որը պահպանեց բելգիական իմպերիալիզմի ներդրած «էթնիկ» բաժանումը։ 

1962 թվականին անկախանալուց հետո Ռուանդան աստիճանաբար հայտնվեց ֆրանսիական կայսերապաշտության ենթակայության տակ։ Ռեժիմի ռասիստ քաղաքականության առումով ոչինչ չփոխվեց։ 1970-ականների սկզբին լայն հասարակության մոտ իր բռնապետության նկատմամբ առաջացող զայրույթն ուղղորդելու նպատակով, Կայիբանդան տուտսիների նկատմամբ բռնաճնշումների նոր ալիք սկսեց, ինչն ավարտվեց էլ ավելի մեծ թվով տուտսիների արտագաղթով։

1973 թվականի հուլիսին ռազմական հեղաշրջման արդյունքում Ռուանդայում իշխանության եկավ Ժուվենալ Հաբյարիմանան` ֆրանսիական իմպերիալիստների աջակցությամբ։ Հաբյարիմանան շարունակեց տուտսիներին որպես քավության նոխազ օգտագործելու քաղաքականությունը` ոչինչ չձեռնարկելով երկրում սկսված տնտեսական ճգնաժամի դեմ, որը պայմանավորված էր սուրճի և ալյումինի կտրուկ արժեզրկմամբ։

1990-1993 թվականների պատերազմը

1987 թվականին աքսորված տուտսիներն ու Հաբյարիմանայի ռեժիմի ընդդիմախոս հութուները Ուգանադայում հիմնեցին Ռուանդայի պատրիոտիկ ճակատը (ՌՊՃ), որը պահանջում էր դադարեցնել տուտսիների նկատմամբ խտրականությունը։ Դիմակայության ենթարկվելով գնալով էլ ավելի վարկաբեկվող ռեժիմի կողմից, ՌՊՃ-ն զինված թև է ստեղծում։ 1990 թվականի հոկտեմբերի 1-ին Ճակատի զինյալները Ուգանդայից հատում են Ռուանդայի սահմանն ու իրենց վերահսկողության տակ վերցնում սահմանամերձ մի շարք շրջաններ։ Խուճապի մատնվելով, ռուանդական ռեժիմն անմիջապես դիմում է ֆրանսիական իմպերիալիստների օգնությանը։

Պաշտոնական Փարիզի համար Ռուանդան մեծ կարևորություն ուներ, ինչպես բնական ռեսուրսների, այնպես էլ Միացյալ Նահանգների կայսերապաշտության տիրապետության տակ գտնվող շրջանում մարտավարական հարմար դիրքի շնորհիվ։ ՌՊՃ-ն, որի առաջնորդները կրթություն էին ստացել Ամերիկայում և իրենց բազաներն էին հիմնել Ուգանդայի անգլախոս հատվածներում, Ֆրանսիայի կառավարության կողմից ընկալվում էր որպես Վաշինգտոնի խաղազինվոր և սպառնալիք` Կենտրոնական Աֆրիկայում ֆրանսիական գերիշխանության նկատմամբ։ Ֆրանսիայի կայսերապաշտները նաև պետք է պաշտպանեին իրենց նկատմամբ հավատարմություն ունեղոց ռեժիմներին, որպեսզի նրանք այլ պաշտպաններ չփնտրեն։ Ֆրանսուա Միտտերան` Ֆրանսիայի նախագահը և Հաբյարիմանայի մտերիմ ընկերը, հութու ազգայնականներին առանց նախապայմանների աջակցելու ամենաեռանդուն կողմնակիցներից էր։

Ռուանդայի ղեկավարության օգնության կանչերին ֆրանսիական կառավարությունը արձագանքեց անմիջապես. մատակարարվեց ինչպես զենք, այնպես էլ համապատասխան մասնագետներ ու զորքեր։ Ֆրանսիացի հարյուրավոր զինվորներ տեղակայվեցին Ռուանդային մայրաքաղաք Կիգալիում` «Արևմուտքի քաղաքացիներին պաշտպանելու» նպատակով։ Իրականում ֆրանսիական ուժերը ներդրված էին Ռուանդայի բոլոր տեսակի զորքերում և մասնակցում էին ՌՊՃ-ի դեմ մարտերին։ Նրանք տուտսի քաղաքացիների ջարդերի վկան ու օժանդակիչներն էին։

Հութու բնակչության աչքերում բարենպաստ դիրք ունենալու նպատակով, Ռուանդայի կառավարությունը սկսեց լուրեր շրջանառել, իբր տուտսիներն ուզում են սպանել բոլոր հութուներին` հողերին տիրանալու համար։ Տուտսիների ներկայացուցիչ պարտիզանների բոլոր գործողություններն օգտագործվում էին այդ պետական պրոպագանդան հիմնավորելու նպատակով։ Ֆրանսիայից եկած փորձագետների խորհրդով, Ռուանդայի իշխանությունները տեղական բոլոր գյուղերում ռադիո սարքավորումներ էին տեղադրել` լուրերն արագ շրջանառելու համար։

Ատելության խոսքը թողարկվում էր առանց ընդմիջումների, տուտսիները ներկայացվում էին որպես «անողոք ներքին թշնամիներ»։ Ռոժիմը կազմավորել էր նոր միլիցիա, որը շրջում էր գյուղերով և սպանության արշավ իրականացնում։ Որոշ վկայությունների համաձայն, այդ միլիցիան ևս կրթվել էր ֆրանսիական մասնագետների կողմից։ Պատերազմի ողջ ընթացքում Ֆրանսիայի հատուկ ծառայություններն իրենց կառավարությանը զեկուցում էին Հաբյարիմանայի ռեժիմի իրականացրած ջարդերի մասին։

Արուշայի համաձայնագրերը և ցեղասպանությունը

1993 թվականի օգոստոսին ՌՊՃ-ի և Ռուանդայի կառավարության միջև Խաղաղության համաձայնագիր կնքվեց տանզանական Արուշա քաղաքում։ Ֆրանսիական կայսերապաշտների համար սա իշխանությունը պահպանելու և ծախսատար պատերազմն ավարտելու միջոց էր։ Այս փաստաթղթի համաձայն, ֆրանսիական զորքերը պետք է հեռանային, աքսորված տուտսիները պետք է վերադառնային Ռուանդա, ՌՊՃ-ի և կառավարամետ ուժերի զորքերը պետք է համախմբվեին և ձևավերեին միասնական ռուանդական բանակը։ Այս կոմպրոմիսը զայրացրեց հութու ծայրահեղականներին, ովքեր Հաբյարիմանայի կառավարությանը մեղադրում էին ՌՊՃ-ին անձնատուր լինելու մեջ և պահանջում էին «վերջնական լուծում» տալ «տուտսիների խնդրին»։ Ֆրանսիական զորքերի մեծ մասը Ռուանդայից հեռացավ 1993-ի դեկտեմբերին, մնացած փոքր ուժերն արդեն չէին վայելում Ռուանդայի կառավարության հարգանքը։

1994 թվականի ապրիլի 6-ին նախագահ Հաբյարիմանային դեպի Կիգալի տեղափոխող ինքնաթիռը հրթիռային հարձակման ենթարկվեց։ Ոչ ոք ողջ չմնաց, հրթիռի արձակման վայրն այդպես էլ չպարզվեց։ Հութու ազգայնականները և ֆրանսիացի դատավոր Բրյուգյերը պատասխանատվությունը բարդեցին ՌՊՃ-ի վրա։ Ժամանակի ընթացքում, սակայն, ֆրանսիական հատուկ ծառայությունները գտան փաստաթղթր, որոնց համաձայն սպանությունը կազմակերպվել էր հութու ծայրահեղականների կողմից` Հաբյարիմանայից ազատվելու և Արուշայի համաձայնագիրը վերջնականապես չեղարկելու նպատակով։

Ինքնաթիռի վրա հարձակումից րոպեներ անց ռուանդական բանակն ու հութու միլիցիան գրավեցին Կիգալիի փողոցները։ «Մեղմ» քաղաքականության կողմնակից հութու առաջնորդները, ինչպես օրինակ վարչապետ Ագաթ Ուվիլինգիյիմանան, սպանվեցին։ Ֆրանսիայի դեսպանատնից հայտարարեցին հութու ծայրահեղականների կողմից նոր կառավարության ձևավորման մասին։ Տուտսիներին սպանելու կոչերը հեռարձակվում էին ռադիոներով, ցեղասպանությունը սկսվել է նույն երեկոյան։

Տուտսիներին տանում էին ստադիոններ, եկեղեցիներ ու դպրոցներ և զանգվածաբար սպանում։ Ելքային բոլոր ուղղություններում վերահսկողություն էր սահմանված, փախչելու հարավորություն գրեթե չկար։ Գյուղերում, որտեղ տարիներով տուտսիների դեմ թնամանք էր սերմանվել, մարդիկ միանում էին ցեղասպան ռեժիմին ու սպանում հանդիպող բոլոր տուտսիներին։ Այն հութուները, որոնք հրաժարվում էին սպանել կամ մատնել իրեն հարևան կամ ընկեր տուտսիներին` իրենք էլ սպանվում էին։ Անկախ ամեն ինչից, սակայն, մեծ թվով հութուների հաջողվել էր խուսափել ցեղասպանությանը մասնակցությունից և օգնել իրենց մտերիմ տուտսիներին փախչել։

Ֆրանսիան պաշտպանում է ցեղասպաններին

Մինչ ցեղասպանությունը շարունակվում էր ֆրանսիական դիվանագետների և զինվորականների աչքի առաջ, Ֆրանսուա Միտտերանն ու նրա աջական վարչապետ Էդուարդ Բալադուրը զենք էին մատակարարում հութուների ռեժիմին։ 1994-ի հունիսի 15-ին , երբ ցեղասպանության կադրերը շրջանառվում էին ամբողջ աշխարհում, Միտտերանը հայտարարեց ֆրանսիական 2500 զինվորների Ռուանդայում տեղակայելու մասին` «քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»։ Իրականում այս միջամտության նպատակը ակտիվացող և իր դիրքերը վերականգնող ՌՊՃ-ն սանձելն էր։

Ֆրանսիական կառավարությունը լավ էր հասկանում տեղի ունեցողի բնույթը, բայց պաշտոնապես այն ներկայացնում էր որպես երկու համայքների միջև «փոխադարձ բռնություն»։ Երբ ֆրանսիացի զիվորները թույլտվություն էին ուզում քաղաքացիներին պաշտպանելու համար, հրամանատարներն արգելում էին միջամտել։ Որոշ դեպքերում, սական, առանձին զինվորների հաջողվել է փրկել փոքրաթիվ տուտսիների։

Չնայած ֆրանսիական զորքերի ներգրավվածությանը, ՌՊՃ-ն ի վերջո կարողացավ պաշարել Կիգալին հուլիսի 4-ին։ Ռուանդական բանակի և հութու միլիցիայի ներկայացուցիչները Ֆրանսիայի աջակցությամբ փախան Զաիր (ներկայումս` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)։ Հստակ իմանալով կատարված հանցագործությունների մասին, ֆրանսիական կառավարությունն օգնեց ցեղասպանության կազմակերպիչներին փախչել արդարադատությունից։

Ռուանդական բանակը, պատասխանատվության ենթարկվելու մասին վախ առաջացնելով, իր հետ տարավ նաև մեծ թվով սովորական հութուների։ Ավելի քան 2 միլիոն մարդ բնակություն հաստատեց Զաիրի փախստականների ճամբարներում։ Այստեղ հութու ղեկավարությունը նոր միլիցիա ձևավորեց` Ռուանդայի հիպոթետիկ վերագրավման նպատակով։ Այս նոր ռազմական միավորումը ևս մեծ ռազմական օժանդակություն ստացավ Ֆրանսիայի կողմից։ Թեև այդ նոր ուժերին երբեք էլ չհաջողվեց գրավել Ռուանդան, նրանք կարևոր դեր ունեցան 1996 թվականից ի վեր Կոնգոյում շարունակվող պատերազմներում։

Տարիներ շարունակ ֆրանսիական իշխանությունները ժխտում էին տուտսիների ցեղասպանության հետ իրենց կապը։ Այժմ ընդունում են մեծ վերապահումներով։ Պնդում են, որ դա պատահականությունների և որոշ ղեկավարների անտարբերության արդյունքն էր։ Ուղղակիորեն զենք ու համապատասխան մասնագետներ մատակարարելու մասին առանձնապես չի էլ խոսվում։

Այդ ժամանակներից ի վեր ֆրանսիական կայսերապաշտությունը շարունակել է նույն քաղաքականությունը։ Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունում և Մալիում 2010-ականներն ֆրանսիական զինվորականները մարզում էին տեղական զորքերին ու միլիցիային էթնիկ հիմքով ջարդեր կազմակերպելու համար։ 2018 թվականին Մալիում պեուլ էթնիկ խմբի հարյուրավոր ներկայացուցիչներ սպանվել են Իբրահիմ Բուբակար Կեյտայի ղեկավարած ֆրանսամետ ռեժիմի կողմից։

The post Ֆրանսիայի ներդրումը տուտսիների ցեղասպանությունում first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Москве задержали врезавшегося в дом на машине каршеринга подростка

Музей Москвы откроет новую выставку в августе

Сотни артистов примут участие в международном конкурсе «Московская a cappella»

Волочкова возмущена ценами на билеты в Большой театр

Музыкальные новости

«Я тебя выкину за шкиваретник»: клиентка Wildberries разбила телефон сотруднице ПВЗ

В Китае ко Дню влюбленных запустили акцию «Сделано в России»

В аэропорту Внуково усилен санитарно-карантинный контроль

Мари Краймбрери, Звонкий, DAASHA выступят на марафоне «Авторадио»

Новости России

Маломобильным гостям форума-фестиваля «Москва 2030» помогут на «Станции Манеж»

Ефимов: школу и детский сад построят в Тропарево-Никулине по программе КРТ

Выпуск строительных металлоконструкций с января в Москве вырос на 54,5%

Посол Палестины сообщил, что президент Аббас посетит Москву 12-14 августа

Экология в России и мире

Спорт для будущего: в Чеченской Республике стартует масштабный проект по спортивному программированию для школьников и студентов

Обложка песни. Обложки альбомов песен. Сделать обложку для песни.

Романтическая ностальгия как инструмент укрепления брака: возвращаем страсть в отношения

Российская туристка поняла, кому действительно стоит приехать в Америку на ПМЖ, назвав 5 категорий людей и кому туда лучше не соваться

Спорт в России и мире

Казахстанский юниор потренировался с теннисистом из топ-10 рейтинга ATP

Рублев обыграл первую ракетку мира в четвертьфинале «Мастерса» в Монреале

Медведев и Сафиуллин не смогли выйти в 1/2 финала турнира ATP в Монреале в парном разряде

Зверев: в Токио организация Олимпиады была намного лучше, чем в Париже

Moscow.media

Турбодвигатель, АКП и салон на 5 человек: в России появился новый кроссовер

Задержаны пятеро мужчин из Ингушетии, вымогавших у бизнесмена 50 миллионов

Башни Пялинга (Ингушетия)

В Ростовской области кот спас бельчонка, притащив его к людям











Топ новостей на этот час

Rss.plus






В аэропорту Благовещенска 300 пассажиров более суток не могут улететь в Москву

В Москве задержали врезавшегося в дом на машине каршеринга подростка

Инспекторы ЦОМП дежурят на выставке «Станция Манеж. Московский транспорт 2030»

Ликсутов: выпуском стройматериалов в Москве занимаются более 340 предприятий