Добавить новость

Более 40 детей поучаствовали в Первой межнаукоградской школе в Черноголовке

Скорее сохраните нужные контакты: в России начали тормозить работу популярного мессенджера

В столице запустили тематический трамвай в стиле Дня Московского транспорта

День царственных страстотерпцев. Что можно и что нельзя 17 июля 2024 года

Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Հայաստանը ոչինչ պարտական չէ Իսրայելին», ասում է Պերեսի խորհրդականը

Ներկայացնում ենք Haaretz թերթում հրապարակված Նադավ Թամիրի Armenia Has Every Right to Recognize a Palestinian State. Israel Has No Right to Reprimand It հոդվածի հայերեն թարգմանությունը:

Նադավ Թամիրը J Street Israel կազմակերպության գործադիր տնօրենն է: Նա եղել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի խորհրդականը, աշխատել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատանը եւ եղել է Իսրայելի գլխավոր հյուպատոսը Նոր Անգլիայում:

Նադավ Թամիր

Հրեաներն ու հայերը շատ ընդհանրություններ ունեն։ Երկուսս էլ փոքր, հին ժողովուրդներ ենք, որոնք ենթարկվել են հալածանքների, վերապրել ենք աշխարհի երեսից ջնջվելու փորձերը, իսկ այսօր ունենք աշխարհագրորեն «հարեւան» երկրներ, որոնք, սակայն, այնքան էլ բարեկամ չեն:

Շատ նմանություններ կան նաեւ մեր երկու երկրների եւ Սփյուռքի մեր ժողովրդի միջեւ հարաբերություններում, ինչը ես բացահայտեցի, երբ աշխատում էի որպես Իսրայելի գլխավոր հյուպատոս Նոր Անգլիայում: Այդ ժամանակ էր, երբ լավ ճանաչեցի ամերիկահայ համայնքը եւ այդ ժամանակվանից ի վեր ամաչում էի Հայաստանի ու նրա ժողովրդի նկատմամբ իմ երկրի վերաբերմունքից:

Հրեաների եւ հայերի ընդհանուր ճակատագիրը պետք է դաշնակից դարձներ Իսրայելն ու Հայաստանը, սակայն Իսրայել պետությունն այլ ճանապարհ է ընտրել։

Որպես ժողովուրդ, որը գիտի, թե ինչ է նշանակում պայքարել Հոլոքոստի ժխտման դեմ, պայքարել այն արհամարհանքի դեմ, որը ոմանք ունեն մեր կրած սարսափելի ողբերգությունների հանդեպ, մենք պետք է կանգնեինք հայ ժողովրդի կողքին եւ ճանաչեինք պատմական այն փաստը, որ 1913-1916 թվականներին տեղի է ունեցել ցեղասպանություն: 1-1,5 միլիոն հայ տղամարդիկ, կանայք ու երեխաներ մորթվեցին, ողջ-ողջ այրվեցին, խեղդվեցին ծովում:

Որոշ գիտնականներ պնդում են, որ այս ցեղասպանությունը հետագայում օգնեց ոգեշնչել նացիստներին հրեաներին բնաջնջելու իրենց ծրագրերում:

Ցավոք, սառը քաղաքականությունը եւ Իսրայելի վեր ու վար լինող հարաբերությունները Թուրքիայի հետ հաղթեցին բարոյականությանը, ու Իսրայելը դեռ ցավալիորեն չի ճանաչում հայերի ցեղասպանությունը:

Իսրայելի եւ Հայաստանի միջեւ լարվածության ամենավերջին դեպքը Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումն էր, ինչն անում են շատ երկրներ, հատկապես Գազայում շարունակվող պատերազմի ֆոնին:

Հունիսին, երբ Հայաստանը որոշեց ճանաչել Պաղեստին պետությունը, նա դա արեց բարոյական եւ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով եւ, որպես պաղեստինյան տարածքներում, ներառյալ՝ Երուսաղեմում ու Պաղեստինի ինքնավարությունում հայկական սփյուռքի պաշտպան:

Որպես փոքր երկիր՝ շրջապատված թշնամիներով, Հայաստանը ոչինչ պարտական չէ Իսրայելին, որը պատմության ամեն մի հատվածում հայկական շահերին հակասող քաղաքականություն է ընտրել։ Սակայն հասկանալու փոխարեն, թե ինչու մի երկիր, որի ցեղասպանությունը մենք շարունակում ենք ժխտել, իսկ թշնամիներին՝ զինել, Իսրայելի ԱԳՆ-ն նախընտրեց կանչել Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ «լուրջ» նկատողություն տալու համար:

Ինչ վերաբերում է Իսրայել պետությանը, ապա Հայաստանի բարեկեցությունն ու բարոյական ողջախոհությունն ավելի քիչ կարեւոր են, քան նրա սեփական քաղաքական շահերը։ Սա պարզ է դառնում, երբ Իսրայելը առաջնահերթություն է տալիս Թուրքիայի հետ իր կապերին եւ Ադրբեջանի հետ իր դաշինքի ամրապնդմանը:

Երբ խոսքը գնում է Հայաստանի կամ որեւէ այլ երկրի՝ Պաղեստին պետության ճանաչման մասին, Իսրայելն իր բացահայտ հարձակումներում ռազմավարական սխալ է թույլ տալիս։ Պաղեստին պետության միջազգային ճանաչումը շատ անհրաժեշտ փուլ է պաղեստինցիների հետ հակամարտությունը երկու պետություն սկզբունքով լուծելու համար:

Հայաստանը միայն Իսրայելի արտաքին քաղաքականության քավության նոխազը չէ, Իսրայելում ապրող հայերը հասկացել են, որ կան մարդիկ, ովքեր փորձում են թալանել իրենց ունեցվածքն ու խլել պատիվը որպես անհատ եւ համայնք։ Երբ կոռուպցիոն գործարքներ են կնքվում Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասը վերաբաշխելու նպատակով, կամ երբ հայ հոգեւորականների վրա թքում եւ հայհոյում են երիտասարդ հրեաները, ոստիկանության կողմից դա մնում է գրեթե անարձագանք:

Իսրայելն իրեն իրավամբ տեսնում է որպես հրեա ժողովրդի պաշտպան, սակայն հրեա ժողովրդի պետություն լինելը պահանջում է ոչ միայն բարոյական պարտավորություն պաշտպանելու հրեաներին, որտեղ էլ որ նրանք լինեն, այլ նաեւ լինել հրեական արժեքների փարոս:

Երբ մենք քարոզում ենք «այլեւս երբեք», դա ոչ միայն Հոլոքոստի հիշատակը պահպանելու պահանջ պետք է լինի, այլեւ այլ ժողովուրդների ցեղասպանությունների։

Նմանապես, հայտարարելով մեր թշնամիների ագրեսիայի մասին՝ Իսրայելը, իր հերթին, նույնպես պետք է ձեռնպահ մնա աշխարհի այլ մասերում ռազմական ագրեսիային օժանդակելուց: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում Իսրայելի չեզոք դիրքորոշումը բարոյական դիվանագիտական որոշումների կայացման եւս մեկ խնդրահարույց օրինակ է:

Բացի այդ, մենք՝ որպես Իսրայելի հրեաներ, պարտավոր ենք ոչ միայն պայքարել հակասեմականության դեմ, այլեւ ռասիզմի՝ նրա բոլոր դրսեւորումներով, նույնիսկ երբ այն գալիս է երիտասարդ հրեաներից, ովքեր ձգտում են վնասել եւ նվաստացնել Երուսաղեմի Հին քաղաքի հայ հոգեւորականներին:

Ամեն անգամ, երբ մենք շտապում ենք պնդել, որ աշխարհը հակասեմական է, երբ քննադատում է մեզ, ու երբ մենք զայրացած ենք այն երկրների վրա, որոնք ընտրում են իրական քաղաքականությունը մեր պատմության հետ լիովին նույնականանալու փոխարեն, պետք է նայենք հայելու մեջ եւ հիշենք, թե մենք չբարեհաճեցինք որեւէ նույնականացում արտահայտել այն հայերին, ովքեր նոր են ենթարկվել էթնիկ զտումների Լեռնային Ղարաբաղում իսրայելական զենքի օգնությամբ:

Ամեն անգամ, երբ մենք վրդովվում ենք այն հրեաների հանդեպ վերաբերմունքից, ովքեր վախենում են կիպահ հագնել Եվրոպայի որոշ վայրերում, մենք պետք է հիշենք Երուսաղեմի հայ քահանաներին, ովքեր ամեն օր նվաստացումների միջով են անցնում։

Պետք է նաեւ հիշել, որ Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման համար «նկատողություն տալու իրավունքը» միայն նրանցն է, ովքեր ապացուցել են, որ ընկերներ են։ Դա չպետք է տարբերակ լինի նրանց համար, ովքեր կրկին ու կրկին ընտրել են այլ շահեր, քան Հայաստանի եւ հայ ժողովրդի բարոյական շահերը։

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org

Читайте на 123ru.net

Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.

Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Трамп намерен провести «чистку» в рядах спецслужб США в случае победы на выборах

Ефимов: в Коммунарке завершается возведение первой очереди «Бизнес Сити»

Глава администрации Тулы назвал срок начала движения по новому мосту через Упу

Территория будущего: в "Лужниках" расскажут об экономических достижениях столицы

Музыкальные новости

Катя Адушкина, AdrenalinHouse, Jazzdauren и другие артисты и блогеры зажгли на сцене Академии Игоря Крутого на VK Fest

Студия звукозаписи в Москве. Студия звукозаписи цена.

С 15 июля начался прием заявок на II Международный фестиваль документального кино и медиапроектов «Линия фронта»!

"Матрица" от ShantiOlga активирует изобилие

Новости России

В столице запустили тематический трамвай в стиле Дня Московского транспорта

Московские курьеры узнали о новых стандартах в регулировании доставки на паблик-токе от Яндекса

Президент России поручил при планировании крупных турниров учитывать календарь других международных состязаний

Агапитов опроверг свои слова о переносе Игр дружбы на 2025 год

Экология в России и мире

"Матрица" от ShantiOlga активирует изобилие

«Из-за поездки на Бали я выглядела беременной и мне пришлось поехать в Грецию, чтобы это исправить» - туристка сообщила, что никогда больше не вернется на этот кошмарный остров

Инсульт: что нужно знать?

Итоги конкурса красоты «Miss Europe 2024»

Спорт в России и мире

Independent: Кейт Миддлтон посетила финал Уимблдона, несмотря на болезнь

«Исхудавшая, но с сияющей улыбкой»: онкобольная Кейт Миддлтон появилась на финале Уимблдона

Крейчикова о том, что вышла в финал «Уимблдона», где побеждала Яна Новотна: «Я очень по ней скучаю»

Анастасия Гасанова выиграла золото и серебро на Кубке федерации тенниса России

Moscow.media

В Ленинском районе Крыма проверили бывших мигрантов, не вставших на воинский учет

Структуры Минздрава перешли на офисный пакет AlterOffice

"Матрица" от ShantiOlga активирует изобилие

Водопады "Три сестры"

Топ новостей на этот час

Rss.plus

В столице запустили тематический трамвай в стиле Дня Московского транспорта

Глава администрации Тулы назвал срок начала движения по новому мосту через Упу

День царственных страстотерпцев. Что можно и что нельзя 17 июля 2024 года

Как в Москве проходит уникальный уличный фестиваль «Театральный бульвар»