Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀԱԱԳ-ը շարունակում է խթանել արտահանումը եւ արտահանման ֆինանսավորումը

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) ապահովագրել է «Մարան» ՍՊԸ-ի արտադրության գինու արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։

Ինչպես Banks.am-ին հայտնել են ՀԱԱԳ-ից, ապահովագրության պայմանագրով ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերից մեկը հանդես է եկել որպես շահառու՝ դրա հիման վրա «Մարան»-ին տրամադրելով արտահանման ֆակտորինգ։

Ապահովագրությամբ ծածկվում է «Մարան»-ի գնորդ ընկերությանը մատակարարված ապրանքի դիմաց չվճարումը՝ պայմանավորված առեւտրային (անվճարունակություն, սնանկություն կամ առանց իրավական հիմնավորման վճարումից հրաժարում) եւ քաղաքական (վարչական որոշումներ, առեւտրի եւ միջազգային փոխանցումների սահմանափակումներ,  բնական աղետներ եւ ֆորս-մաժոր) ռիսկերով։

ՀԱԱԳ-ի արտահանման ապահովագրության պայմանագրի ապահովվածությամբ «Մարան»-ը ստացել է նաեւ նախաարտահանման ֆինանսավորում՝ այն ուղղելով արտահանման պայմանագրով նախատեսված արտադրանքի պատրաստման համար ծախսերի կատարմանը։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետեւանքով կրած ֆինանսական վնասներից: Ընկերության միակ բաժնետերը ՀՀ-ն է: Ընկերության պաշտոնական կայքին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus