Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ամերիաբանկի նախաձեռնությամբ Երեւանում կանցկացվի «Ռոբոտների շքերթ»-ը

Դեկտեմբերի 9-ին «Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում կբացվի «Ռոբոտների շքերթ» (Бал роботов) խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ 2016թ. հունվարի 10-ը (հանգստյան օրեր` 2015թ. դեկտեմբերի 31 եւ 2016թ. հունվարի 1):

Նախագիծը Երեւանում ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ:

Բանկում նշել են, որ երեւանյան ցուցահանդեսը լինելու է տարածաշրջանում առաջինը:

«Երեւանում կազմակերպվող ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ծանոթանալ ճարտարագիտական մտքի նորույթներին աշխարհի ամենատարբեր ծայրերից բերված ռոբոտների միջոցով: Կներկայացվեն ռոբոտներ, որոնք լիովին արտացոլում են ռոբոտատեխնիկայի զարգացման վերջին միտումները, արհեստական ինտելեկտը եւ ռոբոտների ուսուցման համակարգերը: Նախագծի կարեւորագույն խնդիրներից է ուսուցումը, ուստի եւ դրան հատուկ ուշադրություն է դարձվում նախագծի բոլոր մակարդակներում` մասնակից ռոբոտների ընտրության, ուղեկցվող միջոցառումների, էքսկուրսիաների եւ այլ հարցերում: Այցելուները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալ յուրաքանչյուր ռոբոտի հետ, նրանց հետ շփվել, խաղալ, զվարճանալ, լուսանկարվել»,- ասված է Ամերիաբանկի տարածած հաղորդագրությունում:

Ցուցահանդեսում կներկայացվեն տարբեր երկրների ավելի քան 20 ինտերակտիվ ռոբոտ եւ հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները:

Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, ռոբոտների ծրագրավորում, ռոբոշուկա:

Ռոբոտների շարքում են անգլիական մարդանման Տեսպիան, ճապոնական Պարո, ամերիկյան Բակսթեր ռոբոտները:

Երեխաների համար նախատեսված են հատուկ սակագներով տոմսեր՝ 2200 դրամ աշխատանքային օրերին եւ 3300 դրամ՝ ոչ աշխատանքային օրերին, իսկ մեծահասակների տոմսերը համապատասխանաբար կլինեն 2900 դրամ եւ 3900 դրամ: Կգործի նաեւ հատուկ սակագնային փաթեթ դպրոցական կոլեկտիվ այցերի համար:  

«Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի կազմակերպման գլխավոր գործընկերներն են «Երեւան Մոլ» համալիրը եւ «Երեւան Փրոդաքշն» ընկերությունը: «Ինգո Արմենիա»-ն հանդես է գալիս ռոբոտների ապահովագրությամբ:  

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus