Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՎՏԲ-Հայաստան բանկը MasterCard վճարային համակարգի հետ համատեղ անցկացրեց խրախուսական ակցիա

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը ամփոփեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացվող Cirrus/Maestro, MasterCard Standart և MasterCard Gold քարտերի վաճառքը խթանող մոտիվացիոն ծրագրի 2-րդ փուլը, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Ծրագրում մասնակցում էին բանկային քարտերի վաճառք իրականացնող աշխատակակիցները: ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը հերթական անգամ խրախուսեց այն աշխատակիցներին, ովքեր առավել ակտիվ էին մասնակցում աշխտանքային գործընթացին, հասնելով  լավագույն արդյունքների:

«Ակցիայի շրջանակներում բանկի այն աշխատակիցները, ովքեր 2015 թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել են MasterCard քարտերի վաճառք, ստացան բոնուսային պարգևատրում, իսկ 20 աշխատակիցներ, ովքեր ցուցաբերել են քարտերի վաճառքի լավագույն արդյունք, մասնակցեցին խաղարկության: Դրամային մրցանակի շահող դարձավ “Ապարան” մասնաճյուղի ֆինանսական խորհրդատու Մխիթար Մխիթարյանը:
MasterCard բանկային քարտերի վաճառքը խթանող ծրագիրն իրականացվել է երկու փուլով՝ սկսած 2015 թ. մայիսից»,-ասված է հաղորդագրությունում:

Յուրանքանչյուր փուլի ավարտին լավագույն աշխատակիցները պարգևատրվել են, կայացել է մրցանակների խաղարկություն:

Խթանող ծրագրի արդյունքում Cirrus/Maestro, MasterCard Standart և MasterCard Gold քարտերի վաճառքը զգալիորեն աճել է:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն- տնօրինության նախագահ Յու. Գուսևը նշել է. «ՎՏԲ-Հայաստան բանկը պարբերաբար անցկացնում է նմանատիպ խթանող ծրագրեր, որոնց շնորհիվ աճում են Բանկի աշխատակիցների մասնագիտական հմտությունները և մոտիվացիան: Մենք բարձր ենք գնահատում մեր այն գործընկերներին, ովքեր ոչ միայն մասնագիտորեն կատարում են իրենց պարտականությունները, այլև նախաձեռնող են և նպատակասլաց: ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացումը անհնարին կլիներ առանց միասնական կոլեկտիվի, որը  ձգտում է լավագույն արդյունքների: Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս իրականացված աշխատանքի համար և մաղթում հետագա հաջողություններ»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus