Добавить новость

Пятерых бывших участников «ореховской» ОПГ арестовали в Москве

Рафик Загрутдинов: Два бассейна и тренажерный зал появятся в новом физкультурном центре в Зеленограде

Собянин: 200 зданий школ и детсадов планируется построить до 2027 года

Свыше 4,5 тысячи студентов ежегодно учатся в Президентской академии на Дальнем Востоке



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իրանի նոր նախագահը տարբերվում էր մրցակիցներից

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնը կստանձնի օգոստոսի սկզբին։ Նախ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պետք է «թանզիֆ» կոչվող արարողության ժամանակ հավանություն տա Փեզեշքիանի հաղթանակին, որից հետո (ենթադրաբար օգոստոսի 4-ին կամ 5-ին) տեղի կունենա նրա երդմնակալության արարողությունը: Պաշտոնը ստանձնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, նա Իսլամական Հանրապետության խորհրդարանին պետք է ներկայացնի նոր կառավարության կազմը։

69-ամյա Փեզեշքիանը ծնունդով Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Մահաբադ քաղաքից է, որտեղ մեծամասնություն են քրդերը. նրա մայրը քուրդ է, հայրը՝ էթնիկ ազերի։ Քաղաքական գործիչը գիտի և՛ քրդերեն, և՛ ադրբեջաներեն։ Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին էլ է ծագումով ազերի։

Փեզեշքիանը 2016-ից 2022 թվականներին Իրանի խորհրդարանի փոխխոսնակն է եղել, երբ օրենսդիրում ռեֆորմիստներն էին մեծամասնություն կազմում: Նա մի քանի տարի զբաղեցրել է նաև առողջապահության նախարարի պաշտոնը։

Նա միակ բարեփոխական թեկնածուն էր։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է վերանայել Իրանի կոշտ արտաքին քաղաքականությունը, պատժամիջոցների տակ գտնվող երկիրը հանել արտաքին մեկուսացումից, վերանայել բարոյականության ոստիկանության գործունեությունը, վերացնել համացանցի սահմանափակումները։ Անցած ուրբաթ կայացած ընտրությունների երկրորդ փուլում նա հավաքել է քվեների ավելի քան 53 տոկոսը։ Նրա մրցակիցը՝ պահպանողական Սայիդ Ջալիլին, որը Իրանի նախորդ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետևորդն էր համարվում, պարտվել է մոտ 44 տոկոս քվեներով։ Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների մոտ 50 տոկոսը՝ ավելի քան 30 միլիոն իրանցի։

Իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանի մեկնաբանթյունը

— ․․․Փեզեշքի (բժշկի) մասնագիտությամբ Իսլամական հանրապետության պետական կարևոր ինստիտուտներով ու առանցքային պատմական հանգրվաններով անցած (ծառայել է բանակում, աշխատել հիվանդանոցում, որպես բժիշկ եղել Իրան-Իրաքյան պատերազմի թոհուբոհի մեջ, ղեկավարել Թավրիզի Բժշկական համալսարանը, եղել երկրի առողջպահության փոխնախարար, իսկ հետո նաև նախարար, հինգ անգամ ընտրվել պառլամենտի պատգամավոր), իր մրցակիցներից տարբերվում էր մի քանի քաղաքական ու անհատական հատկանիշներով։

Նախևառաջ, նա միակն էր ի սկզբանե վեց թեկնածուներից, որ հարում էր բարեփոխական ճամբարին։ Եթե մինչև նախընտրական պայքարի սկիզբը այս հանգամանքը միայն անցյալի կապերով կարելի էր բացատրել, ապա նախընտրական շրջանում նախկին նախագահներ Ռուհանիի ու Խաթամիի, նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի աջակցությունը նպաստում էին բարեփոխական տրամադրությունների ջատագով ընտրողների կողմնորոշմանը։

Նախընտրական բանավեճերում Փեզեշքիանի մրցակիցները նրա հնարավոր ընտրվելու ու ձևավորվելիք կառավարության մասին քննադատությունը կառուցում էին «Ռուհանիի երրորդ ժամկետի կառավարություն» «կսմիթով», որ սակայն գրավիչ հավելյալ գործոնը դարձավ գուցե։

Ռուհանիի կառավարության ամենաառանցքային կերպարներից Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որ նախընտրական շրջանում մի քանի հանդիպումների ժամանակ հանդես եկավ որպես Փեզեշքիանի՝ արտաքին հարցերով խորհրդական, ամենայն հավանականությամբ նորընտիր նախագահի կողմից կվերանաշանակվի իր պաշտոնում։ Սա, իհարկե, կարևոր արտաքին քաղաքական ուղերձ կլինի, քանի որ Զարիֆը՝ Միջուկային ծրագրի ստորագրման «կնքահայրը», Արևմուտքի հետ երկխոսության խորհրդանիշն է համարվում։

Այստեղ, սակայն, պիտի չմոռանանք, որ թեև Իրանում կառավարության կաբինետը ձևավորվում է նախագահի առաջարկությամբ, սակայն նախարարների, փոխնախագահների թեկանծուներին պետք է հաստատի նաև պառլամենտը՝ հաշվի առնելով նաև երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կարծիքը։

Ներքին հասարակական հարցերում Փեզեշքիանը նույնպես տարբերվում էր իր մրցակիցներից առավել անհատակենտրոն դիրքորոշումներում․ կանանց հետ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ նա կարծիք հայտնեց, թե իսլամական պարտադրանքները կանանց հագուստի վերաբերյալ չպիտի լինեն այնպիսին, որ կանանց իսլամի ու պետության դեմ տրամադրեն։ Այս հարցի վերաբերյալ Փեզեշքիանն իր կարծիքն արտահայտել էր նաև «Կին, կյանք, ազատություն» ցույցերին հաջորդած ոստիկանական բռնություններից հետո՝ քննադատելով կոշտ արձագանքը ցույցերին (սա կարևոր է՝ ենթադրելու համար, որ իր դիրքորոշումները միայն նախընտրական շրջանի համար չեն)։

Փեզեշքիանի անձնական կյանքի ողբերգական դրվագներն ու դրանց նկատմամբ իր արձագանքը նրան պատկերում են որպես պարկեշտ, նվիրյալ մարդու, հասարակության «հասարակ» անդամի՝ ի հեճուկս զբաղեցրած բոլոր պաշտոնների։ Դեռևս իննսունականներին նա կորցրել է իր կնոջն ու զավակներից մեկին ու միայնակ դաստիարակել մյուս երկու որդիներին ու դստերը: Բազմակնությամբ օրենքով երկրում սա առանձնահատուկ նվիրվածության ու պարկեշտության ցուցիչ է․ նախընտրական հարցազրույցների ընթացքում նրա դուստրը հենց էս դրվագն էր ներկայացնում որպես ամենից խոսուն, որ նկարագրում է թե ինչպիսին է նա։

Փեզեշքիանի՝ ազերիախոս հոր ու քրդախոս մոր ժառանգ լինելը, հասարակության այդ հատվածների՝ իրենց մայրենիով կրթություն ստանալու անհրաժեշտության մասին նրա անդրադարձները կարևոր խթան էին նաև Իրանի այս հատվածների աջակցության համար։ Թեև նրա հիմնական մրցակից Ջալիլիի մայրը նույնպես ազերիախոս է, իսկ Ալի Խամենեին ինքը Իրանի հասարակության նույն այդ հատվածից է սերում, բայց կրթության ոլորտի այդ բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսել է միայն Փեզեշքիանը։

Այս խնդիրը, սակայն, պետք է դիտարկել երկրի ընդհանւոր ներքին բարեփոխումների շրջանակում, և չկապել արտաքին քաղաքական նախատրամադրվածությունների հետ։ Եթե ավելի պարզ, ապա երկրի ներսում ազերիախոսների կրթական իրավունքների հարցի ջատագով լինելը, ամենևին չի նշանակում երկրից դուրս՝ Իրանի ադրբեջանական քաղաքականության փոփոխություն։

Բարեփոխական տրամադարություններով նորընտիր նախագահ Փեզեշքիանին հեշտ չի լինելու, իհարկե, պահպանողական մեծամասնությամբ պառլամենտի հետ աշխատանքը, բայց Իրանի հասարակությունն իրեն ընձեռված ընտրության ոչ մեծ ներկապնակում ու ոչ մեծ խանդավառությամբ (հաշվի առնելով մասնակցության ցածր տոկոսները) Փեզեշքիանին ընտրելով՝ ևս մեկ անգամ փաստել է, որ երկիրը ներքին ու արտաքին քաղաքական փոփոխությունների անհրաժեշտություն ունի։

___

Իրանի նախորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվել է ավիավթարից՝ Ադրբեջանի նախագահի հետ պաշտոնական հանդիպումից վերադառնալու ճանապարհին։ Նրան փոխարինելու համար երկրում արտահերթ ընտրություններ էին նշանակվել․ առաջին փուլը կայացավ հունիսի 28-ին, թեկնածուներից ոչ մեկը քվեների մեծամասնություն չստացավ։ 

տե՛ս Երևանյան մզկիթը պաշտոնապես սգում էր, Իրանի մեծ մասը՝ ոչ

The post Իրանի նոր նախագահը տարբերվում էր մրցակիցներից first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Ведущий солист московской оперетты: "Буду счастлив подружиться с Якутском"

Подмосковное УФАС оштрафовало гендиректора ООО «Прорыв» за нарушение закона

Первый класс пожарной опасности установился в лесах Подмосковья до 20 октября

NYT: ликвидировавшие лидера ХАМАС солдаты Израиля не ожидали встречи с ним

Музыкальные новости

Анна Хилькевич стала гостьей шоу «УТРО.ТНТ»

Клава Кока, Мари Краймбрери, IOWA споют на девичнике Like FM

Экономический диктант: взгляд Фонда Юрия Лужкова на просветительскую акцию

Выставка-признание «Отцам мы посвящаем строки».

Новости России

Ведущий солист московской оперетты: "Буду счастлив подружиться с Якутском"

Роспотребнадзор: Тенденция к росту заболеваемости пневмонией наблюдается в РФ

Чемпион СССР напился и хотел поцеловать Сталина. Кончил плохо: «Под ручки — через минуту исчез»

Собянин: 200 зданий школ и детсадов планируется построить до 2027 года

Экология в России и мире

В столице Урала собрались участники студенческих отрядов со всей России

ENERGY рекомендует триллер «Свидание с монстром»

Может ли человечество погибнуть из-за изменения климата

«И деньги остались, и машину получил»: «Авторадио» вручило ключи от городского кроссовера

Спорт в России и мире

Даниил Медведев снялся с турнира категории ATP-500 в Вене

Стокгольм (ATP). 2-й круг. Берреттини играет со Штрикером, Грикспор – с Фернли, Рууд встретится с Сонего, Пол – с Дьере

Екатерина Александрова снялась с китайского турнира категории WTA-500 в Нинбо

Касаткина вышла в четвертьфинал турнира WTA в Нинбо

Moscow.media

Студия звукозаписи. Студия звукозаписи в Москве. Лучшая студи звукозаписи. Профессиональная студия звукозаписи.

Подтверждена совместимость Arenadata Catalog и системы бизнес-аналитики «Дельта BI»

Музей "Тетис"

Усадьба Фряново











Топ новостей на этот час

Rss.plus






В Рузе передали символы военно-патриотической эстафеты «Салют Победе!»

Пятерых бывших участников «ореховской» ОПГ арестовали в Москве

Свыше 4,5 тысячи студентов ежегодно учатся в Президентской академии на Дальнем Востоке

Первый класс пожарной опасности установился в лесах Подмосковья до 20 октября