Добавить новость

Школьники из Люберец вернулись из турпохода по реке Чусовая

"360": ДТП с участием скорой помощи произошло в Ульяновской области

Фигурантку дела "Оборонсервиса" Вишнякову приговорили к пяти годам колонии

Почти 1,5 миллиона жителей Подмосковья бесплатно проверились на ВИЧ с января



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանը ներդնում է միջսահմանային էլ. նույնականացում՝ կիրառելով ԵՄ լուծումը

 Հայաստանը ներդնում է միջսահմանային էլ. նույնականացում՝ կիրառելով ԵՄ լուծումը

Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան զգալի քայլ են կատարել թվային ներդաշնակեցմանն ուղղված՝ միջսահմանային նույնականացման հաջող փորձարկումներով:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող միջսահմանային էլեկտրոնային նույնականացման (eID) փորձարկումը «EU4Digital» ընդարձակ ծրագրի մի մասն է, որի նպատակն է համապատասխանեցնել eTrust-ի եւ eID-ի ստանդարտներն այս երկրներում:

Թեստավորմանը նպաստել է eID ծրագրակազմը, որը հայտնի է որպես eIDAS հանգույց, որը ներկայումս օգտագործվում է ԵՄ անդամ երկրների միջեւ տվյալների փոխանակման համար:

Մասնավորապես, eIDAS հանգույցը թույլ է տալիս ԵՄ քաղաքացիներին նույնականացնել իրենց ինքնությունը ԵՄ անդամ այլ պետությունների կողմից առաջարկվող էլեկտրոնային ծառայություններից օգտվելիս: Այս գործընթացին աջակցում է ԵՄ eIDAS կանոնակարգը, որի նպատակն է ապահովել անվտանգ միջսահմանային գործարքներ եւ խթանել անխափան թվային ծառայությունները ԵՄ ամբողջ տարածքում:

[[gallery1]]
Թվային դարաշրջանում, երբ օրեցօր թվային լուծումները լրացնում են մեր առօրյան, ամենակարեւոր բաղադրիչներից են դառնում թվային վստահությունն ու անվտանգ փոխգործակցությունը տարածաշրջանի թվային տնտեսությունների համար։

Այս երկրների հանրային գործակալություններն անվտանգ կերպով կկարողանան նույնականացնել էլեկտրոնային ինքնությունները (eID) սահմաններից դուրս՝ ճանապարհ հարթելով անխափան թվային փոխազդեցությունների եւ ծառայությունների համար:

2019 թվականից սկած Հայաստանի Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) թիմն իր միջազգային գործընկերների հետ մշակում է միջսահմանային անվտանգ հարթակ, որի առաջին փուլի՝ էլ. ստորագրությունների ակտիվացմանը հաջորդել է էլ. նույնականացման գործընթացի ներդնումը։

[[gallery2]]
Լեոնիդ Ավետիսյանը՝ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի տնօրենը, այս նախաձեռնությունը համարում է հեղափոխական, քանի որ մինչ այս սահմանից սահման շփվելու որեւէ ձեւաչափ չենք ունեցել.

«Կար ծանուցումների միասական պորտալ, ինչը թույլ էր տալիս ուղարկել նամակներ ցանկացած պետական մարմնի։ Դրանից կարող էին օգտվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները, սակայն, եթե ՀՀ քաղաքացինեի դեպքում սահմանված էր վստահության հստակ կանոններ եւ հավելյալ տեղեկատվություն չէր պահանջվում, ապա օտարերկրյա քաղաքացիների դեպքում ամեն ինչ հիմնված էր բանավոր վստահության վրա եւ հաճախ մերժվում էին նրանց հայտերը։

Այս ծրագրով այդ հարցը լուծվել է, սա կարող ենք համարել հեղափոխական, քանի որ մինչ այդ սահմանից սահման շփվելու որեւէ ձեւաչափ չենք ունեցել։ Նույնիսկ գտնվելով ԵԱՏՄ կազմում՝ էլ. ստորագրությունների ու նույնականացման հստակ համակարգ դեռ չկա Հայաստանի եւ մյուս երկրների միջեւ։ Եվրամիության հետ այս ծրագրի շրջանակում էլ. ստորագրությունների եւ էլ. նույնականացման ներդրմամբ փաստացի ապացուցում ենք, որ երկրները պատրաստ են վստահել ու փաստաթղթեր փոխանցել միմյանց»։

[[gallery3]]
ԷԿԵՆԳ-ի ծրագրերի կառավարման բաժնի պետ Արաքս Ավետյանի խոսքով այս համագործակցության միջոցով Արեւելյան գործընկերության երկրներն ավելի են մոտենում թվային ինքնության եւ էլեկտրոնային ծառայությունների ԵՄ չափանիշներին եւ ներդաշնակեցմանը.

«Իրականում նման հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ են իրավական կարգավորումներ եւ միջազգային պայմանագիր, բայց դրանից զատ անհրաժեշտ է նաեւ տեխնիկական հնարավորություն, որը մենք պիլոտի ընթացում ապահովել ենք։ Փորձը ցույց տվեց, որ նախ անհրաժեշտ է ծանոթանալ Եվրոպայի բոլոր կարգավորումներին, առաջարկված տեխնիկական լուծումներին։ Սա մեր թիմից պահանջեց որոշակի ժամանակ։ Արդյունքում ստացել ենք լուծում, որը հնարավորություն է տալիս, այսպես ասած, բացվել Եվրոպայի եւ Արեւելյան գործընկերության այն երկրների առջեւ, որոնք նույնպես կիրառում են այս տեխնոլոգիան»։

Արդյունքում, օրինակ, փորձարկման ընթացքում Վրաստանի քաղաքացին հաջողությամբ մուտք է գործել հայկական հարթակ եւ հաստատել իր ինքնությունը։ Նույն կերպ էլ Հայաստանի քաղաքացին կարող է մուտք գործել վրացական կամ մոլդովական որեւէ կայք առանց հավելյալ սարքավորումների, այլ օգտագործելով այն միջոցները, որ տրամադրվել են իր երկրի կողմից։ Նույնականացման թեստավորումը ստեղծել է անհրաժեշտ հիմքը, որը թույլ է տվել տեխնիկական լուծումը կիրառել իրական կյանքում:

«Պիլոտային ծրագրի իրականացման երկու բաղադրիչ կար, մեկը երկրների միջեւ վստահության ձեւավորումն էր, ինչը ենթադրում էր՝ երկրները նկարագրում են իրենց երկրում առկա մեխանիզմները, թե ինչպես են անձին նույնականացնում, ինչպես են տալիս նույնականացման միջոցները։

[[gallery4]]
Քանի որ բոլոր երկրները միջազգային պահանջներին համապատասխանող լուծումներ ունեն, կարելի է ասել գործընթացները շատ չեն տարբերվում եւ բոլորս միմյանց հետ փոխանակվել ենք այդ տեղեկատվությամբ ու եկել համաձայնության, որ բոլորիս կողմից ներդրված համակարգերը մյուսների համար ընդունելի են։ Արդեն երկրորդ փուլում տեխնիկական իմպլեմետացիան էր, որի հիմնական էությունն այն է, որ Եվրոպայի կողմից տրամադրված կենտրոնական լուծմանը ինտեգրվում են բոլոր երկրները ու այդ կենտրոնական լուծման միջոցով կարողանում են միմյանց հետ փոխկապակցումն իրականացնել»,- մանրամասնում է Արաքս Ավետյանը։

EU4Digital-ի eTrust եւ Միջսահմանային թվային ծառայությունների ղեկավար Մարտինաս Դաուգիրդասը նշում է, որ 2019 թվականից EU4Digital Facility թիմը համագործակցում է Արեւելյան գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ՝ աջակցելու վստահության, անվտանգության եւ միջսահմանային թվային ծառայությունների ոլորտների թվայնացմանը։

[[gallery5]]
«Հիմնվելով նախորդ հաջողությունների վրա՝ EU4Digital-ը սկսել է միջսահմանային eID փորձնական գործունեությունը 2023 թվականին: EU4Digital-ը սերտորեն համագործակցել է ԷԿԵՆԳ-ի թիմի հետ՝ ապահովելու լուծումների համապատասխանությունը Հայաստանին:

Փորձնական ծրագրի սկզբում մենք օգնել ենք բացահայտելու այն էլեկտրոնային ծառայությունները, որոնք օտարերկրացիներն օգտագործում են գործնականում, որոնք առավելագույնս կշահեն eIDAS Node-ի ներդրումից: Մենք նաեւ աջակցել ենք առկա էլեկտրոնային ծառայությունների եւ eID միջոցների գործառնական պատրաստվածության եւ համատեղելիության վերլուծությանը: Ընթացքում EU4Digital-ը սերտորեն համագործակցել է Հայաստանի ներկայացուցիչների հետ՝ բացահայտելու եւ լուծելու տեխնիկական կամ գործառնական ցանկացած մարտահրավեր՝ ապահովելով, որ լուծումները համապատասխանում են տեղական պահանջներին»,- ասում է Մարտինաս Դաուգիրդասը:

Լեոնիդ Ավետիսյանը պիլոտի հաջողության հիմնաքարերից է համարում թիմային աշխատանքը եւ շահառուների հետ հետադարձ կապը.

«Պիլոտի հաջողության ամենակարեւոր հիմնաքարը հենց թիմային աշխատանքն էր։ Այս ծրագրում անհրաժեշտ էր մի շարք մասնագետների ներգրավվածություն՝ իրավական կարգավորումների իմացությունից մինչեւ տեխնիկական ամենաբարդ լուծումների մասնագիտացումը։ Եթե չլիներ թիմային աշխատանք՝ չէր ստացվի ծրագիրը։ Փորձարկման ընթացքում մասնակից երկրների կազմակերպություններն են փորձարկել լուծումն ու շատ օգտակար է եղել իրենց հետադարձ արձագանքը, որի արդյունքում հասարակ դիզայներական որեւէ փոփոխություն տվել է իր նկատելի արդյունքը, ինչը գուցե փոքր բան թվա, բայց իրականում շատ կարեւոր տարր է հետագայում լայնածավալ կիրառության համար։

[[gallery6]]
Մենք դեռ շատ զգույշ ենք, քանի որ համակարգը դեռ փորձարկման փուլում է ու պետք է շատ մանրամասն եւ ուշադիր ստուգենք ու տեսնենք ինչպես է այն աշխատում, ինչ պետք է շտկել ու բարելավել։ Այս պահին արդեն կան խնդիրներ, որ զգացել ենք ու պետք է բացառենք դրանք իրական կյանքում, նաեւ հասկանանք խնդիրերի լուծման հստակ պատասխանատուներին ու սահմանվեն կանոններ»։

Առաջիկայում EU4Digital-ը կշարունակի հեշտացնել այս երկրների թվային փոխակերպումը մի շարք նախաձեռնությունների եւ նախագծերի միջոցով, ներառյալ հետագա փորձնական թեստավորումները եւ eID-ների փոխադարձ ճանաչման համաձայնագրերի մշակումը:

EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկեր երկրներում eTrust-ի եւ Միջսահմանային թվային ծառայությունների հետ կապված գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել ծրագրի պաշտոնական կայք:

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Бесплатный концерт и мастер-класс по вокалу прошли в Петрозаводске

"360": ДТП с участием скорой помощи произошло в Ульяновской области

От рядовых до генералов: ровно 80 лет назад в Москве прошел «Марш побежденных»

Черчесов встретился с Адиевым: известны детали разговора

Музыкальные новости

В Оренбургском филиале АО «Желдорреммаш» освоен ремонт нового оборудования для тепловозов «Витязь», работающих на БАМе

Собянин: Москва создает одну из крупнейших в мире цифровых диагностических сетей

Опубликован рейтинг упоминаемости губернаторов в Telegram каналах за июнь 2024 года

В День рисования на асфальте сотрудники Росгвардии, обеспечивающие безопасность на комплексе «Байконур», провели творческий конкурс для ребят

Новости России

Андрей Воробьев рассказал о кадровых переменах в правительстве Подмосковья

Эксперт Носко назвал самый надежный автомобиль в России

Около 34 тыс контрактов заключили через торгового бота на портале поставщиков Москвы

Новое мультифункциональное пространство площадью порядка 10 тыс. кв. м появится в районе Отрадное

Экология в России и мире

В СЛД «Абакан» филиала «Красноярский» компании «ЛокоТех-сервис» поступили новые электровозы 3ЭС5К

Финалист шоу “Голос” Сергей Арутюнов остался без голоса. Артист находится в больнице, состояние тяжёлое.

Разговорный английский: лучшие аудио и видеоуроки

Что ваши соски говорят о вашем здоровье? Известный врач дал им классификацию, рассказав как сохранить грудь здоровой

Спорт в России и мире

Олимпиаду в Париже не покажут по ТВ в России

Надаль, Шаповалов, Опелка, Томлянович сыграют на US Open по защищенному рейтингу, Осака не попала в основу

Independent: Кейт Миддлтон посетила финал Уимблдона, несмотря на болезнь

Карлос Алькарас за день до финала Уимблдона играл в гольф

Moscow.media

Пермский маньяк-людоед трудоустроился в приют для животных

Крупный фитнес-центр "Кимберли" закрылся в Москве, кинув клиентов на 180 млн рублей

Маэстро.

Заведующий рефракционным отделением клиники микрохирургии глаза АйМед Кирилл Светлаков: как снизить нагрузку на глаза при работе с гаджетами











Топ новостей на этот час

Rss.plus






Эксперт Носко назвал самый надежный автомобиль в России

Бесплатный концерт и мастер-класс по вокалу прошли в Петрозаводске

Андрей Воробьев рассказал о кадровых переменах в правительстве Подмосковья

От рядовых до генералов: ровно 80 лет назад в Москве прошел «Марш побежденных»