Նպատակահարմար է կառուցել «սենդվիչ» պանելներով արագ կառուցվող մարզադաշտ
p
bԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ:
/p
p
Այս մասին նշվել է այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
/p
p
Նշվել է, որ նպատակահարմար է կառուցել «սենդվիչ» պանելներով արագ կառուցվող մարզադաշտ։
/p
p
Ծրագրով նախատեսվում է, որ շինարարական աշխատանքները կարժենան մոտ 800մլն դրամ, չներառված նախագծային ծախսերը։ Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ:
/p
p
Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կտեղավորի 1000-ից ավելի հանդիսատես և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր: nbsp;
/p