Օվերչուկը նշել է, որ խոսելով Հայաստանի մասին՝ չի կարելի, սխալ կլինի աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորն ավելի շատ թեքվում է դեպի Արևմուտք
p
bԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ) անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողի մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։ Այսnbsp; մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» X միջազգային գիտափորձագիտական համաժողովի ընթացքում։
/p
p
«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին՝ չի կարելի, սխալ կլինի աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորն ավելի շատ թեքվում է դեպի Արևմուտք», – մեջբերում է Օվերչուկի խոսքերը ՏԱՍՍ–ը։
/p
p
Նրա խոսքով, այն օգուտները, որոնք ինչ–որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մտերմությունից, պետք է ընկալել որպես վճար, որը ռուսական կողմը վճարում է սեփական անվտանգության և ռազմավարական խորության համար։
/p
p
«Այդ պատճառով, ինչ–որ արտատարածաշրջանայինnbsp; դերակատարների մուտքն այնտեղ, իհարկե, կունենա հետևանքներ», – նշել է փոխվարչապետը։br
br
Օվերչուկը նաև նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, «լավ եղբայրականnbsp; հարաբերություններով»։
/p
p
«Երբ առաջանում են իրական սպառնալիքներ, ինչպես հիմա, երբ աղետը, փաստացի, ոչնչացրել է միակ երկաթուղային ուղին, որը Վրաստանի միջոցով կապում էր Հայաստանը մնացած աշխարհի հետ․․․, մենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, օպերատիվ կերպով օգնության եկանք և ռեկորդային ժամկետներում վերականգնեցինք երթուղին», – նշել է փոխվարչապետը։br
/p
p
Ավելի վաղ Օվերչուկը հայտարարել է, որ առաջին փորձնական գնացքը վերականգնված երթուղով մեկնել է հունիսի 14–ին, ինչը մեկ շաբաթով ավելի շուտ էէ ակնկալվող ժամկետից։ Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը, որը կարևոր է Հայաստանի ժողովրդի համար, ապաարգելափակվել է։
/p
p
Մայիսի 25-26-ը տեղացած տեղատարափ անձրևների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Տավուշում և Լոռիում։ Բնական աղետը խլել է 4 մարդու կյանք, ավելի քան 440 մարդ փրկվել ու տարհանվել է։ Այս երկու մարզերի ջրհեղեղից տուժած բնակավայրերը հայտարարվել են աղետի գոտի, վերականգնողական աշխատանքների համար հատկացվել է 300 մլն դրամ։
/p