Հայաստանի Կառավարությունը հավանություն տվեց Ջերմուկ առողջարանային քաղաքից 11 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրին, որի վերաբերյալ բանապահպանները շարունակ մտահոգություն են հայտնում:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ Lydian International ընկերությունը համաձայնություն է ձեռք բերել ֆինանսական կազմակերպությունների հետ՝ 325 միլիոն դոլար տրամադրելուն շուրջ ՀՀ-ում Ամուլսարի հանքավայրում ոսկու արդյունահանման համար: Նախագիծը ֆինանսավորելու է Orion Mine Finance և Resource Capital Funds-ը:
Ինչպես նշել է նախարարը, հանքավայրի շինարարությունը տևելու է երկու տարի: Նախատեսվում է լրացուցիչ գումարներ ներգրավվել Միջազգային ֆինանսական կորոպորացիայից ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկից: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 460-480 միլիոն դոլար, ինչի հետևանքով, ըստ Ճշմարիտյանի, ՀՀ-ում տարեկան արդյունահավելու է 12-14 միլիոն տոննա ոսկի: Ոսկու այդպիսի ծավալով արդյունահանումը ձեռնտու կլինի ՀՀ-ում ոսկու ձուլակտորների արտադրության համար:
«Ներդրումային ծրագրերի իրականացումը սկսելու ենք հաջորդ տարվա գարնանից: Շինարարությանը մասնակցելու է 1500 մարդ: Մոտ 60 միլիոն դոլար ուղղվելու է ոսկու և արծաթի վերամշակմանը, 80 միլիոն դոլար՝ տեխնոլոգիական վերազինմանը, 160 միլիոն դոլար՝ նոր տեխնոլոգիական հոսքագծերի ձեռք բերման համար»,-նշել է Ճշմարիտյանը:
Նրա խոսքով, արտադրությունն իրականացվելու է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում, Արփա և Որոտան գետերի միջև՝ Ամուլսար լեռան վրա: Հայտնաբերված ոսկու ծավալները հասնում է 2.24 միլիոն ունիցա ոսկի՝ 75,26 տոննա և 11.29 միլիոն ունցիա՝ 351 տոննա արծաթ: Գնահատված և չափված ռեսուրսները՝ 3.03 միլիոն ունցիա ոսկի, նախատեսվածները՝ 2.10 միլիոն ունցիա: Lydian International Ltd զբաղվում է ոսկու արդյունահանմամբ: Ընկերության խոշոր բաժնետերեր են EBRD և IFС:
Պետք է նշել, որ Հայաստանում Lydian International բրիտանական ընկերության նախագիծի լոբբինգն իրականացնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի ու ՀՀ-ի դեսպանատները:
Հանքավայրի շահագործումը մտահոգություն է առաջացրել բնապահպանների շրջանում: Նրանք պնդում են, որ Ամուլսարի շահագործումը մեծ ռիսկեր է պարունակում շրջակա ջրամբարների ու Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ներուժի համար, սպառնում է նաև Սևանա լճին:
Ընկերության ղեկավարությունը պնդում է, որ Ամուլսարում կիրառվելու են այնպիսի տեխնոլոգիաները, որոնք ենթադրում են պոչամբարի բացակայություն և քիմիական նյութերի ավելի պակաս օգտագործում, այդ թվում ցիանիդ: Եվս մեկ առավելությունը, ըստ նրանց, կայանում է արդադրության փակ շրջանի մեջ, որը զրոյացնում է շրջակա միջավայր ծանր մետաղների ներթափանցման հնարավորությունը:
Մի շարք փորձագետներ կարծում են, որ այդ պարագայում նախագիծն ուղղակի տնտեսապես շահավետ չի լինի: Նրանք կարծում են, որ Գեոթիմ ՓԲԸ-ի կողմից շահութաբերության մակարդակի հասնելու համար պետք է ոչ լիարժեք պահպանվեն բնապահպանական պահանջները: "Էկոլուր" ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը վստահ է, ըստ համաշխարհային փորձի՝ բաց տարբերակով հանքավայրի շահագործումը չի կարող բնապահպանական առումով անվտանգ լինել:
«Ընկերության հայտարարությունները քննադատությանը չեն դիմանում: Ամուլսարի հանքավայրի շահագործումն իր հետ կբերի վտանգավոր նյութերի արտահոսք՝ ցինկի, վանադիումի, ռադիոակտիվ նյութերի: Ավելին, Ամուլսարը գտնվում է մի տարածքում, որտեղից սկիզբ են առնում Արփա և Որոտան գետերը: Դրանք դեռևս միակ գետերն են, որոնք մնում են մաքուր: Սակայն հանքավայրի շահագործումը լուրջ վնաս կհասցնի այդ գետերին: Արփա գետի ախտոտումը, բնականաբար իր հետ կբերի նաև Սևանա լճի ախտոտում»,-նշել է Զարաֆյանը VERELQ-ի հետ զրույցում:
Մեծ վնաս է հասցվելու նաև զբոսաշրջային ոլորտին, քանի որ հանքավայրը գտնվում է Ջերմուկ քաղաքի հարևանությամբ, որը համարվում է Հայաստանի զբոսաշրջային առանցքային կենտրոններից մեկը: Հասկանալի չէ, թե ինչ կլինի Ջերմուկի հանքային ջրերի հետ, քանի որ հզոր պայթյունները, որոնց միջոցով շահագործվելու է Ամուլսարի հանքավայրը, կարող են երկաբանական բացասական հետևանքներ ունենալ:
Սպառնալիք է ներկայացնում նաև մեկ այլ, "Կապույտ" ոսկու հանքավայրի շահագործումը, որը գտմվում է Ջերմուկի մոտավորապես 10 կմ հեռավորության վրա: Կանադական Centerra Gold ընկերությունը ցանկանում է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել, ինչն առաջացրել է տեղի բնակիչների անհանգստությունը: Չնայած վերջնական որոշում դեռևս չկա, այնուամենայնիվ, շահագործման դեպքում Ջերմուկը փաստացի շրջապատված է լինելու բազմաթիվ հանքերով:
Զարաֆյանը կարծում է, որ ՀՀ կառավարության գործողություններն այդ կոնտեստում բավականին վիճելի են թվում: Մի կողմից, իշխանությունները զբոսաշրջությունը հայտարարում են գերակա ուղղություն՝ փորձելով ներդրումներ գտնել Ջերմուկի ենթակառուցվածքների զարգացման համար, անգամ մոծակների դեմ պայքար նախաձեռնելով, մյուս կողմից՝ "ոսկե տենդի" պայմաններում թույլ են տալիս արտասահմանյան ընկերություններին անխնա շահագործել երկրի բնությունը՝ մեծ վնաս հասցնելով ՀՀ-ի էկոլոգիային: «Ինձ թվում է, որ այստեղ առկա են մեծ ճնշումներ հայկական կառավարության վրա: Իսկ նրանք այդ առումով շատ ու շատ խոցելի են»,-նշել է Զարաֆյանը:
Փորձագետի կարծիքի հետ համաձայն են նաև զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ: Նրանք նշում են, որ Ջերմուկի՝ որպես առողջարանային տուրիզմի կենտրոնի ապագան մշուշոտ է դառնում: