Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սահմանադրական բարեփոխումները հնարավորություն են տալիս ընդդիմությանը հավասարակշռել իշխանությունը. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.Սահմանադրական բարեփոխումները` լայնացնելով  ընդդիմության լիազորությունները հնարավորություն են տալիս հավասարակշռել իշխանությունը, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Մենք ոչ թե փոփոխություններն անում ենք՝ նպատակ ունենալով լայնացնել ընդդիմության լիազորությունները, այլ պարտադրված ենք դա անել՝ հավասարակշռելու նպատակով, որովհետև մի կողմից գոյություն ունի ուժեղ գործադիր մարմին, մյուս կողմից անհրաժեշտ լիազորություններով օժտված ընդդիմություն, որպեսզի հակակշռի, որպեսզի հավասարակշռի»,-ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով, ուրիշ հակակշռելու մեխանիզմ չկա, իսկ իշխանությունների խնդիրն է, որպեսզի  ընդդիմությունը բնականոն գործի և լինի հակակշռող գործոն:

«Եթե ուրիշները գիտեն այլ մեխանիզմներ՝ խնդրեմ, թող ասեն՝ օգտագործենք, բայց մեխանիզմը սա է: Ու երբ ասում են՝ այդ երբվանի՞ց սկսեցին ընդդիմության մասին հոգ տանել, անկեղծորեն եմ ասում, իմ խորին համոզմամբ, իշխանության խնդիրը չէ՝ հոգ տանել ընդդիմության մասին, բայց իշխանության խնդիրն է, որպեսզի ընդդիմությունը բնականոն գործի և լինի հակակշռող գործոն»,-ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ  Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարությունը և վարչապետն անուղղակի քաղաքական պատասխանատվություն են կրում:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսված է դեկտեմբերի 6-ին:-0-  

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus