Добавить новость

N1: масштабный обмен готовится между Россией, США, Германией и Белоруссией

МВД: руководителя «Военторга» задержали из-за хищения бюджетных средств

Шереметьево рассматривает возможность внедрения услуги по проходу в бизнес-зал по биометрии

Эксперт рассказала о роли искусственного интеллекта в разработке лекарств





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Տղաները խաղ են ուզում

Օրեր առաջ երիտասարդ սպորտմեններից մի քանիսը պարապմունքից հետո փնտրել են խաղ ու ջարդել միջնակարգ դպրոցի պատուհանները

The post Տղաները խաղ են ուզում first appeared on Epress.am.

Արմավիրի Գեղակերտ գյուղում կա սպորտ՝ ծանրամարտ, բայց չկա խաղ։ Ծանրամարտը պահանջում է լռություն, ուշադրություն։ Դժվար է պատանիներին պահել լռության մեջ, նրանց պետք է թիմային խաղ։ Նրանք ունեն թիմայի արկածախնդրության պահանջ։ Օրեր առաջ երիտասարդ սպորտմեններից մի քանիսը պարապմունքից հետո փնտրել են խաղ ու ջարդել միջնակարգ դպրոցի պատուհանները։ Գիտեին, որ շենքը քանդվելու է, նոր դպրոց է կառուցվելու։ 

PicfxFile 33

PicfxFile 31

PicfxFile 113

Այսպես են կատարվածը բացատրում բոլորը, բացի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանից։ Շամշյանը երեխաներին դարձրել է հանցագործ։ Շամշյանի վրա հատկապես զայրացած է դպրոցի տնօրինությունը։ «Մեր երեխաներն են, մենք ինքներս նրանցով կզբաղվենք»,- լրագրողների հետ խոսել չի ուզում փոխտնօրենը։ Երեխեքը հաշվառումից դուրս կգան, եթե ծնողները փոխհատուցեն հասցված վնասը։ 

PicfxFile 59

PicfxFile 58

PicfxFile 99

«Հա, մենք չենք սիրում դպրոցը, բայց չէինք ուզի, որ կողքի գյուղերից իմանան», – ասում է ծանրամարտի դասին սպասող երեխեքից մեկը։

PicfxFile 68

PicfxFile 69

Պարապմունքին սպասող երեխաները չեն բացահայտում՝ ովքեր են ջարդել պատուհանները։ Մենք փորձում ենք գուշակել, կասկածում ենք ձեռքով բոլորին բարևող, «մեծացած-փոքրացած» տղային։ Բայց դա դառնում է անկարևոր, քանի որ սպորտդպրոցում այլ տրամադրություն է. մարզիկները մեզ ցույց են տալիս չեմպիոն համագյուղացիների նկարները՝ մաշված սպորտզալի պատերին։

PicfxFile 55

PicfxFile 50

PicfxFile 52

PicfxFile 105

PicfxFile 20

Տղաները հույս ունեն, որ մի օր իրենց նկարն էլ կլինի «Սպորտդպրոցի փառքը» պատին։

PicfxFile 67

PicfxFile 81

PicfxFile 47

Գալիս է մարզիչը։ Նա էլ է փառքի արժանացած գեղակերտցի։ Դարձել է Եվրոպայի չեմպիոն, ապրել ու աշխատել Վիեննայում։ Կյանքի բերումով վերադարձել է հայրենի գյուղ։

PicfxFile 87

PicfxFile 86

PicfxFile 84

Ֆիլմեր պատանեկության մասին․

Վարքի համար՝ զրո
Ժան Վիգո, 1933

https://www.youtube.com/watch?v=Zmj_6JjE5gc 

Ֆիլմը  հիմնված է ռեժիսորի հիշողությունների վրա գիշերօթիկ դպրոցից, պատկերում է կրթական համակարգի ռեպրեսիվ և բյուրոկրատական էությունը, և ընդվզման որոշ փորձեր, որ արտահայտում են Վիգոյի անարխիստական պատկերացումը մանկության մասին։

400 հարված
Ֆրանսուա Տրյուֆո, 1959

https://www.youtube.com/watch?v=i89oN8v7RdY 

Այս ֆիլմը օմաժ է «Վարքի համար՝ զրո» ֆիլմին։ Անարխիստ դասարանի և դասամիջոցների տեսարանները Տրյուֆոն փոխառել է Վիգոյի ֆիլմից։ Հղում է նաև հայտնի տեսարանը, որտեղ չարաճճի երեխաներին դասղեկը ուղեկցում է փողոցում։ Ֆիլմը չհասկացված պատանի Անտուան Դոյնելի մասին է, ով իր ըմբոստ պահվածքի պատճառով  խնդիրներ ունի ծնողների և դասատուների հետ։

Տղեքը
Դինարա Ասանովա, 1983

https://www.youtube.com/watch?v=0ufECBbV-TI 

Ամառային ճամբարի ղեկավարը, ով  ֆիզկուլտինստիտուտի շրջանավարտ է, հավաքում է չարաճճի պատանիների և դառնում նրանց ընկերն ու մենթորը։

Յոթ տարեկան և բարձր
Փոլ Ալմոնդ, 1964 

https://www.youtube.com/watch?v=aSHV2kXp21g&list=PLmttTbVBZmTkwCRBjGmrf_l04eebE-TVE 

Դոկումեբտալ ֆիլմերի շարքը հետևում է տաս տղաների և չորս աղջիկների կյանքին՝ սկսած յոթ տարեկանից։ Ֆիլմի սերիաները նկարվել են յոթ տարին մեկ՝ 56 տարի։ Հերոսները ընտրվել են տարբեր դասակարգերից՝ համոզմամբ, որ երեխայի դասակարգը որոշում է նրա ապագան։

ԽՍՀՄ-ում ծնվածները
Սերգեյ Միրոշնիչենկո, 1990

https://www.youtube.com/watch?v=OFNF5-rxDCg 

«Յոթ տարեկան և բարձր» բրիտանական սերիալի օրինակով այս ֆիլմը պատմում է քսան հերոսների մասին, որոնք ծնվել են 1983 թվականին Սովետական Միությունում։ Ֆիլմը հետևում է նրանց կյանքին մինչ փոխվում է հասարակակարգը։ 

Որտեղ է ընկերոջ տունը
Աբաս Կյարոստամի, 1987

https://www.youtube.com/watch?v=run-u_2zAdA 

Դպրոցականը փորձում է դասընկերոջ տետրը նրան հասցնել հարևան գյուղ, որպեսզի վերջինս չհեռացվի դպրոցից։

Եթե…
Լինդսեյ Անդերսոն, 1968 

https://www.imdb.com/title/tt0063850/?ref_=nm_ov_bio_lk 

Ալեգորիկ այս պատմությունում աշակերտ Միկ Տարվիսը հեղափոխություն է կազմակերպում Անգլիայի մասնավոր դպրոցներից մեկում։ 

Ժպտա, փոքրիկ
Արվո Իհո, Լեյդա Լայուս, 1985

https://sovietmoviesonline.com/drama/games-for-teenagers 

Մարիի մայրը մահացել է, իսկ հայրը խմող է։ Կյանքը մանկատանը անտանելի է, բայց տեղ չունի գնալու։ Նա պետք է սովորի ապրել տան կարոտով այլ պատանիների շրջապատում։ Բարեբախտաբար, կա Տաուրին, ով ինչ-ինչ պատճառներով սիրված երեխա չէ և լավ է իրեն վերաբերվում։ Ռոբին, հակառակը, բոլորի սիրելին է և չարաճճի։ Շրջապատիդ մարդկանց տեսնելը անտանելի է աղջկա համար, բայց նրա կյանքը դրանից է կախված։ Ֆիլմը հիմնված է Սիլվիա Ռաննամայի «Խորթ մայրը»  վեպի վրա։

PicfxFile 71

PicfxFile 17 

PicfxFile 96

PicfxFile 44

PicfxFile 43

PicfxFile 101

PicfxFile 54

PicfxFile 76  

PicfxFile 90

PicfxFile 114

PicfxFile 13
տե՛ս նաև Ցտեսություն, երեխաներ

Քնար Խուդոյան
Անաստասիա Կարկոցկայա

The post Տղաները խաղ են ուզում first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Три учителя из Красногорска вошли в топ-100 лучших педагогов Подмосковья

Зобнин отсудил у застройщика более 6 млн рублей за нарушение сроков сдачи жилья

МЧС вызволило 14 человек из-под завалов дома в Нижнем Тагиле

Международный день пива и День ВДВ: какие праздники отмечают в России и мире 2 августа

Музыкальные новости

В АО "Желдорреммаш" на 8,5% увеличено количество оздоровительных путевок для персонала

Глава СК Александр Бастрыкин поставил на контроль ремонт школ в Новосибирске

Выставка «Конструкция творчества» пройдет в Центре современного искусства Винзавод в рамках форума-фестиваля «Москва 2030»

Основательница Wildberries подала иск о разделе имущества с мужем

Новости России

Обмен заключёнными в "режиме секретности": Политолог Корнилов назвал причину "русского молчания"

Международный день пива и День ВДВ: какие праздники отмечают в России и мире 2 августа

Три учителя из Красногорска вошли в топ-100 лучших педагогов Подмосковья

Зобнин отсудил у застройщика более 6 млн рублей за нарушение сроков сдачи жилья

Экология в России и мире

Стильные вещи для тех, кто не хочет быть как все

Вторая жизнь пальм и вещей в Angsana Velavaru

Московские прогулки 29. Почему такие названия

Zuhair Murad haute couture FW-2024/25 (осень-зима 2024)

Спорт в России и мире

Медведев обыграл австрийца Офнера и вышел в третий круг Олимпиады-2024

Даниил Медведев вышел в третий круг теннисного турнира Олимпиады-2024

Финалистка Уимблдона Паолини не смогла выйти в четвертьфинал Олимпиады-2024

Соболенко: Отказ от Уимблдона дался тяжело. Я никогда не снималась с турниров из-за травм

Moscow.media

В ромашках.

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе свыше 11,3 тыс. неработающих родителей получают пособие по уходу за ребенком до 1,5 лет

В iSpring Learn появилась удобная база знаний

Каршеринг BelkaCar выяснил, куда ездили пользователи в первой половине лета











Топ новостей на этот час

Rss.plus






Экс-разведчица назвала обмен заключенными беспрецедентным случаем

Три учителя из Красногорска вошли в топ-100 лучших педагогов Подмосковья

Автобусы с освобожденными россиянами покинули территорию аэропорта

CNN сообщило о роли Харрис в обмене заключенными с Россией