Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն նոր կարևոր հանգրվան է անվանել Հայաստանի կողմից CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի ստորագրումը
p
bԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն նոր կարևոր հանգրվան է անվանել Հայաստանի կողմից CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի ստորագրումը։
/p
p
«Ֆրանսիան շարունակում է ամրապնդել իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Ջերմ և արդյունավետ զրույց իմ հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ Eurosatory ցուցահանդեսի շրջանակում»,- գրել է Լըկորնյուն X-ում (նախկին Twitter)։nbsp;
/p
p
CAESAR-ը 155 մմ ինքնագնաց հրետանային համակարգ է, որը մշակվել և արտադրվել է Nexter ֆրանսիական ընկերության կողմից։
/p