Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

Րաֆֆի Հովհաննիսյան. Արցախի հարցը մենք շատ ենք ուշացրել

Արցախի հարցը մենք շատ ենք ուշացրել, հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 2-ին, Երևանի Ազատության հրապարակում ընթացող` «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքում:

 

Որպես օրինակ, Հովհաննիսյանը բերել է արևմտյան երկրների օրինակը, որոնք ճանաչեցին Կոսովոն, բայց չեն ճանաչում ԼՂՀ-ն, ինչպես նաև Աբխազիան, որը ճանաչել է Ռուսաստանը, որը հանդես է գալիս որպես միջնորդ: Նա կոչ է արել պրոբլեմի արմատները փնտրել մեր մեջ, այլ ոչ թե այլ երկրներում: «Մենք պետք է ինքներս լուծենք այդ խնդիրը, այս շաբաթների ընթացքում»,-հայտարարել է Հովհաննիսյանը:

 

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը կտրուկ քննադատել է նաև իշխանությունների քաղաքականությունը սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ, նշելով, որ «Այո»-ի շտաբի ձևավորման համար օգտագործվում են պետբյուջեի միջոցները: «Կուսակցական պետությունը պետք է ընկնի, իսկ նրա տեղում պետք է ծնվի ազատ Հայաստանը, որտեղ չեն լինի քաղբանտարկյալներ»,-նշել է նա:

 

Իր շուրջօրյա բողոքի ակցիաները «Նոր Հայաստանն» սկսեց դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում: Ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի անցկացմանը դեմ: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus