Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իրավասու մարմինները ջրամատակարարման ոլորտում մեկ օպերատորի անցման հարցեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը չորեքշաբթի Fichtner Gm & Co KG ընկերության պատվիրակության հետ ջրամատակարարման ոլորտում մեկ օպերատորի անցման հարցեր է քննարկել, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Պետական կոմիտեն համագործակցում է Fichtner Gm & Co KG–ի հետ «Հայաստանի ջրային ներդրումային ծրագիր. ՊՄԳ (պետական-մասնավոր գործընկերություն). Անցումային խորհրդատու» նախագծի շրջանակում։

Կողմերն անդրադարձել են մրցութային առաջարկների ներկայացման հրավերի մշակմանը, մրցութային գործընթացների կառավարմանն առնչվող որոշ հարցերի, այդ թվում անցումային գործընթացի ամփոփ նկարագրին:

Կողմերն անդրադարձել են Fichtner կազմակերպության աջակցությամբ ՋՏՊԿ-ի կողմից արդեն իսկ պատրաստված մրցույթի նախաորակավորման փաթեթին:

Զրուցակիցները կարևորել են վարձակալի հետ կնքվելիք պայմանագրում առավել բարելավել հիմնական կատարողական ցուցանիշները՝ ջրակմատակարարման շարութնակականությւոնը, էլեկտրաեներգիայի ծախսը մեկ միավոր ջրի արտադրության վրա, ջրի որակը և չհաշվառված ջրին առնչվող:

Ոլորտում պետական-մասնավոր գործընկերության խորացմանն ուղղված ռազմավարության արդյունքում սահմանվել է, որ հանրապետությունում գործող 5 ջրամատակարար ընկերությունների կողմից օգտագործվող ջրային համակարգերը 2017թ. հունվարի 1-ից նախատեսված է վարձակալությամբ փոխանցել մեկ կառավարչի` մեկ միասնական սակագնով և 15 տարի ժամկետով:

Խմելու ջրի ոլորտի բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ապահովել կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարում, անխափան ջրահեռացում, հիդրոտեխնիկական կառուցվածքների արդիականացում, ջրի արդյունավետ օգտագործում։

«Հայաստանի ջրային ներդրումային ծրագիր. ՊՄԳ (պետական-մասնավոր գործընկերություն). Անցումային խորհրդատու» ծրագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի օգոստոսի 3-ից՝ ՋՏՊԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակում: –0–

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus