Վրաստանի ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ընթացքում իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է երկկողմ ռազմավարական համագործակցությունը:
Նախարարները ընդգծել են երկու երկրների ռազմավարական համագործակցությունն ու սերտ կապերը, այդ թվում միջազգային էներգետիկ ու տարանցիկ նախագծերում, ինչպես նաև կարևոր Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը, փոխանցում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Թուրքիայի ԱԳ նախարարն աջակցություն է հայտնել Վրաստանի եվրոպական ինտեգրացիայի ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին: Դրան զուգահեռ, կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում անվտանգության հարցերը, դրական են գնահատել եռակողմ համագործակցությունը Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափում:
Վրաստանի ԱԳ նախարարը հրավիրել է իր թուրք գործընկերոջը Վրաստան՝եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնելու համար: