Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վաղարշակ Հարությունյան. ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը Մոսկվայի և Անկարայի միջև դիմակայության մեջ չեն ներքաշվի

Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում ճգնաժամը որոշակի ռազմաքաղաքական գործընթացների կհանգեցնի, սակայն զինված դիմակայության պետք չէ սպասել, համոզված է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

 

Նրա խոսքով, սկզբում պետք է վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել և ինչով է դա պայմանավորված: ՙԹուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի օդային տարածքում խոցել են Սու-24 ռմբարկուն, ինչն ինքնին ոչ բարեկամական քայլ է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա թիկունքից հարված որակեց՚,- նշել է պաշտպանության նախկին նախարարն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ավելացրել է, որ Անկարայի գործողությունները հանգեցրել են ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման, ինչը դրսևորվել է Մոսկվայի կողմից տնտեսական և հումանիտար պատժամիջոցների կիրառմամբ:

 

Միաժամանակ Հարությունյանը համոզված է, որ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը գիտակցում են այդ միջադեպի սպառնալիքները ոչ միայն տարածաշրջանի համար, այլ նաև՝ գլոբալ անվտանգության տեսակետից: ՙՉնայած այն բանին, որ Թուրքիայի պահանջով ՆԱՏՕ-ի նիստ տեղի ունեցավ, որտեղ քննարկվեց այդ միջադեպը՝ Հյուսիսատլանտյան դաշինքը նիստի արդյունքում որևէ հատուկ որոշում չընդունեց: Այն միայն հաստատեց Թուրքիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հավատարմությունը, ինչը նախատեսված է ՆԱՏՕ-ի պայմանագրով: Ավելին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ  տեղի ունեցած միջադեպի հետ կապված լուծում պետք է գտնեն Ռուսաստանը և Թուրքիան: Միաժամանակ ՀԱՊԿ-ը ևս բավականին պասսիվ դիրքորոշում է զբաղեցրել՝ զերծ մնալով որևէ հայտարարությունից՚,- ասել է փորձագետը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus