Добавить новость

«РГ» рассказывает о шести ярких спектаклях этой осени в Москве и Петербурге

Baza: в Москве женщина получила химический ожог глаз и обвинила в этом мужа

Более 400 БАД, содержащих запрещенные вещества, обнаружили на маркетплейсах в РФ

Вероятность разрушения российских спутников снизят





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կառավարությունը մեծացնում է բանակային բուլինգի, սեռական և ֆիզիկական բռնության ռիսկը

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունները հայտարարություն են տարածել ապրիլի 18-ին ընդունված՝ զինծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխությունների վերաբերյալ: Որոշվել է, որ գիշերամիզություն և «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն» ունեցող տղամարդիկ կզորակոչվեն բանակ՝ «սահմանափակումով» ծառայության։

տե՛ս Կիստայով էլ կծառայեք, որոշել է Հայաստանի կառավարությունը

Որպես հիմնավորում՝ նախագծի հեղինակները նշում են, որ այս հիմքով պարտադիր զինծառայությունից ազատվածների թիվը տարեց տարի աճում է։ «Մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, 2022-ին թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 321 զորակոչիկ։

«Կառավարության նիստի բանավոր քննարկումից կարելի է ենթադրել նաև, որ այս փոփոխությունները հետապնդում են փաստաթղթերի կեղծման դեպքերի նվազեցման նպատակ», – գրել են իրավապաշտպան ՀԿ-ները՝ շարունակելով․ «Մենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպություններս, մեր մտահոգությունն ենք հայտնում այս փոփոխությունների հետ կապված, որոնք ռիսկի տակ են դնում փաստացի առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքները»։

«Կոռուպցիայի կանխարգելման ջանքերը պետք է հաշվի առնեն բոլորի, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքներն ու կարիքները։

Հակակոռուպցիոն միջոցառումներն իրականացնելիս կարևոր է ապահովել, որ դրանք ակամա չվնասեն նրանց, ովքեր արդեն իսկ մարգինալացված կամ անբարենպաստ վիճակում են։

Տվյալ դեպքում բժշկական կեղծ փաստաթղթերով բանակից ազատման խնդրի լուծումը բոլորի, այդ թվում՝ փաստացի այդ առողջական խնդիրներն ունեցող անձանց սահմանափակ ծառայությունը չէ, այլ մեխանիզմների վերանայումը, որոնք կնվազեցնեն կեղծ փաստաթղթերով բանակից ազատման հնարավորությունը՝ չվնասելով մյուսներին։

Մենք մտահոգված ենք նաև, որ այս նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտարկումներ չեն ներկայացվել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, որը համակարգում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի աշխատանքները երկրում։ Նաև, ամփոփաթերթի համաձայն, սահմանված ժամկետներում առաջարկություններ չեն ստացվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից, որն էլ իր հերթին պատասխանատու է կոնվենցիայի մշտադիտարկման համար։

Այս փոփոխությունները հիմնավորված չեն, չեն արտացոլում այն իրականությունը, որում անցնում է զինվորական ծառայութունը (սահմանափակ կամ ոչ) և այն պարտավորությունները, որը ստանձնել է պետությունը, այդ թվում՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը։

Կառավարության որոշումը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ նույնիսկ վերոնշյալ առողջական վիճակների աննշան կամ ասիմպտոմատիկ լինելու դեպքում, դրանք կարող են ազդել զինվորական ծառայության վրա, ունենալ վատթարացման բարձր ռիսկ զինվորական միջավայրին բնորոշ ֆիզիկական և հոգեբանական սթրեսի պայմաններում:

Կան մի շարք այլ հանգամքներ, որոնք պետք է վճռորոշ գործոն լինեին այս որոշումը կայացնելիս, մասնավորապես՝

Գիշերամիզությունը կարող է գործնականում անհաղթահարելի դժվարություններ ստեղծել ծառայության ընթացքում, որտեղ կենցաղային պայմանները կարող են սուղ լինել, իսկ լվացքատնից և լոգարանից օգտվելը՝ սահմանափակմամբ:

Անձնական հիգիենայի, այդ թվում՝ մահճակալի մաքրության պահպանման դժվարությունները կարող են մեծացնել մաշկային ինֆեկցիաների և հիգիենայի հետ կապված այլ առողջական խնդիրների վտանգը։ Նման պայմաններում գիշերային անմիզապահությունը կարող է ազդել ոչ միայն տվյալ անձի, այլև նույն միջավայրը կիսող այլ անձանց վրա։

Գիշերամիզության վերաբերյալ առկա խարանը կարող է ազդել նաև անձի հոգեբանական բարեկեցության վրա:

Նման միջավայրում գիշերային անմիզապահությունը կառավարելու սթրեսը կարող է հանգեցնել քնի խանգարումների, ինքնագնահատականի նվազման, վախի և անհանգստության, այդ թվում՝ չմեկուսացվելու և արժանապատվությունը նվաստացնող հանգամքներում հայտնվելու։

Առանց վարքային խնդիրների թեթև մտավոր խնդիրներ ունեցող անձանց սահմանափակ զինվորական ծառայությունը ևս բարձր ռիսկային է։ Զինվորական ծառայությունը, այդ թվում՝ սահմանափակ զինվորական ծառայությունը ենթադրում է արագ հարմարվողականություն և սովորելու կարողություն։

Մտավոր խնդիրներ ունեցող որոշ անձինք կարող են դժվարությունների բախվել այնպիսի միջավայրերում, որտեղ հրահանգներն ու առաջադրանքները բարդ են և արագ են փոխվում: Որոշ անձինք կարող են դժվարություններ ունենալ բանավոր և գրավոր ոչ մատչելի (երկիմաստ, բարդ և այլն) հրահանգներն ամբողջությամբ հասկանալու հարցում։ Հատկապես լարված իրավիճակներում թյուրընկալումները կամ կողմնորոշման դժվարությունները կարող են մեծացնել անվտանգության ռիսկերը նախևառաջ անհատի համար։

Այս ամենի, այդ թվում՝ միջանձնային հարաբերությունների վրա ազդեցություն կարող է ունենալ նաև դեղորայքային միջամտությունը, որը կարող է անհրաժեշտ լինել ոչ թե վարքային խանգարումներով, այլև տրամադրության կամ ճանաչողական տարբեր հանգամանքներով։

Հասարակական տարբեր միջավայրերում, որոնք կառուցված են կարողությունների վրա, այդ թվում՝ բանակը, առկա են բազմաթիվ կարծրատիպեր և խարան: Թեթև մտավոր խնդիրներ ունեցող անձինք կարող են բախվել բացառման՝ կարողությունների կամ գործունեության տարբեր տեմպերից բխող տարբերությունների և դժվարությունների պատճառով: Օրինակ՝ սա կարող է դրսևորվել խմբային գործունեությունից, քննարկումներից կամ որոշումների կայացման գործընթացներից դուրս մնալով։

Մեծ է բուլինգի, ոտնձգությունների, սեռական և ֆիզիկական բռնության ռիսկը: Անձինք կարող են ավելի խոցելի լինել շահագործման առումով, ինչպես օրինակ՝ հարկադրված լինելով ստանձնել անցանկալի պարտականություններ կամ ենթարկվել մանիպուլյացիայի՝ այլոց մտադրությունները չհասկանալու պատճառով: Այս շահագործումը կարող է լինել նաև ֆինանսական բնույթի, օրինակ, հրաժարվելու իրենց եկամուտներից կամ այլ ապրանքներից։

Առողջական այս խնդիրներն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից բանակում պայմանները բացակայում են կամ ոչ բավարար են նույնիսկ սահմանափակ զինվորական ծառայության դեպքում», – ասված է իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունում։

ՀԿ-ները ընդգծել են՝ կառավարությունը, նախքան փոփոխությունների գնալը, պետք է բազմակողմանի ուսումնասիրեր առկա խնդիրները և անհրաժեշտ նվազագույն պայմանները՝ սահմանափակ զինվորական ծառայության ընթացքում խելամիտ հարմարեցումների ապահովման ընթացակարգերի ներդրման հնարավորությունը և այլն։ Նման ուսումնասիրություն, ըստ էության, չի արվել։ Հասարակական կազմակերպությունները կոչ են արել կառավարությանը վերանայել հիվանդությունների ցանկը՝ հաշվի առնելով նշված ռիսկերը և առողջական խնդիրներ ունեցող բոլոր անձանց իրավունքները․

«Հիշեցնում ենք նաև, որ նման ազդեցությամբ նախագծերը պետք է ընդունվեն լայն քննարկումների, ներառյալ բոլոր ազդեցությունը կրող անձանց ուղղակի մասնակցության արդյունքում և չսահմանափակվեն միայն e-draft.am-ում նախագծերի հրապարակմամբ»:

Հայտարարությունը ստորագրել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը, «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը, «Ագաթ» հասարակական կազմակերպությունը և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ն։

The post Կառավարությունը մեծացնում է բանակային բուլինգի, սեռական և ֆիզիկական բռնության ռիսկը first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Предсказано будущее цен на жилье в России

Мальцев: Захватившие заложников в ИК-19 заключенные были злостными нарушителями

Сладости от ´Красного пищевика´ в Москве празднуют Дни рождения.

В Сочи подвели итоги конкурса национальной патриотической песни «Красная гвоздика» имени Иосифа Давыдовича Кобзона

Музыкальные новости

Анастас Панченко, гонщик команды Ленгазспецстрой, завоевал Кубок России по аквабайку

Путин выпустил указ, который ждали очень давно: Люди из западных стран массово устремились в Россию

ЖФК Енисей – ЖФК Спартак где смотреть матч, во сколько прямая трансляция, время начала игры Суперлига (чемпионат России) 31 августа

Первый раз – в первый класс: Уссурийский ЛРЗ дарит подарки первоклассникам к началу учебного года

Новости России

"РБ Спорт": "Краснодар" намерен продлить контракт с полузащитником Сперцяном

Мальцев: Захватившие заложников в ИК-19 заключенные были злостными нарушителями

Предсказано будущее цен на жилье в России

Сладости от ´Красного пищевика´ в Москве празднуют Дни рождения.

Экология в России и мире

В театральной студии «Зазеркалье» продолжаются репетиции

Сотрудник СЛД «Боготол-Сибирский» филиала «Красноярский» награжден знаком «За безупречный труд на железнодорожном транспорте 40 лет»

Выставки «Интерткань» и Textile&Home состоятся с 10 по 12 сентября в четырех павильонах «Экспоцентра»

Gloria Jeans выпустил новую рекламную кампанию с Ириной Шейк

Спорт в России и мире

Котов вышел в четвертьфинал турнира ATP в Уинстон‑Салеме

Карацев не смог выйти в основную сетку US Open

Эрика Андреева одержала первую победу над соперницей из топ-20 рейтинга WTA

Экс-глава антидопинговой программы ATP Ингс: «В деле Синнера правила были соблюдены на 100%. Ключевой момент – это его возможности, он привлек лучших юристов»

Moscow.media

StarLine S97 CAN FD GPS – на страже вашего спокойствия

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

ТСД промышленного класса Saotron RT-Т510

Новый ИИ повысил точность диагностики рака молочной железы











Топ новостей на этот час

Rss.plus






"РБ Спорт": "Краснодар" намерен продлить контракт с полузащитником Сперцяном

Сладости от ´Красного пищевика´ в Москве празднуют Дни рождения.

Нахватал штрафов. Тайный внук Пугачевой гоняет по Москве на «Мерсе»

Мальцев: Захватившие заложников в ИК-19 заключенные были злостными нарушителями