Կառավարության կայքի հաղորդմամբ՝ աշխատանքային խմբում ներառվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ (աշխատանքների կազմակերպման համակարգող) Դավիթ Սանամյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը եւ այլ պաշտոնյաներ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, Կադաստրի կոմիտեից, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբից եւ ԱԱԾ սահմանապահ զորքերից:
Աշխատանքային խմբի ղեկավարը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն է:
Խմբում ներառվել են նաեւ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան, Ոսկեպար, Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերի վարչական ղեկավարները:
Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով ներգրաված են նաեւ գեոդեզիստներ եւ քարտեզագիրներ։