Добавить новость

Владельцу сгоревшего здания НИИ во Фрязино отправили под домашний арест

Собственнице здания во Фрязине, где произошел пожар, предъявлено обвинение

Бывший нападающий «Байера» объяснил низкую результативность Мбаппе, Кейна и Лукаку

Автогонки в Москве – центр скорости и адреналина



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դասական խոշտանգում. Երևանի ոստիկանները էլի մարդ են ծեծել

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, ինչպես են «Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի օպեր-լիազորները ծեծելով, վիրավորելով և նվաստացնելով փորձում տեղեկություններ կորզել Վահե Նավոյանից»։ Դեպքը մարտի 14-ին է եղել՝ Արին Բերդի փողոցի մոտակայքում։ Epress.am-ի հետ զրույցում Նավոյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը պատմել է՝ տեսանյութում պատկերվածը ընդամենը մի մասն է նրա, ինչ եղել է իրականում։ …

The post Դասական խոշտանգում. Երևանի ոստիկանները էլի մարդ են ծեծել first appeared on Epress.am.

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, ինչպես են «Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի օպեր-լիազորները ծեծելով, վիրավորելով և նվաստացնելով փորձում տեղեկություններ կորզել Վահե Նավոյանից»։ Դեպքը մարտի 14-ին է եղել՝ Արին Բերդի փողոցի մոտակայքում։

Epress.am-ի հետ զրույցում Նավոյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը պատմել է՝ տեսանյութում պատկերվածը ընդամենը մի մասն է նրա, ինչ եղել է իրականում։

«Նավոյանին ձերբակալել են մարտի 14-ին։ Օպերները հարվածելով, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով մի քանի ժամ շարունակ թե՛ ոստիկանությունից դուրս և թե՛ ոստիկանության բաժնում (բայց առավել ինտենսիվ հենց դրսում, ընդ որում՝ երկու անգամ) փորձել են իրենից տեղեկություններ կորզել։ Մարտի 16-ին նա ներկայացվել է կալանքի։ Ես և Լուսինե Հովհաննիսյանը, որպես պաշտպաններ, գործում հաջորդ օրն ենք ներգրավվել։ Խոշտանգման մասին ի սկզբանե որևէ տեղեկություն մենք չենք ունեցել, այդ հարցը դատարանում չի քննարկվել։

Երբ մեր պաշտպանյալին կալանքից ազատ են արձակել (դատարանը տնային կալանք է կիրառել), նա նոր պատմել է տեղի ունեցածի մասին։ Ասաց՝ «եթե կալանք տային, ես հաստատ էս մասին չէի բարձրաձայնի, բայց տանը ոնց որ չեմ վախենում»։

Պարզ է, որ խոսքը դասական խոշտանգման մասին է։ Նախքան Քննչական կոմիտե դիմելը մենք որոշակի փաստահավաք աշխատանք են կատարել, տեղեկություններ ենք հավաքել։ Մարտի 28-ին Նավոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Բանավոր տեղեկացրել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մինչև այս պահը ոչ մի փաստաթուղթ չունենք», – Epress-ին ասել է Մարտիրոսյանը։

Վահե Նավոյանին մեղադրվում է գողության մեջ։ Փաստաբանը շեշտում է՝ խոշտանգման գործի համատեքստում դա որևէ նշանակություն, իրականում, չունի․

«Եթե նույնիսկ նրան առանձնապես ծանր հանցագործության, նույնիսկ եթե սպանության մեջ մեղադրեին, չպե՛տք է խոշտանգում լիներ։ Իմ վստահորդը չի ընդունել մեղքը, առ այսօր է չի ընդունում, և մենք էլ ենք համոզված, որ գողության դեպք իրականում չկա։ Բայց մենք չենք ուզում շեշտ դրա վրա դնել։ Անկախ նրանից, արել է նա որևէ բան թե չէ, խոշտանգում չէր կարող լինել։ Կան որոշ իրավունքներ, որոնք կարող են ենթակա լինել սահմանափակման, բայց խոշտանգման արգելքը բացարձա՛կ է և կախված չէ որևէ այլ հանգամանքից։

Բացի նրանից, որ սա ուղղակիորեն հակաօրինական էր, նաև անիմաստ էր ինչ-որ իմաստով։ Որոշ մարդիկ անպատիժ են մնացել նաև նախկինում, դրա համար այս վիճակն է տիրում։ Կենտրոնի միևնույն ոստիկանական բաժնում ամիսներ առաջ բռնություն էր կիրառվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։ Ո՞ւր է հիմա այդ գործը, ո՞վ է պատժվել։ Չի բացառվում, որ այս դեպքով էլ նույն մարդիկ կարող են ներգրավված լինել։

Ես ուրիշ հայտարարություններ չեմ անում, չեմ ասում՝ ինչ-որ մեկին պաշտոնանկ արեք և այլն։ Բայց կա կոնկրետ գործ, այս գործով պետք է ազնիվ և օբյեկտիվ քննություն իրականացվի, կոնկրետ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության», – ասել է փաստաբանը։

Ոստիկանությունից այսօր տեղեկացրել են, որ դեպքի առթիվ ծառայողական քննություն են իրականացնում։ Մարտիրոսյանը վստահ է՝ այն ոչ միայն չի օգնելու, այլև խանգարելու է գործի բացահայտմանը․ 

«Դրանից ավելի վատ բան չկա։ Ինչի՞ համար են ծառայողական քննություն անում, եթե կա քրեական վարույթ նախաձեռնված։ Այս գործով ոստիկանությունը պետք է հնարավորինս գործողություններ չիրականացի, եթե քննիչը նման բան չի պահանջում։ Խոշտանգման դեպքերի արդյունավետ քննությունը ենթադրում է, որ ոստիկաննեը, որոնք տեսականորեն ներգրավված կարող են լինել, պետք է գործընթացից դուրս լինեն։ Ծառայողական քննությունը, կարծում եմ, խանգարելու է քրեական գործի արդյունավետ քննությանը, ոչ թե օգնելու, ու հենց դրան է միտված։ Ի վերջո, սա առաջին անգամը չէ»։

Եթե իրավապահները ցանկություն ունենան այս գործը բացահայտել, ապացույցների պակաս, ըստ փաստաբանի, չեն ունենա․ «Նրանք ահագին երկար ճանապարհ են անցել՝ իրեն արգելանքի վերցնելուց մինչև էդ դեպքի վայր, հետո հետ՝ Կենտրոնի բաժին։ Հաղորդման մեջ մենք նշել ենք նաև կոնկրետ ավտոմեքենաները՝ կոնկրետ համարանիշներով։ Հնարավոր է, որ դրանք նաև օպերատիվ համարանիշներ լինեն։ Առանց այսօր հրապարակված տեսանյութի էլ, եթե իրավապահ մարմինները ցանկություն ունենան, այս գործը մի քանի օրվա ընթացքում կարող են բացահայտել։ Ներգրավված անձանց շրջանակը մոտավոր հայտնի է, օրը հայտնի է, վայրը հայտնի է, ժամը հայտնի է, ավտոմեքենաները հայտնի են։ Մի քանի օրում մեղավորները կարող են բացահայտվել»։

Վահե Դավոյանը հիմա տնային կալանքի տակ է։ Խոշտանգման գործով նրան նույնիսկ հարցաքննության չեն կանչել։ Փաստաբանը դժգոհում է՝ եթե կանչեն էլ, ստիպված է լինելու ոստիկանների ուղեկցությամբ ներկայանալ․ «Գուցե ուրիշ ոստիկաններ, ուրիշ բաժնի ծառայողներ ուղեկցեն, իհարկե, բայց մենք էտ էլ ենք խնդիր համարում․․․»։

տե՛ս նաև

Ոստիկանները դուխով ծեծում ու նվաստացնում էին տասնյակ մարդկանց
Հիշո՞ւմ ես վզիցս բռնում, սիգարետ էիր առաջարկում. խոշտանգումների գործը՝ փակուղում
Հայաստանը` ի դեմս սադիստ ոստիկանների, պարտվեց
Խոշտանգողները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ
Խոշտանգումները՝ ուժային կառույցներում․ «Քննիչն ու դատախազը հո ինքն իր դեմ գործ չի՞ հարուցելու»
Փաստաբանին ծեծելուց առաջ ոստիկանները հանել են տեսախցիկները
Ծառայակիցները ստում են, հրամանատարը լռում, ամբաստանյալը «խոստովանել» է խոշտանգումներից հետո

The post Դասական խոշտանգում. Երևանի ոստիկանները էլի մարդ են ծեծել first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Консервативный ренессанс: чего ждать Москве от председательства Орбана в ЕС

Как снимали фильм "Афоня": Кадры со съемок и 23 интересных факта о фильме

Сбежавшего на СВО подсудимого объявили в розыск

СК: причиной пожара в общежитии в Балашихе могла стать неосторожность при курении

Музыкальные новости

Роспотребнадзор запретил купаться на пляже «Динамо» и Головинских прудах Москвы

Всероссийский фестиваль под художественным руководством Надежды Бабкиной пройдет в Псковской области

КОМПАНИЯ LG НАЗВАНА ОФИЦИАЛЬНЫМ ПАРТНЕРОМ ЧЕМПИОНАТА МИРА ПО КИБЕРСПОРТУ 2024 ГОДА В САУДОВСКОЙ АРАВИИ

Песков рассказал, где будут жить собаки, подаренные Путину Ким Чен Ыном

Новости России

Ефимов: в Отрадном по программе КРТ появится современный городской квартал

Тематическое карнавальное шествие пройдет в Мытищах 12 сентября

Около 100 мероприятий провели для пенсионеров из Химок в июне

Певец Валерий Леонтьев прилетел из США в Москву и выступил на корпоративе

Экология в России и мире

Ледяная ловушка: доктор Кутушов рассказал про опасность мороженого в жаркую погоду

За запрет туризма ответите: в Москве несостоявшийся турист разбил камнем посольство Норвегии в знак протеста против закрытой границы

Гастроэнтеролог Садыков назвал дыню натуральным средством от запоров

Дети Азии приняли директоров крупнейших цирков - Театр и Цирк, Культура и Концерт - Россия и Дети

Спорт в России и мире

Теннисист из Казахстана не сумел пробиться в основной раунд Уимблдона-2024

Теннисистка Анастасия Тихонова вышла в ½ финала квалификации Уимблдона

Елена Рыбакина и Юлия Путинцева узнали соперниц на старте Уимблдона-2024

Уимблдон. 1 июля. Мирра Андреева и Синнер сыграют последним запуском, Медведев стартует в 15:00

Moscow.media

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: что делать, если вас ужалила медуза

Призрачный остров...

Nubes (НУБЕС) предоставил масштабируемое облако для платформы Qrooto

В Петербурге рассказали о спросе на кроссовер JAECOO J8











Топ новостей на этот час

Rss.plus






Собственнице здания во Фрязине, где произошел пожар, предъявлено обвинение

Москвичей пригласили на выставки в центральном округе

В Ростове и еще девяти городах России пройдет зумба-тур

Ваш ход, графиня: как пройдет фестиваль «Усадьбы Москвы»