Добавить новость

Должностные лица МВД с 5 февраля получат право на выдворение иностранцев из РФ

Ночные алкорейды по торговым точкам Кургана провели полицейские

В Южной Корее сообщили о запуске баллистической ракеты КНДР

Хирург Решетняк рассказала россиянам о пользе ретинола для кожи





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանի երազանքը, Բրյուսելի ակնկալիքը եւ Մոսկվայի խոչընդոտը

Ներկայացնում ենք Politico պարբերականում հրապարակված Armenia’s EU dream faces a big obstacle: The Russian army հոդվածի հայերեն թարգմանությունը:

Գաբրիել Գեւին

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով անցնող ճանապարհին Վլադիմիր Պուտինի հսկայական դիմանկարն է: «Հավերժ միասին»՝ գրված է վահանակի վրա:

Խորհրդային Միության փլուզումից հետո երեք տասնամյակ շարունակ Մոսկվայի զորքերը՝ որպես մեծ դաշինքի անդամներ, պարեկել են սահմանը: Բայց հիմա նրանք երկու ոտքը մի կոշիկի մեջ են դրել ու չեն ուզում տեղից շարժվել, քանի որ տանտերերը մտածում են՝ ինչպես նրանց տուն ուղարկել:

Հայաստանը այժմ գտնվում է Կրեմլից հեռանալու եւ դեպի Արեւմուտք թեքվելու մեծ շրջադարձային փուլում: Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Հայաստանը աննախադեպ արագությամբ խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ. զենք գնել Ֆրանսիայից եւ Հնդկաստանից, ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացրել եւ օգնություն ուղարկել Կիեւ: Այժմ էլ ակնարկում է, որ կարող է փորձել միանալ Եվրամիությանը:

Վերջերս Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ ԵՄ անդամակցության համար դիմելու հարցը «քննարկվում է» երկրի ներսում՝ որպես արեւմտամետ արտաքին քաղաքականությանը անցնելու տարբերակներից մեկը:

Իսկ մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն տվեց Հայաստանի թեկնածության քննարկմանը, ինչը հիմնված է «ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները»:

Բայց Բրյուսել տանող երկար ճանապարհին Ռուսաստանի խոչընդոտն է: Ի վերջո, մեկ տասնամյակ առաջ Երեւանն իր սայլը կապել էր Մոսկվային:

Մինչ Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը քաղաքական եւ առեւտրային ինտեգրման համար ընտրեցին եվրոպամետ ուղին, Հայաստանի նախորդ կառավարությունը 2013-ին առանձնացավ ու միացավ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական մաքսային միությանը:

Այդ հաշվարկը մասամբ բացատրվում էր նրանով, որ Ռուսաստանի հետ սերտ դաշինքը կարող էր կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանից անվտանգության աջակցության այդ հույսերը ի չիք դարձան, երբ անցյալ տարի կայծակնային ներխուժման արդյունքում Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը:

Ռուսական սապոգը

Հայաստանում 2018-ին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» ի վեր, երբ պաշտոնանկ արվեցին ռուսամետ վերնախավերը եւ իշխանության եկավ բարեփոխումների կողմնակից կառավարությունը, Հայաստանը ամրապնդեց քաղաքացիական իրավունքները, թուլացրեց խոսքի ազատության սահմանափակումները եւ հրաժարվեց աջակցել Ուկրաինայում Պուտինի պատերազմին:

Այժմ Հայաստանը քաղաքական իրավունքների հարցում ավելի լավ է դիրքում է, քան նույնիսկ հարեւան Վրաստանը, որը հստակ ուղի է բռնել դեպի ԵՄ՝ թեեւ Բրյուսելից բազմիցս զգուշացնում են, որ Վրաստանի կառավարությունը չի կարողանում առանցքային բարեփոխումներ իրականացնել եւ փոխարենը ձգտում է սերտացնել կապերը Ռուսաստանի հետ:

Կուրսի փոփոխությունը հակասություն առաջացրեց Հայաստանի եւ իր նախկին կայսերական տիրակալի միջեւ, որը վերահսկում է ոչ միայն սահմանները, այլեւ էներգետիկ ցանցն ու երկաթուղին, որը հացահատիկի, գազի եւ վառելիքի ներմուծման փաստացի մենաշնորհ ունի: Սակայն իր սահմանների եւ շուկաների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելուց բացի, Հայաստանը պետք է որոշի, թե ինչ անել մոտ 3000 ռուս զինվորների հետ, որոնք գտնվում են երկրի տարբեր վայրերում:

Չնայած պաշտոնական պարտավորություններին, 2022-ի սահմանային պատերազմի ժամանակ Ռուսաստանը ոչինչ չձեռնարկեց Հայաստանին սատարելու համար, իսկ ռուս խաղաղապահները մի կողմ քաշվեցին 2023թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղը գրավելու համար, որի հետեւանքով 100,000 հայ բնակիչներ զանգվածաբար փախան:

Աճող վրդովմունքի ալիքի վրա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ակնարկել է, որ ռուսներին կարող են խնդրել հեռանալ, իսկ Մոսկվայի սահմանապահներին արդեն խնդրում են այլեւս օդանավակայանում անձնագրեր չստուգել:

«Լուրջ մտավախություններ կան, որ Ադրբեջանը կարող է կրկին սրել հակամարտությունը», - ասում է Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի գիտաշխատող Բենիամին Պողոսյանը` պնդելով, որ այդ քայլը որքան անվտանգության, նույնքան էլ գաղափարախոսության հարց է: «Կառավարությունը նայում է Հնդկաստանի, Ֆրանսիայի ուղղությամբ, հիմա էլ մտածում է, որ գուցե Հայաստանի վերջնական փրկությունը ԵՄ հեռանկարն է»:

Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք Մոսկվան պատրաստակամորեն կհրաժարվի իր դիրքերից մի երկրում, որը Իրանի եւ Թուրքիայի ռազմավարական խաչմերուկում է, նույնիսկ եթե Հայաստանը իրոք դուրս գա Ռուսաստանի ՀԱՊԿ ռազմական դաշինքից եւ Եվրասիական տնտեսական միությունից:

«Հայաստանի չի կարող միանալ Եվրամիությանը, եթե ռուսական զորք ունի իր հողի վրա, քանի որ այն կարող է ցանկացած պահի միջամտել քաղաքական գործընթացին», - ասում է Վրաստանի եվրաինտեգրման նախկին նախարար Թոռնիկե Գորդաձեն:

Պուտինի բանտարկյալնե՞րը

Հայաստանը միակը չէ այս իրավիճակում:

Վրաստանը, որին անցյալ տարի տրվեց ԵՄ թեկնածուի կարգավիճակ, իր տարածքում երկու հակամարտություն ունի Ռուսաստանի հետ՝ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, որտեղ անօրինական կերպով տեղակայված են Մոսկվայի զորքերը:

Մոլդովային եւս 2023թ. նոյեմբերին Եվրամիությանը անդամակցելու հստակ ուղի առաջարկվեց, թեեւ Մերձդնեստրում Կրեմլի կողմից աջակցվող պրոքսի-պետության կա, որտեղ հարյուրավոր ռուս զինվորներ են տեղակայված:

Ուկրաինային թեկնածություն տալու կարեւորագույն որոշումը (ի պատասխան Ռուսաստանի դաժան պատերազմին) բարդանում է նրանով, որ Մոսկվան դեռեւս գրաված է պահում երկրի տարածքի գրեթե մեկ հինգերորդը:

Լիարժեք ինտեգրումը դաշինքին ռուսական զորքի ներկայության պայմաններում առաջացնում է բազմաթիվ գործնական, անվտանգային եւ իրավական խնդիրներ, նույնիսկ եթե հավակնորդներն ի վիճակի են ապահովել օրենքի գերակայության եւ հակակոռուպցիոն բարեփոխումները: Բրյուսելը կանգնած է դժվարին հարցի առջեւ. արդյո՞ք Պուտինը կկարողանա պատանդ պահել Արեւելյան Եվրոպայի երազանքները ԵՄ մասին:

Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան հույս ունեն, որ իրենց անդամակցության բանակցությունները միեւնույնն է կսկսվեն: Նրանք վկայակոչում են Կիպրոսի դեպքը, որը 2004-ին դարձավ ԵՄ անդամ՝ չնայած կղզու հյուսիսային հատվածը շարունակում են վերահսկել թուրքական ուժերը: Այդ նախադեպը, սակայն, քննադատության էր արժանեցել, եւ ԵՄ պաշտոնյաները պետք է կշռադատեն այն՝ ապագա հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս:

Հայաստանի դեպքում խնդիրը նախկին ռուսամետ կառավարություններն են, որոնք չկարողացան տանել Երեւանը նույն ուղով, ինչ մյուս երեք նախկին խորհրդային հանրապետությունները:

«Տարբերությունն այն է, որ Հայաստանը ինքն էր ընտրել իր արտաքին քաղաքականությունը դեռ 2013 թվականին, երբ ավարտեց բանակցությունները ԵՄ «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի» շուրջ, բայց հետո կտրուկ շրջվեց եւ միացավ Եվրասիական տնտեսական միությանը», - ասում է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Թինաթին Ախվլեդիանին: Հայաստանն այդպիսով ավելի հեռու է ԵՄ ինտեգրումից, քան մյուս ապագա անդամները:

Ախվլեդիանին ասում է, որ Բրյուսելին Հայաստանից պետք է ավելին, քան պարզապես պաշտպանված լինելու ցանկություն: «Այժմ կարեւոր է, թե Հայաստանը ինչ դիրքորոշում է ուզում որդեգրել՝ մեկ տասնամյակ անց այն բանից հետո, երբ Եվրամիության փոխարեն որոշեց ամրապնդել դաշինքը Ռուսաստանի հետ»:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Российского гребца Кирилла Ляпунова жестоко избили неизвестные в Москве

2024-й стал годом китайских машин в России: популярность Chery взлетела вдвое, в топ-3 вошли Haval и Geely

ИИ начал выявлять нарушителей парковки в Подмосковье

Живая еда: как питаться при сахарном диабете, чтобы избежать тяжелых последствий

Музыкальные новости

В Подмосковье прошел первый в новом году День донора

Ни хәлләрдә, драматургия? Театр сине ташламадымы? яки Татар драматургиясе-2024 нәтиҗәләре

Хотела квартиры? Седокову обвиняют в убийстве Тиммы из-за жилья в Москве

В Иркутске сотрудники ОМОН «Удар» почтили память сослуживца, погибшего при исполнении служебного долга в Чеченской Республике

Новости России

Российского гребца Кирилла Ляпунова жестоко избили неизвестные в Москве

Живая еда: как питаться при сахарном диабете, чтобы избежать тяжелых последствий

Участник ОИ‑2016 Ляпунов подрался в центре Москвы, сейчас спортсмен находится дома

Православные тамбовчане празднуют Рождественский сочельник

Экология в России и мире

Пользователи Сети заподозрили Зепюр Брутян в беременности: видео

Радио Менеджер. Ротация песен на Радио.

Сеть клиник «Будь Здоров» стала лауреатом III Национальной премии в области развития корпоративного спорта

Что такое сепсис, как его диагностируют и лечат

Спорт в России и мире

Полина Кудерметова пробилась в четвертьфинал турнира WTA в Брисбене – казанская теннисистка одолела 9-ю ракетку мира Касаткину

Овечкин назвал Даниила Медведева лучшим спортсменом 2024 года

Кудерметова проиграла Соболенко в финале турнира WTA в Брисбене

Казанская теннисистка Полина Кудерметова уступила Арине Соболенко в финале WTA в Брисбене

Moscow.media

Российские обзорщики перечислили лучшие бюджетные смартфоны 2024 г.

Из России в Дубай можно будет долететь напрямую

Продажа песен. Песни на продажу. Продажа текстов песен.

Едем в Нижний из Москвы: М‑7 или М‑12?











Топ новостей на этот час

Rss.plus






Юрист назвал подарки, за которые нужно заплатить НДФЛ

ДТП на трассе: трое пострадавших, в том числе двое детей, в Челябинской области

Завод Дегтярева потребовал взыскать с Минобороны более 100 млн рублей

Более 37 тысяч москвичей посетили волонтерские центры «Доброе место» в 2024 году