Добавить новость

"ИИСУС ИЗ УСБ": ВЫЯВЛЕНО, КАК ВНЕДРЯЮТ НАРКOТИКИ ВСЕМ СТРАНАМ, ЦИВИЛИЗАЦИЯМ. Новости. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

Овчинский сообщил о решении вопросов по 28 объектам долгостроя в 2024 году

Суд арестовал счета обвиняемого во взятке экс-замглавы правительства Омской области

Смог помешает читинцам увидеть самое большое Солнце в этом году



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ուսանողների հետևում հեշտ է թաքնվել․ ինչո՞ւ է Կոնսը աղմկում հիմա

Երևանի կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները ստորագրահավաք են սկսել Կառավարության նախաձեռնության դեմ, ըստ որի բուհը տեղափոխվելու է «Ակադեմիական քաղաք»։

«Ակադեմիական քաղաքի» համար իշխանությունները Երևանի 17-րդ թաղանասում նոր ավան են կառուցելու, որտեղ կենտրոնացվելու են մայրաքաղաքի մինչև 16 բուհերը։ Ըստ նախագծի՝ Ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու 6 կլաստերներից՝ կրթական, տեխնոլոգիական, դասական, արվեստային, բժշկական և սպայական։

Ծրագրի հայեցակարգը հաստատվել է անցած տարվա հոկտեմբերին։ Ակադեմիական քաղաքում նախատեսվում է կառուցել նաև հանրակացարանային թաղամաս։ Նորակառույց ավանը, ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով։ Կառավարության խիստ նախնական հաշվարկներով՝ ապագայում այնտեղ ապրելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ։

Նախարարը ասում էր, որ նախագիծը կհանձնվի 2030 թվականին, բայց ավանի գլխավոր հատակագիծը կազմած գերմանական ընկերության ներկայացուցիչն օրեր առաջ Հանրայինի եթերում այլ ժամկետներ էր նշում՝ 15-20 տարի։

Թեև նախագիծը նոր չէ, Կոնսերվատորիայի պոտենցիալ տեղափոխության շուրջ քննարկումներն ակտիվացել են մի քանի օր առաջ, երբ «Ակադեմիական քաղաք» պետական հիմնադրամը բուհերին ուղարկել է ավանի տարածքում ձևավորվող աշխատանքային խմբերի կազմը։ Ըստ այդ փաստաղթի՝ արվեստների կլաստերում Կոնսերվատորիային միանալու են Թատերականը, Գեղարվեստի ակադեմիան, Հնագիտության և ազգագրության ինստիտունը, Արվեստի ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։

Ստորագրահավաքը նախաձեռնած ուսանողները Կոնսերվատորիայի տեղափոխությանը դեմ են։ Սոցցանցերում խոսում են ինչ-որ օպտիմալացման, հիշատակված բուհերի ենթադրյալ միավորման մասին։

Արձագանքելով այս իրարանցմանը, ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ուղարկած նամակի արտահոսքը թույրընկալում է առաջացրել, այնտեղ հիշատակված կրթական հաստատությունների ցանկը աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ է, ոչ թե միավորման կամ խոշորացման:

Չնայած այս պարզաբանմանը՝ Կոնսերվատորիայում կրքերը չեն հանդարտվում։ Դասախոսները խոսում են բուհի բնականոն աշխատանքի խաթարման, Կոնսերվատորիայի շուրջ ձևավորված մշակույթի, օպերային և երաժշտական քոլեջներին մոտ լինելու մասին։ Նրանց հետ համակարծիք ուսանողները հայտարարում են, թե իշխանությունների այս նախագիծը կաթվածահար է անելու երաժշտական կրթությունը։

Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը հավաստիացրել է՝ իրենց որոշումն անփոփոխ է մնալու, քանի որ և՛ դասախոսները, և՛ ուսանողները դեմ են հաստատության տեղափոխմանն ու «խոշորացմանը»․ «Չի կարելի 100-ամյա բուհը մեխանիկորեն տեղափոխել», «Ընդհանրապես ծառ տնկելը անտառ չէ», «մենք արդեն գոյություն ունեցող միջավայր ու հարաբերություններ ունենք», «555 դասախոսական կազմով, 700-ից ավելի ուսանողներով բուհը իր բովանդակությամբ Հայաստանում եզակիներից է» և այլն։

Թեմային անդրադարձել է նաև կոմպոզիտոր, երաժշտագետ, Կոնսերվատորիայի ամբիոններից մեկի նախկին վարիչ Արթուր Ավանեսովը։

«Կոնսերվատորիայի «փակվելու» կամ «օպտիմալացման» վերաբերյալ այնքան բան կա ասելու… Իհարկե, ինքս խիստ անհամաձայն եմ` ոչ թե որովհետև չեմ պատկերացնում գաղափարը, այլ չեմ հավատում դրա պատշաճ իրագործմանը։ Պատճառներ ունեմ խորապես կասկածելու։

Բայց այս պահին մեծ ցավով եմ կարդում անհանգստացած մարդկանց բոլոր հրապարակումները։ Ես շատ կուզենայի անցյալում ավելի շատ մարդկանց տեսնել, ովքեր նույն ձևով անհանգստացած լինեին կոնսերվատորիայում երկար տարիներ (շատ վաղուց) տիրող բարձիթողի կրթական վիճակից, որակյալ մասնագետների և բուհում պատահաբար հայտնված մարդկանց համահավասարեցումից (բոլորը` դոցենտ և պրոֆեսոր, անկախ երաժշտության ոլորտում իրական ձեռքբերումներից), ռացիոնալ, սթափ տեսլականի բացակայությունից, ժամանակակից կրթական պահանջներին չհետևելուց, մեթոդների հնամաշությունից, սեփական ուսանողների հետ փողով պարապելու որոշ դասախոսների խայտառակ ավանդույթից (որի հիմքում ողորմելի աշխատավարձերն էին) ու բազմաթիվ նման խնդիրներից։

Եթե այդ բոլոր մարդիկ այն ժամանակ իրար կողքի կանգնեին և պահանջեին հարցին լուծում տալ, երբ ես աղաղակում էի այդ խնդիրների մասին, այսօր ոչ մեկի մտքով չէր անցնի, որ կարելի է կոնսերվատորիան “օպտիմալացնել”: Կոնսերվատորիան ինքը ցույց կտար պետությանը, թե ինչպես կարելի է օպտիմալացվել։ Իսկ այսօր ունենք այն, ինչ կա` փտած ենթահամակարգով բերանը բամբակով ջուր կաթացնելով աշխատող մի բուհ, որը ով ասես ուզում է «օպտիմալացնել»:

Սա ասում եմ մեծ ցավով, որովհետև, ինչ էլ լինի, իմ բուհն է, և ես պարզ տեսնում էի, թե ինչ կարելի էր անել, որպեսզի մի լավ բան դառնար։

Ժամանակին գիշեր-ցերեկ աշխատեցինք, որպեսզի գոնե պայմանները հասկանալով «օպտիմալացնենք» ուսումնական պլանը, որի շնորհիվ կոնսերվատորիան անցավ հավատարմագրումը։ Իմ ցանկացած առաջարկի համար ստիպված էի նյարդեր քայքայել, և անգամ այս դեպքում առաջարկներիս միայն փոքր մասն էր իրականություն դառնում, մնացածները կա’մ մերժվում էին, կա’մ զավեշտալիորեն «հարմարեցվում»։

Նախկինում իմ ղեկավարած ամբիոնի համար չեղած տեղից ստեղծեցի առարկայական ծրագրեր, բայց գնալուցս հետո դրանց ոչ ոք չհետևեց` համարելով, որ արվեստագետներին դրանք պետք չեն։ Արվեստագետներին` իրոք պետք չեն, բայց ուսումնական հաստատությանը` օդի պես անհրաժեշտ։

Միշտ ասվում է` Կոմիտասն է երազել կոնսերվատորիա ունենալ, մեր կոնսերվատորիայում սովորել են մեծ երաժիշտներ, հիմա էլ հրաշալի ուսանողներ կան։ Այո։ Կոմիտասի երազած կոնսերվատորիան արվեստի ժամանակակից օջախ էր, երաժշտության սրբավայր։ Անցե՛ք կոնսերվատորիայի կողքով, մտե՛ք ներս ու մտածե՛ք Կոմիտասի երազանքի մասին։ Մեծ երաժիշտներ կոնսերվատորիայում թե սովորել, թե դասավանդել են։ Հիմա էլ կան հոյակապ երաժիշտներ` շատ ավելի քիչ, բայց կան։ Կան նաև շատ մարդիկ, ում անձամբ ես մոտ չէի թողնի այդ շենքին։ Իսկ ուսանողների մեջքի հետևում հեշտ է թաքնվել։ Այն ուսանողները, որոնք ունեն տաղանդ և մասնագիտական դասարանի լավ դասախոս, հիմա էլ փայլում են ու ամեն տեղ ներկայացնում կոնսերվատորիան։ Բայց հերիք եղավ նրանց օգտագործել որպես համակարգային թերությունները շպարելու միջոց։

Ու վերջին մի բան։ Ամիսներով ապշած էի, որ նույն աղմուկը չէի լսում այն ժամանակ, երբ պետությունը կայացնում էր այս որոշումը (որը, գործընկերներիս նման, սխալ և քայքայիչ եմ համարում): Այն ժամանակ ինչո՞ւ չբարձրացվեց բուհի ղեկավարության ձայնը։ Կամ էլ` բարձրացվեց, բայց հազիվ լսելի, որ ոչ ոք չնկատեց։ Նորությո՞ւն էր սա արդյոք։ Ինչու հիմա՞, այլ ոչ թե այն ժամանակ», – գրել է կոմպոզիտորը։

The post Ուսանողների հետևում հեշտ է թաքնվել․ ինչո՞ւ է Կոնսը աղմկում հիմա first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Латвии возбудили уголовное дело из-за смерти бывшего мужа Анны Седоковой

Земля 4 января подойдет на минимальное расстояние к Солнцу в 2025 году

Блогерша Мария Погребняк заявила, что Лерчек изменяла экс-супругу с танцором

Airbus A321 «Уральских авиалиний» экстренно сел в Шарм-эш-Шейхе из-за поломки

Музыкальные новости

Поезд Деда Мороза: путешествие по России длиной 30 тысяч километров.

Росгвардейцы Башкортостана обеспечили правопорядок и безопасность граждан в новогоднюю ночь

Селлеры России снижают цены на Apple-технику благодаря параллельному импорту

В эфире телекомпании «Югра» офицер Росгвардии озвучил меры по обеспечению безопасности граждан в новогодние праздники

Новости России

«Дисконт доходит до 20%». «Вторичка» Симферополя и Севастополя может подешеветь в 2025 году, но это не точно

Смог помешает читинцам увидеть самое большое Солнце в этом году

Вице-премьер Новак исполнил спортивные мечты детей из Москвы и ЛНР

Новая «Москва слезам не верит» и «Урок» с Борисовым. Самые ожидаемые премьеры российских сериалов в 2025-м

Экология в России и мире

Рэпер Моргенштерн возьмет перерыв в карьере ради лечения

О чем говорит излишняя обидчивость человека: мудрейшие слова гениального профессора Дмитрия Лихачёва

Предлагаем вам возможность участвовать в записи программ на Радио.

Эйвазов о разводе с Нетребко: «Осознали, что живем разными интересами и разными жизнями»

Спорт в России и мире

Капризов стал лучшим снайпером года в НХЛ, Кудерметова прошла Касаткину. Главное к утру

Боня в костюме страуса, укутанная салатом Шарапова, Долина со змеей на голове: эксперименты звезд со стилем в 2024-м

Касаткина за три с половиной часа одолела американку Стирнс на турнире WTA

Рублёв выпадет из топ-8 после поражения на турнире ATP в Гонконге

Moscow.media

Щелчок "по носу" Пашиняна? После скандала с Лукашенко провести задержание не удалось

Продать стихи. Как продать стихи. Продать стихи собственного сочинения. Где продать стихи.

Создание Модели голоса. Создание Модели своего голоса. Создание AI модели голоса.

Пенсионеры назвали самые любимые направления в новогодние праздники











Топ новостей на этот час

Rss.plus






Земля 4 января подойдет на минимальное расстояние к Солнцу в 2025 году

"ИИСУС ИЗ УСБ": ВЫЯВЛЕНО, КАК ВНЕДРЯЮТ НАРКOТИКИ ВСЕМ СТРАНАМ, ЦИВИЛИЗАЦИЯМ. Новости. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

«Дисконт доходит до 20%». «Вторичка» Симферополя и Севастополя может подешеветь в 2025 году, но это не точно

В парке «Городок» пройдет праздничное мероприятие «Территория чудес»