ԱՄՆ-ում ստեղծարար տեխնոլոգիաների առաջին Թումո կենտրոնը պաշտոնապես կբացվի Լոս Անջելեսում 2024 թվականի վերջին։
ԱՄՆ-ում կայացել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնարկեքը: Նոր կենտրոնը գտնվում է Հյուսիսային Հոլիվուդում՝ խորհրդանշական Universal Studios-ի մոտ:
Նշանավոր ներկաների թվում էին Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը, Համագումարի նախկին անդամ Ադրին Նազարյանը եւ Թումոյի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները:
Թումո Լոս Անջելեսը անվճար կրթություն եւ վերապատրաստում կտրամադրի տեղի դեռահասներին հետդպրոցական եւ հանգստյան օրերին բոլորովին անվճար 8 տարբեր առարկաներից՝ երաժշտությունից, ֆիլմարտադրությունից եւ անիմացիայից մինչեւ ծրագրավորում, ռոբոտաշինություն եւ խաղերի մշակում:
Թումո Լոս Անջելեսը միանում է 9 երկրում 13 կենտրոնից բաղկացած համաշխարհային ցանցին, որոնք շաբաթական սպասարկում են ավելի քան 25,000 դեռահասի։