Добавить новость

"Краснодар" поднялся на первое место в РПЛ, разгромив "Химки"

«Переходят все границы»: в посольстве РФ отреагировали на призывы повреждать автомобили российских дипломатов

"Динамо" уступило ЦСКА в матче РПЛ

Софья Великая: я одержала первую победу в керлингольфе



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ամենաթողության դարաշրջան. Իլհամ Ալիեւի հինգերորդ ժամկետը

Ներկայացնում ենք քաղաքագետ Կիրիլ Կրիվոշեեի Эпоха вседозволенности: каким вступает Азербайджан в пятый срок Ильхама Алиева հոդվածի հայերեն թարգմանությունը:

Կիրիլ Կրիվոշեեւ

Իլհամ Ալիեւի նույնիսկ իր երկարամյա քաղաքական կարիերայի չափանիշներով ռեկորդային արդյունք ստանալուց մի քանի օր առաջ Բաքվում գրեթե ոչ ոք չէր խոսում ընտրությունների մասին։ Տեղի բնակիչների մեծ մասը նույնիսկ չգիտեր նախագահի հետ մրցող թեկնածուների անունները։ Այլընտրանքային մասնակիցները չէին էլ ձգտում գումար ծախսել ճանաչելիության բարձրացման վրա, քանի որ դա բոլորովին անօգուտ էր:

Պետական քարոզչությունը փորձում է իրավիճակն այնպես ներկայացնել, իբր ադրբեջանական ողջ հասարակությունը հիացած է, որ վերջապես ընտրությունները անցկացվում են երկրի միջազգայնորեն ճանաչված ողջ տարածքում, բացառությամբ մի քանի անկլավների, եւ հարց այն մասին, թե ում է պետք շնորհակալություն հայտնել դրա համար, պարզապես չի առաջանում: Ավելի մեծ տպավորություն ստեղծելու համար կառավարությունը մամուլի շրջայց էր կազմակերպել դեպի Զանգելան, Ֆիզուլի եւ Լաչին՝ Ղարաբաղի շրջակա տարածքներ, որտեղից ադրբեջանցիները արտաքսվել էին 90-ականների սկզբին եւ այժմ վերադառնում են: Սակայն ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ կան նաեւ այլ կերպ մտածող մարդիկ։ Նրանք չեն կիսում աշխարհաքաղաքական հաղթանակի հետ կապված հիացմունքը։ «Այն «երկաթե բռունցքը», որը պարբերաբար հիշատակում է Իլհամ Ալիեւն իր ելույթներում, միայն երկրորդ հերթին է նախատեսված հայերի համար»,- փիլիսոփայորեն նկատում է Բաքվի իմ մտավորական ծանոթներից մեկը։ Մյուս կողմից, նման մարդիկ իրավիճակի վրա ազդելու հնարավորություններ չեն տեսնում, ուստի պարզապես նստում են «յուրայինների համար» նախատեսված սրճարաններում եւ երբեմն վիճում են սոցիալական ցանցերում։

Ադրբեջանական հասարակությունը պարզապես բաժանվում է շերտերի, որոնք առանձնապես չեն ցանկանում միմյանց հետ շփվել։ Քանի դեռ գերակայում են ոգեւորված ու ապաքաղաքական շերտերը, իրավիճակը կայուն է լինելու։ Բայց հենց որ դժգոհ շերտը մեծանա հերթական տնտեսական ճգնաժամի կամ էյֆորիայի ավարտի պատճառով, լուրջ խնդիրներ ի հայտ կգան։

Հիմա Ադրբեջանը որակում են հաջողակ ավտոկրատիայի օրինակ, որը մոբիլիզացրեց ռեսուրսները եւ արդյունք ապահովեց։ Սակայն իմ այցը Ղարաբաղ եւ շփումը նրանց հետ, ովքեր սպասում են տեղափոխվելուն այնտեղ, ապացուցեցին, որ Ադրբեջանը դեռ շատ խնդիրներ ունի առջեւում։ Իսկ քանի որ այդ տարածքների հետ կապված ամեն ինչ սրբացրել են, թույլ տված սխալի արժեքը աներեւակայելի բարձր է։ Հիմա հաղթանակած նախագահին ներվում է ամեն ինչ։ Բայց այդպես միշտ չի լինելու:

Հայերի եւ ադրբեջանցիների իրավունքները

«Ընդդիմությունն ինքն է մեղավոր։ Այս տարիների ընթացքում նա Իլհամ Ալիեւին մեղադրում էր Ղարաբաղը վերադարձնելու անկարողության մեջ։ Իսկ Ալիեւը վերադարձրեց այն։ Եվ վերջ, այլեւս առարկելու բան չկա»,- ասում է ծանոթս Բաքվից։ Ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի քաղաքական գործիչները պարզապես վախենում էին այլ կերպ վարվել՝ «ղարաբաղյան կոնսենսուսի» շրջանակներից ցանկացած շեղում մարդուն անմիջապես մարգինալ էր դարձնում։ Սակայն վերջին տասնամյակների ընթացքում այս կոնսենսուսն այնքան է կարծրացել, որ շատերը վստահ են, որ Ադրբեջանի իշխանությունն այլեւս չի կարող գոյություն ունենալ առանց թշնամու կերպարի:

Չնայած արդեն Հայաստանի տարածքում նոր պատերազմի մասին հասկանալի մտավախություններին, Բաքվին մինչ այժմ հաջողվում է դիվանագիտորեն պայքարել՝ արեւմտյան կառույցների հետ։ Որոնք, հարկ է նշել, առիթներ են տալիս, որոնք հասկանալի է ոչ միայն իշխանություններին, այլեւ ժողովրդին։ Վերջին օրինակը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելն էր, որին ի պատասխան Բաքուն սպառնաց դուրս գալ Եվրախորհրդից՝ ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը։ «Քանի դեռ ոտնահարվում էին միայն մեր իրավունքները, Եվրոպայում դա ոչ ոքի չէր անհանգստացնում։ Բայց երբ խոսքը վերաբերեց հայերին, անմիջապես սկսեցին խոսակցություններ պատժամիջոցների մասին: Բայց մենք ուղղակի պաշտպանում էինք մեր տարածքը», - ասում են իշխանությունների շատ ընդդիմախոսներ։ Այսպիսով, հասարակության մեջ աստիճանաբար ձեւավորվում է հակաարեւմտյան կոնսենսուս, որը կարող է հզոր զենք դառնալ իշխանությունների ձեռքում։

Բաքվի արտաքին քաղաքականության նոր մոտեցումն է՝ տապալել ցանկացած հեղինակություն, որը կհամարձակվի քննադատել Ադրբեջանին։ «Կատարվածի մեջ մեր մեղքի նույնիսկ մեկ տոկոսը չկա»,- ասում են Բաքվի պաշտոնյաները։ Եվ, կարծես, անկեղծորեն հավատում են դրան։ Ադրբեջանն իսկապես նոր հնարավորություններ է ձեռք բերել. եթե նախկինում նրան կարող էին շանտաժի ենթարկել Ղարաբաղին աջակցության մակարդակով, ապա այժմ առավելագույնը, որ կարող է անել Բրյուսելը, զրկել նրան խորհրդարանական անօգուտ քննարկումներին մասնակցելու իրավունքից։ Կամ շենգենյան վիզայի արժեքը €35-ից դարձնել €80, ինչպես արդեն արվել է Ռուսաստանի դեպքում։

Պետք չէ խաբվել նաեւ նրանով, որ Վլադիմիր Պուտինն առաջիններից մեկն էր, ով շնորհավորեց Իլհամ Ալիեւին հաղթանակի կապակցությամբ, քանի որ ընդամենը մեկ տարի առաջ Ադրբեջանն էր, որ գրեթե զրոյի հավասարեցրեց Ռուսաստանի հնարավորությունները Հարավային Կովկասում։

Ըստ էության, միակ խաղացողը, որին Ադրբեջանը պատրաստ է գոնե ինչ-որ կերպ լսել, Թուրքիան է, սակայն ինչպես խոստովանում են իմ ադրբեջանցի եւ թուրք զրուցակիցները, Անկարան իրեն մեծապես պարտավոր է համարում Բաքվին եւ պատրաստ է բավարարել մի շարք խնդրանքներ։ Օրինակ՝ չբացել Հայաստանի հետ ցամաքային սահմանը նույնիսկ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո։


Ադրբեջանի պահվածքը շարունակում է նյարդայնացնել Արեւմուտքին, Իրանին, ինչպես նաեւ Ռուսաստանին (թեեւ այս մասին ընդունված չէ խոսել)։ Սակայն կոշտ հայտարարությունները եւ հատկապես պատժամիջոցները կարող են միայն վատթարացնել իրավիճակը։ Անարդարացիորեն վիրավորվածի դերն առավել ծանոթ է ե՛ւ Ադրբեջանի իշխանություններին, ե՛ւ ժողովրդին. հենց դրա շնորհիվ նրանք կարող են երկար ժամանակ հաջողությամբ պահպանել ներկա իրավիճակը։ Իսկ կարեկցանքը եւ սեփական սխալների ընդունումը կարող է հանգեցնել անսպասելի արդյունքի. Ալիեւն այլեւս չի ներկայանա որպես մի ասպետ, որն ընդդիմանում է ամբողջ աշխարհին, իսկ ուժայիններն ավելի քիչ առիթներ կունենան «որսի սեզոններ» կազմակերպել իրանցի կամ ամերիկացի լրտեսների վրա:

Վաղ թե ուշ Ադրբեջանը կսուզվի ներքին խնդիրների մեջ եւ կհասկանա, որ երջանկությունը Ղարաբաղը չէ, այլ արդյունավետ եւ արդար պետությունը։ Այս տարբերակը ձեռնտու կլինի բոլորին, այդ թվում՝ երկրի բնակչությանը։ Միակ բանը, որ պետք է անեն արտաքին դերակատարները, բնական ընթացքին չխանգարելն է:

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Студенческое общежитие МГИМО в Одинцове откроют в 2025 году

Тренер Осинькин не исключил отставки из "Крыльев Советов" 7 октября

Появились новые подробности исчезновения Анны Цомартовой: студентка может быть в Москве

"Краснодар" поднялся на первое место в РПЛ, разгромив "Химки"

Музыкальные новости

«Динамо» Москва — «Трактор» — 1:4. Видеообзор матча КХЛ

Уфа готовится принять гостей форума «Россия – спортивная держава»

Тату, побег, анорексия. Как бунтуют дети Яковлевой, Успенской, Кафельникова

Путин анонсировал скорую встречу в Москве с президентом Таджикистана

Новости России

«Динамо» на выезде победило «Витязь»

Около 900 жителей Филей-Давыдкова переедут по программе реновации

Московское «Динамо» всухую обыграло «Витязь» на выезде в КХЛ

В Москве два автомобиля выбросило на тротуар после ДТП

Экология в России и мире

В клубе пациентов психиатрической больницы учатся создавать «живые» картины

Павел Дуров заявил, что его девушка Юлия Вавилова, прилетевшая с ним в Париж, была беременна и потеряла ребенка из-за стресса

Благодарность за концерт

Лучшие из лучших: в Москве собрали самые успешные эксперты со всей России

Спорт в России и мире

Мирра Андреева дебютирует в топ-20 рейтинга WTA

Шанхай (ATP). 2-й круг. Медведев встретится с Сейботом Уайлдом, Циципас – с Нисикори, Шелтон поборется с Шаповаловым, Пол – с Фоньини

Тату, побег, анорексия. Как бунтуют дети Яковлевой, Успенской, Кафельникова

Синнер сделал предложение Калинской на вечеринке в Нью-Йорке. Россиянка согласилась

Moscow.media

Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ

Виктория Чертина и Евгения Вершинина выступили в рамках конгресса «Новые правила роста»

Ни дня без иска против IT-гигантов: на Meta* подали в суд из-за авторских прав

Релиз трека. Релиз новой песни. Релиз сингла. Релиз Музыкального альбома.











Топ новостей на этот час

Rss.plus






«Переходят все границы»: в посольстве РФ отреагировали на призывы повреждать автомобили российских дипломатов

"Локомотив" возглавил турнирную таблицу РПЛ, обойдя "Зенит" и "Краснодар"

Появились новые подробности исчезновения Анны Цомартовой: студентка может быть в Москве

Тренер Осинькин не исключил отставки из "Крыльев Советов" 7 октября