Добавить новость

Жаркая погода сохранится в Москве 1 сентября

Собянин: в Подмосковье сбиты девять беспилотников

МЧС: возгорание на Московском нефтеперерабатывающем заводе локализовано

Бастрыкин взял на контроль дело об аварийном общежитии в Больших Вяземах





Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՔՊ-ն թանկացնում է տրանսպորտի գները

Երևանում հանրային տրանսպորտի սակագները էապես բարձրանալու են․ քաղաքապետարանում շրջանառության մեջ է դրվել միասնական տոմսային համակարգի նախագիծ, որով առաջարկվում է տարբեր սակագնային փաթեթներ (մեկանգամյա, մեկօրյա, շաբաթական, ամսական, եռամսյա, տարեկան) ներդնել: Նախագիծը ընդունվելու դեպքում միասնական տոմսային համակարգը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի աշնանը, երբ երթուղի դուրս կգան նոր 171 ավտոբուսները:

100 դրամի փոխարեն ուղևորները, կախված փաթեթից, վճարելու են 100-ից մինչև 260 դրամ։

Ընդ որում՝ 100 դրամ վճարելու համա հարկավոր է լինելու, օրինակ, տարեկան փաթեթ վերցնել և սպառել փաթեթով սահմանված անխտիր բոլոր երթերը կամ, ասենք, 70 րոպեի ընթացքում երեք անգամ տրանսպորտ նստել։ «Բազմակի օգտագործման» քարտով ժամկետներ չեն սահմանվում, բայց ամեն ուղևորությունը արժի 260 դրամ։

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի արդարացել է՝ ուղևորության ինքնարժեքը, ամենահամեստ հաշվարկով, այժմ 220-230 դրամ է։

«Այսօր 100 դրամ վճարում է ուղևորը, 100 դրամ վճարում է բյուջեն, որը էլի ձևավորվում է քաղաքացու վճարումներից, – շարունակել է պաշտոնյան․ – Սակագնի բարձրացումը ենթադրում է, որ ինչ-որ պահի մենք հասնելու ենք նրան, որ այլևս կողքից ֆինանսավորում չլինի»։

Եթե ոլորտն ինքն իրեն սպասարկի, բյուջետային միջոցները հնարավոր կլինի ուղղել նոր ավոտբուսների ձեռքբերմանը, ավտոպարկի թանկացմանը։

Գրեթե կրկնապատկված սակագինը՝ գումարած ընդհանուր գնաճին, հարվածելու է հատկապես աղքատներին։

Վերջին անգամ Երևանում տրանսպորտի սակագինը փորձել են բարձրացնել 2013 թվականին։ Քաղաքացիներն այն ժամանակ ընդդիմացել էին՝ Երևանով մեկ զանգվածային բողոքի ցույցեր էին (100 դրամի շարժում), գծատերերն ու իշխանությունները ստիպված նահանջել էին, սակագինը մնացել էր անփոփոխ։

Ի՞նչ է լինելու

Սակագնային 17 փաթեթ է նախատեսվում ներդնել․

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ.

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ.

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ.

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ.

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ.

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ.

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ.

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ.

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ.

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ.

11) «70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ.

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ.

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ.

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ.

15) ««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ.

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ.

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Նախագծի մեջ խոսք անգամ չկա ուսանողների կամ թոշակառուների համար արտոնյալ, զեղչված փաթեթների մասին։

Պարզ չէ նաև՝ ինչու է նախապատվություն տրվել հենց և միայն Թելսել առցանց վճարային համակարգին։

The post ՔՊ-ն թանկացնում է տրանսպորտի գները first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Путин указал, что Россия продолжит идти по пути демократизации спорта

Исследование: кузбасским учителям в среднем предлагают зарплату 40 тысяч рублей

Пока в Якутии была ночь: крушение вертолета на Камчатке, новые виды пауков, тропический шторм

Солодов объявил 3 сентября днем траура по жертвам крушения вертолета Ми-8

Музыкальные новости

Собянин: силы ПВО сбили в Подольске летевший на Москву беспилотник

В регионах Центральной России росгвардейцы приняли участие в мероприятиях, приуроченных к началу нового учебного года

Выставка о знаменитых жителях Арбата откроется в галерее «А3» 3 сентября

Путин прибыл в Кызыл впервые за последние 10 лет

Новости России

Прогулки по Москве

Власти Камчатки объявили траур 3 сентября в связи с крушением вертолета

Начинаются традиционные встречи Михаила Конева с населением

Вильфанд рассказал, какая погода будет в Москве в День города

Экология в России и мире

Регистрация посетителей на выставку «Textile&Home-2024. Осень» в «Экспоцентре»

«Странные странности» из интервью российского историка – мой ответ армянину, «не помнящему» своего армянства…

Stephane Rolland осень-зима 2024

Токсиколог Кутушов назвал неожиданную пользу лисичек в борьбе с паразитами

Спорт в России и мире

Теннисистка Петрова: Медведев показал класс в третьем круге US Open

Зверев выиграл 100-й матч на турнирах «Большого шлема»

Теннисист Медведев прошел в третий круг US Open в Нью-Йорке

Александр Зверев вышел в 1/4 финала Открытого чемпионата США

Moscow.media

«Мы не могли нормально работать»: как Азербайджан препятствовал оказанию помощи Красного Креста во время блокады Нагорного Карабаха. Фоторяд

ЗА ГРАНИЦУ С ЧИСТЫМ ЗОЛОТОМ

Призрачный мир осеннего акварельного Петербурга

Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ











Топ новостей на этот час

Rss.plus






Еще одно ДТП с автобусом произошло на ЦКАД в ТиНАО

Пока в Якутии была ночь: крушение вертолета на Камчатке, новые виды пауков, тропический шторм

В Лосино-Петровском прошла августовская педагогическая конференция

Лесной пожар ликвидировали в Мытищах