Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Գարեգին Պապոյանի հիմնած Biosim AI ընկերությունը ներգրավել է $12,3 մլն ներդրում՝ քվանտային ճշգրտությամբ դեղերի հայտնաբերման գործընթացն արագացնելու համար:
Biosim AI-ը հիմնադրվել է 2020 թվականին, ստացել նախասաղմնային ներդրում SmartGate VC-ից: Պապոյանի խոսքով՝ 2022-ին SmartGateVC-ից բացի, եւս մեկ ներդրում Սան Ֆրանցիսկոյի Formic Ventures-ից են ստացել։
Գարեգին Պապոյանն առաջին Մոնրո Մարտին պրոֆեսորն է Մերիլենդի համալսարանում՝ Քիմիայի եւ կենսաքիմիայի ամբիոնում ու Ֆիզիկական գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտում:
Biosim AI-ի նպատակը դեղամիջոցների հայտնաբերումը արագացնելն է քվանտային ճշգրտությամբ՝ միավորելով գիտական հաշվարկների, արհեստական բանականության եւ քվանտային քիմիայի ժամանակակից գաղափարները։
Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր ուժերը DeepOrigin-ի հետ միավորելու մասին, ինչի արդյունքում միասին կզարգացնեն գիտահետազոտական աշխատանքները։ Երկու կազմակերպությունների ռազմավարական միաձուլման շնորհիվ կհամատեղվի BiosimAI-ի մոլեկուլային սիմուլյացիայի հնարավորությունները Deep Origin-ի հաշվողական ենթակառուցվածքի հետ՝ հնարավորություն տալով աննախադեպ արագությամբ ու մասշտաբով հետազոտություններ իրականացնել:
[[linked-news13902]]