Добавить новость

Ефимов: почти 11 тыс человек строят новые станции и электродепо столичного метро

Главред киностудии «Союзмультфильм» Татьяна Папорова скончалась в Москве

На Всероссийском форуме классных руководителей в Москве объявили о запуске проекта «Дружба классами»

Анатолий Антонов завершил работу в качестве посла РФ в США





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Անարդարությանը տրվեց նոր փաթեթավորում․ լեյտենանտի սպանությունը չեն բացահայտելու

«Մեհրաբ» զորամասում 14 տարի առաջ զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործը բացահայտելու մտադրություն իշխանությունները չունե՛ն։ Լեյտենատի քույրը՝ Ծովինար Նազարյանը, բաց նամակով դիմել է լրատվամիջոցներին՝ տեղեկացնելու, որ Եվրադատարանի վճռից հետո Եվրախորհրդի (փոխ)նախարարների կոմիտեն համաձայնության է եկել Հայաստանի Հանրապետության հետ, որ Արտակ Նազարյանի գործով Հայաստանը որևէ կոնկրետ անելիք չունի, բացի ընդհանուր բարեփոխումները։ Զոհված զինվորականի հարազատները, հիշեցնե՛նք, գործի վերաբացում և բացահայտում են պահանջում։

Պաշտոնական վարկածի համաձայն՝ լեյտենանտ Նազարյանը «ինքնասպան է եղել» 2010 թվականի հուլիսի 27-ին, փաստաբանների և հարազատների պնդմամբ՝ նա սպանվել է 2010 թվականի հուլիսի 26-ին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցյալ տարի վճռել է՝ Հայաստանի Հանրապետությունը խախտել է նրա կյանքի իրավունքը։ Մինչ այդ պաշտպանական կողմը և զոհված զինծառայողի հարազատները բազմաթիվ փաստեր էին ներկայացրել, որոնք վկայում էին՝ քննչական մարմինները ոչնչացրել և կեղծել են իրեղեն ապացույցները, միտումնավոր քննվել է բացառապես «ինքնասպանության» թույլ հիմնավորված վարկածը, չնայած ծանրակշիռ հիմքերի՝ սպանության շուրջ քննություն առհասարակ չի իրականացվել։

Ծովինար Նազարյանը բաց նամակը հրապարակում ենք ստորևէ՝ առանց կրճատումների․

— ՀՀ կառավարությունը 14 տարում առավելագույնն արեց՝ եղբորս՝ ՀՀ ԶՈՒ լեյտենանտ Արտակ-Հովհաննես Նազարյանի մահվան հանգամանքները եւ դրա մեղավորներին կոծկելու համար և հասավ հաջողության։ Ցավալիորեն, դա տեղի ունեցավ ոչ առանց իմ պայքարի որոշ նախկին համախոհների։

Հիշեցնեմ՝ Արտակ Նազարյանը սպանվել էր Տավուշի սահմանային դիրքում՝ ադրբեջանական երեք հենակետերի տեսադաշտում՝ 2010 թվականի հուլիսի վերջին։ Բեմադրվել էր ինքնասպանություն, բայց մահվան գործիքի վրա չէին հայտնաբերվել լեյտենանտի մատնահետքերը, գլխարկը անշարժ եւ անբիծ էր մնացել կրակոցից հետո, տեղում հայտնաբերված պարկուճի փոխարեն հետաքննվել էր այլ համարի պարկուճ, իսկ ձեռքն արհեստականորեն փայտացել էր ինքնաձիգի վրա՝ փոխանակ կրակոցի արդյունքում կողքի ընկներ։ Կեղծվել էր ինքնասպանության գրություն և ի հայտ բերվել մահից միայն 14 օր հետո։ Քրեական գործի սցենարը գծվել էր վկաներին ապօրինի ազատազրկելու եւ բռնությունների գնով։

Գործի քննության այս եւ այլ բազմաթիվ խախտումներ անտեսվել էին ներպետական դատարաններում եւ ուշադրության արժանացել Եվրոպական դատարանում, որը 2022թ․ նոյեմբերի 8-ին գործով վճիռ կայացրեց՝ արձանագրելով պետության կողմից Արտակ Նազարյանի կյանքի իրավունքի եւ արդար դատաքննության իրավունքի խախտումները։

Թեպետ մենք այդպես էլ չստացանք վճռի օրինակը, պատշաճ ժամկետում դիմեցինք Վճռաբեկ Դատարան՝ խնդրելով բեկանել եղբորս գործով իր իսկ կայացրած 2013թ․ որոշումը, ինչը հնարավորություն կտար վերաբացել գործը եւ սկսել նոր քննություն։ Մեր դիմումի հիմքում ընկած էր Եվրադատարանի որոշումը, թեպետ որն այդքան էլ միանշանակ չէր մեզ համար, ինչպես նաեւ անկախ դատաբժշկի այլընտրանքային եզրակացությունը, որ մահը կարող էր վրա հասած լինել բռնության արդյունքում եւ պաշտոնական օրվանից մեկ օր առաջ։

Վճռաբեկ դատարանը որոշում ընդունեց քննության առնել մեր դիմումը։ Ես եւ մայրս այդ մասին տեղյակ պահեցինք լայն հանրությանը՝ «Հերթը դատախազությանն է» վերնագրով հայտարարություն տարածելով 2023-ի հուլիսին։ Մենք ակնկալում էինք, որ գլխավոր դատախազությունը հանդես կգար Արտակի սպանության հետաքննության նախաձեռնությամբ՝ ելնելով Եվրադատարանի որոշումից եւ Եվրադատարան ներկայացված այլընտրանքային դատաբժշկական փորձաքննության բարձրացրած կասկածներից։ Միաժամանակ սպասում էինք Վճռաբեկի դատական նիստին հրավեր-ծանուցմանը։

Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը՝ տուժող կողմին մեկուսացնել գործի քննությունից։ Սեպտեմբերի 8-ին բրյուսելյան իմ բնակարանի փոստարկղում գտա Վճռաբեկ դատարանի ծանուցում-հրավերը՝ մասնակցելու մեր բողոքի քննության նիստին, որը նշանակված էր․․․ սեպտեմբերի 1-ին։ Նամակը թվագրված էր օգոստոսի 25-ին։ Մայրս, որ ապրում է Երևանում, ոչ մի ծանուցում չէր ստացել։ Նրա զանգերին Վճռաբեկի գրասենյակում համառորեն պատասխանում էին, թե հետեւեք Դատալեքսին։ Իսկ Դատալեքսում նիստի մասին տեղեկություն կար միայն նիստերի օրացույցում, բայց ոչ մի լուր՝ արդյոք նիստը կայացե՞լ է, արդյոք նո՞ր նիստ է նշանակվել, թե՞ վճիռ է ընդունվել։ Միայն իմ գրավոր ու կտրուկ նամակից հետո պատասխան ստացա քրեական պալատի նախագահից, որ որոշում  է ընդունվել մերժել մեր դիմումը։

Որոշման բովանդակությանը պետք է ծանոթանայինք Դատալեքսում։ Մինչեւ այսօր Վճռաբեկ դատարանի այդ որոշումը հրապարակված չէ։ Հավանաբար բարձրաստիճան իրավագետ այրերը դեռ մտորում են, թե ինչ հիմնավորումներ գրեն այդ որոշման մեջ։

Մինչ սպասում էի Վճռաբեկի որոշման հրապարակմանը, տեղեկացա, որ 2023-ի դեկտեմբերին Եվրախորհրդի (փոխ)նախարարների կոմիտեն՝ առանց տեսնելու Վճռաբեկի այդ որոշումը, այսինքն առանց տեսնելու այդ որոշման հիմնավորումները՝ համաձայնության է եկել Հայաստանի Հանրապետության հետ, որ եղբորս գործով ՀՀ-ը որեւէ կոնկրետ անելիք չունի, բացի ընդհանուր բարեփոխումները բանակում։

Այսպիսով՝ «նախկին» անարդար համակարգին հաջորդող «աննախադեպ» համակարգը մնաց նույնքան անարդար, միայն թե ավելի վարժ շարժումներով իրավական փաթեթավորում տվեց անարդարությանը, այն էլ՝ միջազգայի՛ն փաթեթավորում։

Այսպիսով, «հեղափոխական» կառավարությունը, որի մի քանի անդամներ ինձ հետ նույն իրավապաշտպան պայքարի դիրքերում էին մի ժամանակ, իրենց ձեռքերին առան եղբորս անմեղ արյունը։

Իմ երբեմնի հասարակական գորունեությանը ծանոթ մարդիկ գիտեն, որ Արտակի գործը սկզբունքային էր բանակում մարդու իրավունքների բարելավմանն ուղղված հասարակական պայքարում, եւ ես էլ այդ պայքարում քիչ դեր չեմ խաղացել, ուստի իմ պարտքն է լայն հանրությանը տեղեկացնել այս գործի ճակատագրի մասին։ Այս գործով արդարության կայացումը նախապայմաններ կստեղծեր բանակում մարդու իրավունքների բարելավման եւ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման համար, ինչը շարունակում է արդիական մնալ առ այսօր։

Հասկանալով լրատվամիջոցների զբաղվածությունը այս օրհասական ժամանակներում՝ այնուամենայնիվ, գտնում եմ, որ լրատվամիջոցները նույնպես պարտք ունեն հանրության առաջ՝ նրան տեղեկացնել 13 տարուց ավելի նրա ուշադրությունը զբաղեցրած, նրանից աջակցություն ու հույզ քաղած այս գործի դառը ճակատագրի մասին։

Ծովինար Նազարյան
ՏԴ 0117/01/11 գործով տուժողի իրավահաջորդ
Երևան, 01․02․2024

հ․գ․ Լեյտենանտ Արտակ Նազարյանի գործին նվիրված՝ Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի համատեղ հետաքննությունը հրապարակվել է 2014 թվականին, մանրամասները՝ տեսանյութում․

The post Անարդարությանը տրվեց նոր փաթեթավորում․ լեյտենանտի սպանությունը չեն բացահայտելու first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

ЖКХ Москвы приготовилось к отражению потопа из-за циклона "Кассандра"

Он спас Ельцина. Умер прославленный кардиохирург Ренат Акчурин

Россиянам назвали добавки, помогающие бороться с вирусами и инфекциями

Первенство России по фехтованию на саблях прошло в Арзамасе

Музыкальные новости

Тату, побег, анорексия. Как бунтуют дети Яковлевой, Успенской, Кафельникова

Путин поздравил Рахмона с днем рождения в преддверии его визита в Москву

В Республике Таджикистан прошел первый этап проекта «Русский язык: читаем, слушаем, смотрим в странах СНГ»

Увеличение прослушиваний в Яндекс Музыка. Лайки Яндекс Музыка. Подписка на артиста Яндекс Музыка.

Новости России

Западу стало не до смеха: Путин нестандартно закрыл долг перед Австрией

Россияне просят объяснить критерии попадания препаратов в список жизненно важных

Уκpaинцы и ϶cтοнцы пοдcтpeκaют либepaлοв: Уcтpοйтe тeppοp пο вceй Ροccии

Ночная Москва

Экология в России и мире

«Не могу быть против»: Ольга Серябкина высказалась о возобновлении группы «SEREBRO»

DJ Smash презентует новый трек на фестивале «Ночь инноваций»

Как распознать негатив?

Певица Астрид Хан представила песню "Дом"

Спорт в России и мире

Мирра Андреева дебютирует в топ-20 рейтинга WTA

Даниил Медведев выходит в 4-й раунд ATP Шанхая после победы над Арнальди

Кудерметова проиграла в финале парного турнира в Пекине

Шанхай (ATP). 2-й круг. Медведев встретится с Сейботом Уайлдом, Циципас – с Нисикори, Шелтон поборется с Шаповаловым, Пол – с Фоньини

Moscow.media

«DатаРу Облако» разместит свою серверную инфраструктуру на площадке IXcellerate

"Пейзажи Карелии"

Объем межтерминальных перевозок увеличился более чем на 7% за 8 месяцев 2024 года – «Деловые Линии»

Нонконформизм из коллекции Q-ART











Топ новостей на этот час

Rss.plus






«Горький парадокс»: пять знаков Вселенной о том, что вам пора уходить из отношений

The Guardian: в Гималаях альпинистки ждали помощи три дня на высоте 6000 метров

Спектакль коми театра "Жизнь с привилегиями "навечно" завершил отбор на онлайн показ

Тренер ЦСКА Николич назвал четкой победу над "Динамо"