Добавить новость

Умер русский голос Гомера Симпсона и Гарри Поттера Алексей Кудинович

Путин примет участие в ВЭФ во Владивостоке после визита в Монголию

В западной части столицы России произошло возгорание административного здания

Ученики почти 100 школ в Москве будут изучать китайский язык



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ադրբեջանին Եվրոպական պարլամենտում պատժում են նաև հայերին վտարելու համար

Րոպեներ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ դադարեցրել է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:  Նախաձեռնությունը գերմանացի, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեինն էր։ Վեհաժողովի կողմից ընդունված որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից, հայտարարվել է, որ նշված ժամանակահատվածում պատվիրակությունը կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

Որոշման մեջ ԵԽԽՎ-ն վկայակոչել է 2023 թվականի հունիսին ընդունած՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման մասին իր բանաձևը։ Ադրբեջանական երկարամսյա շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել էր լուրջ հումանիտար ճգնաժամի, Բաքուն հերքել էր ոչ միայն հետևանքները, այլև շրջափակման փաստն ինքնին։ Վեհաժողովի բանաձևը անտեսվել էր Ադրբեջանի կառավարության կողմից։

ԵԽԽՎ-ն այսօրվա իր որոշման մեջ խորը ափսոսանք է հայտնել, որ փաստահավաք առաքելության շրջանակներում ԵԽԽՎ զեկուցողը զրկվել է նույնիսկ Լաչին մեկնելու հնարավորությունից։ Ավելի վաղ գերմանացի պատվիրակը մանրամասնել էր՝ զեկուցողներն անցած տարի առնվազն երեք անգամ փորձել են և չեն կարողացել այցելել արգելափակված միջանցք։

Վեհաժողովը հիշատակել է նաև 2023-ի հոկտեմբերին ընդունած՝ «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը, որով դատապարտել էր Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը և արձանագրել, որ այն հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին՝ հարուցելով էթնիկ զտումների կասկածներ։ Հոկտեմբերին ընդունած բանաձևում Վեհաժողովը զգուշացրել էր՝ եթե Ադրբեջանը շարունակի չկատարել իր կանոնադրական պարտավորությունները, հունվարին ԵԽԽՎ-ն չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Խորհրդարանական վեհաժողովը հավելել է՝ Եվրախորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները, լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողության, իշխանությունների բաժանման, գործադիրի համեմատ օրենսդիր իշխանության թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ։

Վեհաժողովը ափսոսանք է հայտնել, որ չի հրավիրվել հետևելու Ադրբեջանի գալիք արտահերթ նախագահական ընտրություններին՝ չնայած Ադրբեջանը, որպես մոնիթորինգի ենթակա երկիր, ունի հրավերը ուղարկելու պարտավորություն։

«Սա համագործակցության բոլոր կանոնների հստակ և աններելի խախտում է, ինչպես նաև փորձ՝ խարխլելու Եվրոպայի խորհուրդը», – նախաձեռնությունը ներկայացնելիս ասել է գերմանացի պատվիրակը։

Վեհաժողովը մտահոգություն է հայտնել նաև այն կապակցությամբ, որ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներին թույլ չի տրվել հանդիպել քաղաքական դրդապատճառներով մեղադրվող կամ ձերբակալված անձանց հետ։

Խոսքը, հավանաբար, լրտեսության կամ դավաճանության մեղադրանքներով ձերբակալված հարյուրավոր հավատավորների և վերջին ամիսների ընթացքում ձերբակալված լրագրողների մասին է։ Վերջիններիս Ադրբեջանի իրավապահ մարմինները փողերի մաքսանենգություն են մեղսագրում, պրոպագանդիստական մեքենան մեղադրում է Միացյալ Նահանգներից հովանավորվելու մեջ։

նախահարձակ ինքնահեռացում

Նախքան լիագումար նիստի մեկնարկելը՝ ադրբեջանական պատվիրակությունն Ստրասբուրգում հանդես է եկել հայտարարությամբ և հոժարակամ դադարեցրել իր համագործակցությունը այս կառույցի հետ։

«Այս որոշումը կայացվում է Վեհաժողովում տիրող այլատյացության, ադրբեջանատյացության և իսլամատյացության անտանելի մթնոլորտի պատճառով», – հայտարարել է Ադրբեջանի պատվիրակությունը։

ԵԽԽՎ որոշումն ու Ադրբեջանի պատվիրակության՝ նախահարձակ ինքնահեռացումը տեղի են ունենում Բաքվի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրման, Բաքվի և Մոսկվայի միջև աննախադեպ մերձեցման ֆոնին։ Ադրբեջանը վերջին ամիսներին հրաժարվում է մասնակցել արևմտյան հարթակներում կազմակերպված՝ հայ-ադրբեջանական բանակցություններին, հրապարակավ քննադատում է Ֆրանսիային, սպառնում՝ Միացյալ Նահանգներին։

Խավիարային դիվանագիտություն

ԵԽԽՎ-ի և Ադրբեջանի հարաբերությունները նախկինում նշանավորվել են «խավիարային դիվանագիտության» շուրջ հետաքննություններով՝  2012 և 2016 թվականներին հրապարակված զեկույցներում «Կայունության եվրոպական նախաձեռնությունը» փաստեր է ներկայացրել այն մասին, որ Բաքուն երկար տարիներ կաշառել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 10-ից 12 անդամներին։

Հետաքննությունում նշվել է՝ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» մեկնարկել է 2001 թվականին, երբ երկիրը դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ, և իր գագաթնակետին է հասել 2005 թվականին, երբ ավարտվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցումը: Դրանից հետո Ադրբեջանը «սկսել է լողալ նավթային եկամուտների մեջ»:

The post Ադրբեջանին Եվրոպական պարլամենտում պատժում են նաև հայերին վտարելու համար first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Подольске произошел пожар на территории бывшего завода «Зингер»

Замглавы МИД Рябков: Россия изменит ядерную доктрину на основе действий Запада

В западной части столицы России произошло возгорание административного здания

Хоккеисты нижегородского «Торпедо» заняли 3‑е место на Кубке мэра Москвы

Музыкальные новости

Источник 360.ru: в Бибирево водитель Hyundai сбил подростка на переходе

Собянин сообщил о ликвидации силами ПВО десяти БПЛА, летевших к Москве

«Неизбранный псевдосудья»: Маск прокомментировал блокировку Twitter в Бразилии

Определился соперник ЦСКА по финалу Кубка мэра Москвы

Новости России

Московскому военкому Сергею Тригилеву вменяют три эпизода взятки

Жерзино Ньямси: Ощущения подсказывали, что надо ехать в Россию

Нижегородский Минздрав рассказал о состоянии пострадавших в ДТП с минивэном

В западной части столицы России произошло возгорание административного здания

Экология в России и мире

Ашот Бегларян: Надеюсь, в недалеком будущем великий дух предков возродится в нас

«Странные странности» из интервью российского историка – мой ответ армянину, «не помнящему» своего армянства…

Вайнона Райдер стала лицом осенней рекламной кампании Jimmy Choo

Токсиколог Кутушов назвал привычку ставить много будильников опасной для здоровья

Спорт в России и мире

Теннисист Медведев прошел в третий круг US Open в Нью-Йорке

Зверев выиграл 100-й матч на турнирах «Большого шлема»

Рублев стал участником рекордного пятисетового матча на турнирах Большого шлема

Джокович проиграл в третьем круге US Open и впервые с 2017 года закончит год без титула на турнире Большого шлема

Moscow.media

Найдено существо, делающее самое быстро сальто назад

В жопу Мальдивы!

Мытищинское предприятие ООО «Водомер» получило Диплом победителя в региональном конкурсе «100 лучших товаров России»

Эксперты назвали самые популярные города России для летнего отдыха











Топ новостей на этот час

Rss.plus






Хоккеисты нижегородского «Торпедо» заняли 3‑е место на Кубке мэра Москвы

В западной части столицы России произошло возгорание административного здания

Путин примет участие в ВЭФ во Владивостоке после визита в Монголию

Ученики почти 100 школ в Москве будут изучать китайский язык