Добавить новость

Человек погиб в массовом ДТП с бензовозом на трассе М-11 в Тверской области

На Солнце зародился суперцентр солнечных пятен

Путин и президент Монголии возложили венок к памятнику Жукову в Улан-Баторе

Школьники Можайского округа присоединились к акции «Капля жизни»





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եվրամիությունն ու Թուրքիան պետք են միմյանց

Ներկայացնում ենք Ջորջթաունի համալսարանի հրավիրյալ դասախոս, Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարար ու Համաշխարհային բանկի խմբի նախկին ավագ փոխնախագահ Անա Պալասիոյի հոդվածի հայերեն թարգմանությունը:

Անա Պալասիո

Նախքան «Համաս»-ի բարբարոսական հարձակումը Իսրայելի վրա աշխարհաքաղաքականության մեջ կրկին առաջին պլան մղեց Մերձավոր Արեւելքը, Եվրամիությունն արդեն գիտակցել էր Թուրքիայի կարեւոր նշանակությունը՝ որպես տարածաշրջանի պլացդարմ: Այնուամենայնիվ, ԵՄ փոխգործակցության քաղաքականությունը Թուրքիայի հետ երկար ժամանակ նվազագույն մակարդակի վրա էր:

Եվրոպայի ընդլայնված հարեւանությունը կարծես քաոսի նոր դարաշրջան է մտնում: Աճող թվով դերակատարներ պատրաստ են մեծ ռիսկերի դիմել՝ հնարավոր հետեւանքներն անտեսելով: Քանի որ փոխգործակցության առկա շրջանակները գնալով հնանում են, կարեւոր են ստեղծարար միջնորդությունը եւ հնարամիտ դիվանագիտությունը:

Բայց դեռ պարզ չէ, թե արդյո՞ք Եվրոպան պատրաստ է դրան:

ԵՄ աշխարհաքաղաքական մարտահրավերների ցանկը նույնքան երկար է, որքան եւ անտեսված: ԵՄ հարաբերական պասիվությունը Աֆրիկայում հեղաշրջումների, Միջերկրական ծովում անկայունության եւ Բալկաններում Կոսովոյի ու Սերբիայի միջեւ բախումների ֆոնին (սրանք ընդամենը մի քանի օրինակներ են) խարխլում է վստահությունը Միության նկատմամբ՝ որպես արժանավայել աշխարհաքաղաքական դերակատարի:

Անգամ իր դռան շեմին՝ Ուկրաինայում պատերազմի առումով ԵՄ-ն ավելի հաճախ դիտող է, քան ազդեցիկ միջնորդ:

Ի հակադրություն դրան՝ Թուրքիան ապացուցել է, որ վճռական խաղացող է մի շարք հարցերում, որոնք ուղղակիորեն ԵՄ իրավասության ներքո են: Թուրքիան, օրինակ, մասնակից էր Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության (BSGI), որը հեշտացրեց ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, նախքան Ռուսաստանը դադարեցրեց այն:

Թուրքիան կարեւոր դեր խաղաց նաեւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններում։ Թեեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքում է անմիջական մասնակցությունը 24-ժամյա ռազմական գործողությանը, որը վերականգնեց Ադրբեջանի վերահսկողությունը էթնիկ հայկական անկլավի նկատմամբ, Թուրքիան առանց վարանելու կարեւոր աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին՝ ներառյալ ռազմական տեխնիկան եւ վերապատրաստումը: Էրդողանի վճռականությունն ակնհայտորեն տվեց իր արդյունքը, երբ անցած ամիս կայացան Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ առաջին ուղիղ բանակցությունները։ Նույնը չի կարելի ասել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերի մասին:

Էրդողանն օգտագործում է Թուրքիայի ռազմավարական դիրքն ու ռազմական հնարավորությունները՝ խորացնելու իր պաշտպանական կապերը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների հետ (Բահրեյն, Քուվեյթ, Օման, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Սաուդյան Արաբիա)։ Այս համաձայնագրերն ազդարարում են Թուրքիայի աշխարհաքաղաքական ազդեցության մեծացումը, նույնիսկ եթե արդյունքում սահմանափակվի ակտիվ զինված հակամարտություններում մանեւրելու իր հնարավորությունը: Թուրքիան անկասկած ուշադիր հետեւում է «Համաս»-ի եւ Իսրայելի պատերազմին, որպեսզի հնարավորության դեպքում ներգրավվի:

Բայց Թուրքիայի հզորությունը գերագնահատել պետք չէ: Այն նուրբ խաղ է վարում Ռուսաստանի հետ, որին Էրդողանը չկարողացավ հետ պահել BSGI-ը չեղարկելուց։ Իսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ Թուրքիայի հարաբերությունները միանշանակ լարված են: Սակայն անհերքելի է, որ Էրդողանի որոշումը՝ չբռնել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արեւմուտքի կողմը, աշխարհաքաղաքական եւ տնտեսական օգուտներ բերեց Թուրքիային։

Եվրահանձնաժողովը, կարծես, գիտակցում է Թուրքիայի ռազմավարական նշանակությունը, եւ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում որոշ դրական տեղաշարժեր կան։ Եվրոպան 400 միլիոն եվրո օգնություն է տրամադրել Թուրքիային այս տարվա սկզբին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո, իսկ թուրք-հունական հարաբերությունները վերջին շրջանում որոշ չափով ջերմացել են: Անցյալ տարի ԵՄ-ն գործարկեց Թուրքիայի ներդրումային հարթակը:

Սակայն դեռ կան բազմաթիվ տարաձայնություններ՝ հատկապես Թուրքիայում օրենքի գերակայության հետ կապված: Երբ Էրդողանը փորձեց հարկադրել ԵՄ-ին առաջ մղելու Թուրքիայի անդամակցության ձգձգված հայտը՝ պատանդ պահելով ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի դիմումը, Եվրախորհրդարանը զեկույց հրապարակեց, որով պախարակեց օրենքի գերակայությունը Թուրքիայում: Ի պատասխան Էրդողանը սպառնաց «բաժանվել» ԵՄ-ից։ Եվրահանձնաժողովի տարեկան առաջընթացի զեկույցը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերաբերյալ, որը պետք է հրապարակվի այս տարվա վերջին, հավանաբար նմանատիպ արձագանք կառաջացնի:

Խնդիրն այն է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հիմքում դեռեւս Թուրքիայի անդամակցության հեռանկարն է, եւ դրան փոխարինող չի գտնվել։ Փախստականների խնդրի վերաբերյալ լարված համագործակցությունից բացի՝ ավելի խորը ներգրավվածության հարցում առաջընթաց չկա: Հաշվի առնելով Թուրքիայի ռազմավարական նշանակությունը՝ ԵՄ-ն պետք է ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերի։

Բարեբախտաբար, Եվրոպան կարող է մի քանի հեշտ դիվանագիտական պտուղներ քաղել: Դրանցից առավել ակնհայտը ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացումն է եւ առեւտրային խոչընդոտների վերացումն է. քայլ, որը կօգնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Թուրքիային գրավել ԵՄ կողմը: Մաքսային միությունը միշտ եղել է ԵՄ անդամակցության ճանապարհի առաջին քայլը: Թուրքիայի անդամակցությունը առայժմ սեղանին չէ, իսկ մաքսային միությունը պարզապես կապում է երկիրը ԵՄ առեւտրային համաձայնագրերին, որոնց մշակման գործում նա ձայնի իրավունք չունի:

Առեւտուրը խթանելու համար ԵՄ-ը կարող է նաեւ դիտարկել գործարարների եւ ներդրողների վիզային ռեժիմի ազատականացումը: Սա կարող է լինել առաջին քայլը Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար վիզայի վերջնական ազատականացման ուղղությամբ՝ եթե Թուրքիան համապատասխանի պայմաններին:

Թուրքիան իր հերթին պետք է ընդունի, որ իր տնտեսական շահերը կապված են ավելի շատ Եվրոմիության, քան Ռուսաստանի կամ Պարսից ծոցի երկրների հետ: Ավելին, գլոբալ ազդեցություն ունենալը մեծապես կախված է Թուրքիայի արեւմտյան դաշնակիցների հետ ամուր կապեր պահպանելուց: ՆԱՏՕ-ի շրջանակներում մարգինալացված Թուրքիան դիվանագիտական առումով զգալիորեն պակաս արդյունավետ կլինի:

Ավելի վաղ այս տարի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը դատապարտեց ԵՄ-ի «ռազմավարական կուրությունը»՝ հայտարարելով, որ առանց Թուրքիայի այն չի կարող իրապես «համաշխարհային դերակատար» լինել։ Թեեւ նման արտահայտությունները չեն նպաստում երկկողմ հարաբերությունների բարելավմանը, դրանց մեջ որոշ ճշմարտության կա: Մնում է տեսնել, թե արդյոք ԵՄ-ը կարող է հավասարակշռել իր աշխարհաքաղաքական հավակնությունները իր հիմնական արժեքների ու շահերի հետ:

Copyright: Project Syndicate, 2023.
www.project-syndicate.org

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Москве женщина напала на девушку в хиджабе из-за ее наряда

В Подмосковье подготовили почти 1,8 тыс наблюдателей на выборы ОМСУ

Синоптик Шувалов назвал срок окончания бархатного сезона в России

URA.RU: Подозреваемый в убийстве 11-летней девочки в Нижнем Тагиле признал вину

Музыкальные новости

Встроенный шкаф на заказ от производителя в Санкт-Петербурге

Сотрудники Росгвардии задержали нетрезвого водителя в подмосковных Люберцах

Какая река самая широкая в России, и где она находится 

Выставка «Я ты мы другое»

Новости России

Финансовый консультант рассказала об изменениях на рынке недвижимости при высокой ключевой ставке

В Москве женщина напала на девушку в хиджабе из-за ее наряда

URA.RU: Подозреваемый в убийстве 11-летней девочки в Нижнем Тагиле признал вину

Карпин боится, что бан с российского футбола не снимут еще десять лет

Экология в России и мире

Представитель СЛД «Узловая» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» принял участие в тожественной линейке техникума им. Сафонова

Деловые мероприятия на выставке «Интерткань-2024. Осень» 10-12 сентября

Anex сделал заявление о вылетах в Хургаду и Шарм-эль-Шейх из различных городов России

Театр «Поколение» начинает сезон со спектакля «Мещанин во дворянстве»

Спорт в России и мире

Матч Медведева и Боргеша на US Open прервали из-за пожарной тревоги

Джокович проиграл в третьем круге US Open и впервые с 2017 года завершит год без титула на турнире Большого шлема

В мужской сетке US Open только у Медведева и Зверева положительный баланс в четвертьфиналах «Больших шлемов»

Кудерметова в паре с Хаочин вышла в четвертьфинал парного US Open 2024

Moscow.media

Запущено движение по дороге от Большой Филевской улицы до ТТК в Москве – Сергей Собянин

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе 11,4 тысячи пап находятся в отпуске по уходу за ребенком

"Руки порезаны до костей": в Таиланде нашли тело туриста из Свердловской области

В деревне Здехово











Топ новостей на этот час

Rss.plus






Карпин боится, что бан с российского футбола не снимут еще десять лет

URA.RU: Подозреваемый в убийстве 11-летней девочки в Нижнем Тагиле признал вину

Синоптик Шувалов назвал срок окончания бархатного сезона в России

Более 800 жителей Талдома прошли медобследование в передвижном комплексе в 2024 г