Добавить новость

Сотрудники «Мособлпожспаса» напомнили о правилах безопасного поведения на воде

Минздрав озвучил состояние пострадавших в ДТП на М-12 в Навашинском округе

Рябков: Россия изменит ядерную доктрину из-за действий Запада

РПЛ-2024/25. «Локомотив» — «Краснодар». Прямая трансляция: смотреть онлайн



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գուցե Կովկասն այն սեպն է, որը փոխում է աշխարհակարգը

Ներկայացնում ենք The New York Times-ում հրապարակված Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի սոցիալական հետազոտությունների եւ հանրային քաղաքականության պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանի We Just Saw What the World Is About to Become հոդվածի հայերեն թարգմանությունը:

Գեորգի Դերլուգյան

Լեռնային Ղարաբաղում հայերի պատմությունն ավարտվեց հակամարտությունների կարգավորման հին ձեւով՝ պաշարում, նվաճում, վտարում։ Տասամսյա շրջափակումից հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հարձակում սկսեց եւ մեկ օրում գրավեց անկլավը՝ ստիպելով գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությանը փախչել:

Հայերի համար, որոնք էթնիկ փոքրամասնության դասական մասունք են եւ որոնց քրիստոնեությունն ու յուրօրինակ այբուբենը սկիզբ են առել հռոմեացիների եւ պարթեւների միջեւ հերոսական պայքարի ժամանակներից, դա հերթական ցեղասպանություն էր: Ադրբեջանցիների համար՝ թուրքախոս, պատմականորեն շիա մահմեդականների համար, դա մեծ հաղթանակ էր։ Բայց այս հակամարտությունն իրականում Սամուել Հանթինգթոնի նկարագրած քաղաքակրթությունների բախում չէ: Այս կոնֆլիկտը, քաջալերելով Թուրքիայի պես ավանդական տարածաշրջանային տերություններին, որոնք գերտերությունների նահանջից հետո պայքարում են աշխարհաքաղաքական ավարի համար, գալիք համաշխարհային խառնաշփոթի նախանշան է:

Լեռնային Ղարաբաղը մշտապես վիճելի տարածք է։ 19-րդ դարում Պարսկաստանը զիջեց այն Ռուսաստանին, իսկ Խորհրդային Միության ստեղծման ժամանակ այն դարձավ վիճաբանության առարկա, որին հավակնում էին եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը: Ստալինը 1921 թվականին միացրեց անկլավը Ադրբեջանին։ 1988-ին Միխայիլ Գորբաչովի երազանքն ավելի ռացիոնալ, մարդկային Խորհրդային Միության մասին քաջալերեց հայ մտավորականներին սկսելու հսկայական համաժողովրդական շարժում, որի նպատակն էր հայաբնակ Լեռնային Ղարաբաղը միավորել Հայաստանի հետ: Դա խաբուսիկորեն հեշտ էր թվում. գավառը մի սովետական հանրապետությունից փոխանցել մյուսին։ Բայց հայկական պահանջները Ադրբեջանում բախվեցին բողոքի ցույցերի, որոնք գրեթե անմիջապես բռնության վերաճեցին: Գորբաչովն անզոր էր իր կողմից հրահրված աղետների առաջ։ Դրանց սկզբից մինչեւ գերտերության վերջը ընդամենը երեք տարի տեւեց։

ԽՍՀՄ քաոսային փլուզումից հետո հայերը որոշեցին ուժով պաշտպանել Լեռնային Ղարաբաղը։ Պոետիկ մտավորականների փոխարեն աշխարհազորի հրամանատարներ դարձան հայ առաջնորդների պատերազմական սերնդի ներկայացուցիչները։ Նրանք ավելի հողեղեն էին եւ շուտով լկտիաբար կոռումպացված դարձան: Երկիր պաշտպանելը դարձավ նրանց օրինականության միակ միջոցը, իսկ խաղաղության համար անհրաժեշտ զիջումների գնալը՝ անհնար: 1994 թվականին հայերը, համախմբվելով ցեղասպանության տրավմատիկ հիշողությունների շուրջ, անկլավից վտարեցին բազմաթիվ ադրբեջանցիների: Անցած ամիս Ադրբեջանը ավելի քան վրեժ լուծեց։

Այդ գործում Ադրբեջանը հզոր աջակից ուներ՝ Թուրքիան։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը գլխապտույտ տեսլականների վարպետ է, արդեն փորձել էր իսլամական լիբերալիզմը, Եվրոպային անդամակցելը, արաբական ապստամբություններ ղեկավարելը, Իսրայելին մարտահրավեր նետելը եւ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցելը: Այժմ նա մեկ այլ երազանք ունի՝ Եվրոպայից աշխարհաքաղաքական միջանցք բացել մինչեւ Կենտրոնական Ասիա՝ ընդհուպ մինչեւ Չինաստան: Սա «Զանգեզուրի միջանցքն» է՝ 25 մղոն երկարությամբ ցամաքային գոտին, որը պետք է անցնի Հայաստանով. զենքի սպառնալիքով պարտադրված խաղաղության համաձայնագրի մաս:

Զարմանալի չէ, որ Իրանը գոհ չէ Ադրբեջանի հաղթանակից: Իրանցիները սպառնացել են ուժ կիրառել Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխության դեպքում։ Իրանը՝ ողջ մայրցամաքի համար առանցքային, հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթությունը, չի կարող հանդուրժել, որ իրեն շրջապատի թուրքական գաղութների շղթան: Հնդկաստանը նույնպես Հայաստանի կողքին է եւ պարբերաբար զենք է մատակարարում: Ամերիկացի իրավաբանների ժարգոնով՝ «այսպիսով որդերի մի նոր տուփ է բացվում»:

Կա նաեւ Ռուսաստանը, որի բացակայությունը Լեռնային Ղարաբաղի հանգուցալուծման գործում ապշեցուցիչ էր: Նույնիսկ 1990-ականներից հետո Մոսկվան շարունակում էր մնալ զենքի ամենամեծ մատակարարը թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։ Այս երկրների տնտեսություններն ու հասարակությունները, առաջին հերթին վերնախավերը եւ նրանց կոռուպցիոն ցանցերը, մինչեւ վերջերս միաձուլված էին: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, երբ երկու երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ուղեծրից, Խորհրդային Միության փլուզման երկրորդ փուլն է:

Փոփոխությունը հերթական անգամ սկսվեց Հայաստանից: 2018 թվականի գարնանը չափազանց հուսադրող մի ընդվզում, որը հիշեցրեց 1989-ի Կենտրոնական Եվրոպան, ստիպեց հետկոմունիստական էլիտաներին հանձնել իշխանությունը: Վլադիմիր Պուտինն ակնհայտ դժգոհությամբ հանդիպեց հակակոռուպցիոն լրագրող եւ փողոցային ապստամբ Նիկոլ Փաշինյանին, որը ընտրվել էր Հայաստանի վարչապետ։ Պարոն Փաշինյանը, պետք է խոստովանել, ո՛չ քաղաքական թիմ ուներ, ո՛չ էլ փորձ. նա տեղում սովորում է պետական գործիչ լինել, ինչը հաճախ շատ թանկ է նստում իր ազգի վրա: Այնուամենայնիվ, նրան հաջողվեց զգալիորեն նվազեցնել կոռուպցիան եւ խրախուսել հայերի առասպելական ձեռներեցությունը: Բոլոր տխուր նորությունների ֆոնին Հայաստանի տնտեսությունը՝ ՏՏ ոլորտի գլխավորությամբ, տպավորիչ աճ է գրանցում։

Այդ ամենը, Մոսկվայի կարծիքով, պատժելի է։ Երբ 2020-ի սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց 44 սարսափելի օր տեւած զանգվածային հարձակումը Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը փաստացի թույլ տվեց Ադրբեջանին ու Թուրքիային գրեթե ոչնչացնել իր հայ դաշնակցին՝ պատրվակով, որ Ղարաբաղը փոխադարձ պաշտպանության պայմանագրի մեջ չի մտնում։ Ադրբեջանական հաղթանակի գագաթնակետին, սակայն, պարոն Պուտինն անձամբ միջնորդեց հրադադարի հաստատմանը եւ հրամայեց իր խաղաղապահ ուժերին ներխուժել անկլավ:

Այդպիսով նախկին Խորհրդային Միության գրեթե ողջ շրջագիծը մտավ Ռուսաստանի ազդեցության գոտի: Նրա ձեռքում էր ապստամբ Բելառուսը՝ իր բռնապետով, որը կախված էր Ռուսաստանի աջակցությունից, ձեռքում էր նաեւ պատերազմից ծվատված Կովկասը: Մեծ եւ նավթով հարուստ Ղազախստանն ինքը խնդրեց ռուս խաղաղապահներ ուղարկել 2022-ի հունվարի փողոցային անհասկանալի բռնության ժամանակ: Տարօրինակ է, որ ռուսական էլիտար զորքը շուտով հեռացավ Ղազախստանից: Մեկ ամիս անց ողջ աշխարհը հասկացավ, որ նրանց ուղարկել են Ուկրաինա՝ պարոն Պուտինի հետխորհրդային գամբիտի վերջին փուլին մասնակցելու: Եվ այնտեղ նրա ծրագիրը խափանվեց։

Պատմությունը սովորություն ունի նույն դասերը այլ փոփոխականներով մատուցելու: 1988-ին երազող Գորբաչովը սայթաքեց Լեռնային Ղարաբաղի վրա եւ ակամայից քանդեց աշխարհակարգը: Այսօր պարոն Պուտինը կարող է դառնալ Կրեմլը մեծարողի երկրորդ, շատ ավելի մռայլ մարմնավորումը, որը բոլոր ճակատներում պարտվում է: Հետեւանքները խորն են լինելու.՝ միջազգային ագրեսիայի խրախուսումից մինչեւ ՆԱՏՕ-ի դրոշի ներքո Արեւմուտքի վերակենդանացումը: Ինչպես ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները, հետսառըպատերազմյան փխրուն կարգը իր տեղը զիջում է բոլորովին այլ բանի:

Կովկասը կարող է տարօրինակ եւ հեռավոր թվալ: Բայց գուցե Կովկասն այն սեպն է, որը փոխում է աշխարհակարգը: Այդպիսի վայրեր էին Տրիեստը, Զմյուռնիան, Սարաեւոն, Դանցիգն ու Ղրիմը։ Եկե՛ք եւս մեկ էթնիկ զտման գնով նորից պատմություն չսովորենք:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Горожан предупредили о временных изменениях в схемах движения транспорта

Армия России громит врага на кураховском и покровском направлениях (КАРТА)

Игнатьев оценил победу «Спартака» над «Рубином»

Песков: для Путина было непостижимо, когда Байден назвал его «убийцей»

Музыкальные новости

Мегадискотека Детского радио «Дети как звезды!» пройдет 1 сентября в Москве и Санкт-Петербурге

В Москве экстренно госпитализировали отца Филиппа Киркорова Бедроса Киркорова

Все течет, все штрафуется // С 1 сентября меняются суммы наказания для водителей

Криптобиржа CROWDY объявила о проведении акции "Audi от CROWDY".

Новости России

Сентябрь в большинстве районов Центральной России начнется с летней погоды

В Правительство Москвы направлены подписи за модернизацию культурных и социальных объектов САО

Песков: Ответ на вторжение ВСУ в Курскую область уже происходит

Токсиколог Кутушов назвал неожиданную пользу лисичек в борьбе с паразитами

Экология в России и мире

Ашот Бегларян: Надеюсь, в недалеком будущем великий дух предков возродится в нас

Деловые мероприятия на выставке «Интерткань-2024. Осень» 10-12 сентября

Токсиколог Кутушов назвал привычку ставить много будильников опасной для здоровья

Радио Romantika рекомендует open-air «Легенды мирового рока»

Спорт в России и мире

Теннисист Медведев прошел в третий круг US Open в Нью-Йорке

Российская теннисистка Потапова проиграла в матче третьего круга US Open

Джокович проиграл в третьем круге US Open и впервые с 2017 года закончит год без титула на турнире Большого шлема

«Мыскина проявила себя с самой хорошей стороны. Звонарева – истинный боец». Тарпищев о финале Кубка Федерации-2004

Moscow.media

Радио Romantika рекомендует open-air «Легенды мирового рока»

Военных контролеров арестовали за взятки при выполнении гособоронзаказа

Эксперты назвали самые популярные города России для летнего отдыха

После строительства трассы М-12 в «Омутище» Владимирской области подтапливало дома – на участке устроили водопропускную трубу











Топ новостей на этот час

Rss.plus






Посетители форума-фестиваля «Москва 2030» проверили свой биологический возраст

Росгвардейцы обеспечили правопорядок на спортивных мероприятиях в Москве

Спорткомплексы и не только: какую надвижимость строят инвесторы в Зеленограде

Минздрав озвучил состояние пострадавших в ДТП на М-12 в Навашинском округе