Team Telecom Armenia-ն հայտնում է, որ անվճար ինտերնետ եւ հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։
Արցախցիները կարող են պահպանել իրենց հեռախոսահամարը եւ միանալով Team-ի ցանցին՝ անվճար օգտվել ինտերնետից եւ զանգեր կատարել դեպի Արցախ ու ՀՀ բոլոր ցանցեր։
Նոր հեռախոսահամար ցանկացողներին Team-ը կտրամադրի «Բիֆրի 2900» սակագնային փաթեթը 6 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ։ SIM քարտը կարելի է վերցնել Team-ի բոլոր մասնաճյուղերից` Երեւանում եւ մարզերում։
«Բիֆրի 2900» սակագնային փաթեթը ներառում է WhatsApp, Viber, Telegram, Facebook եւ այլ ամենապահանջված հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, 10 ԳԲ ինտերնետ եւ 450 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ՌԴ խոսելու համար: