Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական անձի մարմին։
Սեպտեմբերի 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել եւ տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայող, իսկ Չարեքտարից`զոհված 2 զինծառայողի մարմին։
Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը` քաղաքացիական անձ է Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա եւ տարեց ամուսիններ։
Նույն օրը Նախիջեւանիկ եւ Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղից քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։